Փոփոխություններ Արցախի Հանրապետության կրթական հաստատությունների ուսումնական գործընթացում:
ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու հետևանքով նախադպրոցական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 16-ից կկազմակերպվի հետևյալ կարգով.
- Նախադպրոցական հաստատությունների և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով կշարունակվի մնալ կասեցված։
- Հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի դասագործընթացը կկազմակերպվի ժամը 9:00-ից մինչև 13:00-ն՝ առանց սննդի։
- Հանրակրթական դպրոցների 1-2-րդ դասարանի աշակերտների դասերը կվերսկսվեն հունվարի 16-ից՝ տարվա ուսումնական պլանով հաստատված ժամկետից մեկ շաբաթ շուտ։
Արձակուրդային շաբաթվա օրերը կվերաբաշխվեն գարնանային և ամառային արձակուրդների վրա։