Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՑՈՐԵՆՆ ՈՒ ՅԱՐԴԸ

23/09/2016
- 23 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Անկախութեան 25 տարիները բաւարար պէտք է ըլլային ամէն ինչ իր տեղը իյնալու համար, սակայն այդպէս չէ: Շողշողուն ցուցադրութիւններէն եւ շռնթալից ճառախօսութիւններէն անդին ի՞նչ կայ մետալին միւս երեսին վրայ: Ճիշդ պիտի չըլլա՞ր պահ մը ամփոփուիլ եւ հաշուեյարդար մը կատարել, եղածն ու չեղածը, լաւն ու վատը ծանր ու թեթեւ ընել եւ ընդհանրապէս քառորդդարեայ անկախութիւնը փորձաքարի զարնել ու ազնուօրէն պարզել ճշմարտութիւնը:

Անցնող 25 տարիներուն ընթացքին ունեցանք Հանրապետութեան երեք նախագահ, տասնեակ մը վարչապետներ եւ անհաշիւ նախարարներ. ասոնցմէ ոեւէ մէկը արժանացա՞ւ համընդհանուր ժողովրդականութեան, ժողովուրդին սիրոյն եւ յարգանքին: Անկախ երկրի մը երեք կարեւոր խորհրդանշանները արժանացա՞ն համաժողովրդային հաւանութեան. Զինանշան, օրհներգ եւ դրօշակ. իւրաքանչիւրին մասին, մասնաւորաբար առաջին երկուքին պարագային, քննադատութիւններն ու փոխելու առաջարկները դեռ կը շարունակուին:

Իսկ որ աւելի տագնապայարոյց էինՙ երկրին տնտեսական վիճակը, չարաշահումները, կաշառակերութիւնը, փտածութիւնն ու շարունակուող արտագաղթի տխուր պատկերը չունեցան լուծում:

Դեռ կարելի է երկարել շարքը թերութիւններուն, որոնց վրայ եկաւ բարդուելու զինեալ ընդվզումը «Սասնայ ծռերու» պոռթկուն միջադէպով:

Այս բոլորով հանդերձ, դարեր ամբողջ ու անցեալ դարուն տասնամեակներ երազուած ու իրականութիւն դարձած «Անկախութիւն» հասկացողութիւնը իր հմայքով պահ մը մոռցնել կու տայ ժխտական երեւոյթները, քանի ժողովուրդը կը հաւատայ, որ մնայունը անկախութիւնն է, իսկ թերութիւնները գնայուն են, ճիշդ Խաչիկ Դաշտենցի բանաստեղծութեան մեջ յիշուածին պէս «Յարդը գնում է, ցորենն է մնում»:

Սակայն ո՞վ պիտի ըլլայ այն քաջ մշակը, որ ցորենը հովին տայ, որ յարդը տանի եւ ցորենը պահէ: Ո՞վ պիտի ըլլայ այն հովիւը, որ պաշտպանէ հօտը գայլերէն ու ինք գայլ չդառնայ իր հօտին գլխուն:

Ճիշդ է որ Հայաստանը իր աշխարհագրական դիրքով ու միջազգային յարաբերութիւններով շատ ալ բաղձալի կացութեան մէջ չի գտնուիր, սակայն քաղաքականութիւն ըսուածը լարախաղացութիւն է, եթէ լաւ խաղցուի, շատ հարցեր կրնան չէզոքանալ յօգուտ երկրին: Մերը «Թիթանիքի» նման շոգենա՞ւ է, թէ՞ մակոյկ. երկու պարագաներուն ալ հմուտ նաւավար մը քաղաքականութեան ծովուն մէջ ժայռեր ու սառցալեռներ շրջանցել գիտնալու է:

Բաւ է որքան հպարտացանք մեր անցեալով, մեր անցեալի փառքերով: Պէտք է հասկնանք, որ պատմութեամբ բաւարարուիլ չըլլար, զայն հիմքի վերածելով նորը կառուցելու է, որ հինը շղթայուի մեր ներկային: Մեր անցեալի յաջողութիւններն ու նուաճումները բարձի վերածածՙ մեր գլուխները վրան դնելով չքնանանք, նորին մասին մտածենք, նորը կառուցելու եւ ամրապնդելու մասին մտածենք, նոր յաջողութիւններ եւ նուաճումներ արձանագրենք, որպէսզի իսկապէս արժանի ըլլանք հինէն մեզի հասած ջահը բարձր ու վառ պահելու:

Ունինք ատակ մարդիկ բոլոր ասպարէզներուն մէջ ալ, մայր հողը երբեք չամլանար, հողը չի դաւաճաներ, հարկ է դռները բանալ, միաւորել մեր անհատ, տարտղնուած ուժերը եւ ամրացնել քսանհինգամեայ անկախ Հայաստանը, որ դառնայ իսկական մարմնացումը ժողովուրդի երազներուն, ըլլայ ուժեղ, յաղթական, սիրուած ու գնահատուած. այն ատեն միայն, առանց դոյզն վերապահութեան, կարելի է ուրախանալ անկախութեամբ: Մենք լաւատես ենք:

Այս բոլորով հանդերձ, տօնդ շնորհաւոր, ի՛մ երկիր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԸ ԻՐԱՆԱՀԱՅ ՀԱՄԱ՞ՅՆՔ, ԹԵ՞ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

«ՀՈԳԵՎՈՐ ԱԳՐԵՍՈՐ» . ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

«ՀՈԳԵՎՈՐ ԱԳՐԵՍՈՐ» . ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻ ԱՅՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական