Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնատարը Հայաստանից դեղորայք և այլ պարագաներ է տեղափոխել Արցախի բուժհաստատությունների համար։ Այս մասին News.am-ին հայտնել է ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Բեռը չի պատկանում ԿԽՄԿ-ին, այն կառավարությունն է տրամադրել, մենք միայն ապահովել ենք անվտանգ փոխադրումը»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխել ևս 5 հիվանդ: