Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄՌԱՅԼ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

30/09/2016
- 30 Սեպտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Հայաստանի երրորդ հանրապետության անկախության 25-ամյակը նշելիս չենք կարող չանդրադառնալ 1918-ի առաջին հանրապետության հռչակման առիթով այդ ժամանակ առաջացած տրտում տրամադրություններին եւ մտահոգություններին եւ դրանց ետին կանգնած անձնավորություններին:

Առաջին հանրապետությունն իր անկախությանը տիրացավ Օսմանյան հզոր բանակի դեմ Սարդարապատում տարած հերոսական եւ վճռորոշ հաղթանակի արդյունքում: Հակառակ դրան, ինքնիշխանության ձեռք բերումն այնքան աննշան թվաց, որ նորաստեղծ հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետութիւնը» հատորում խոստովանեց «Հիւանդ երեխայ աշխարհ բերած մօր պէս, հայ ժողովուրդը գլուխ էր ծեծում սգաւոր»:

Երրորդ հանրապետության ծնունդը նույնպես համընկավ հաղթանակի հետ, այս անգամ ղարաբաղյան, բայց հայերս դեռ ի վիճակի չենք այդ հաղթանակը ինչպես հարկն է տոնելու, որովհետեւ ղարաբաղյան հարցը խճճված է մնում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային հակամարտող իշխանությունների ոստայնում:

Հայերիս պարտադրված ղարաբաղյան պատերազմի դրական արդյունքներից մեկն այն եղավ, որ առանձին, ոչ կանոնավոր կամավորական մարտնչողներից ստեղծվեց հայկական արհեստավարժ ու մարտունակ մի բանակ, որի հետ այսօր հաշվի են նստում տարածաշրջանում:

Անկախությունը եկավ նաեւ վերաբնութագրելու հայրենասիրություն հասկացությունը Հայաստանում եւ Սփյուռքում: Խորհրդային իշխանության ժամանակ հայերին չէր թույլատրվում ցուցաբերել էթնիկական պատկանելիության հպարտությունը: Ազգայնականությունը հակառակ էր խորհրդային մտածողությանը: Դրան դեմ գնալը նշանակում էր բանտարկություն կամ մահ: Փոխարենը փառաբանվում էր խորհրդային ինտերնացիոնալիզմը, եւ մի պահ միասնականության այդ մղումը այնքան ուժեղացավ եւ արդյունավետ դարձավ, որ Ստալինը կարողացավ միավորել այդ իրարից տարբեր բոլոր ազգություններին եւ կազմավորել հաղթական մի բանակ ընդդեմ նացիստական հրեշային ոսոխի:

Բայց խորհրդային կայսրության փլուզումով, այդ հայրենասիրական ինտերնացիոնալիզմը կտոր-կտոր եղավ: Հետեւանքում բազմաթիվ էթնիկական հակամարտություններ երեւան եկան, եւ հայրենասիրությունը դարձավ դատարկ կարգախոս: Բերեմ մի օրինակ այն չարաշահումներից, որոնք հետեւեցին Հայաստանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին, երբ երկիրը դեռեւս այլաբանականորեն գտնվում էր երկունքի մեջ: Եսայի Ստեփանյան անունով մի նախարար երկրին ուղարկված նյութական օգնությունից մեկ միլիոն ամերիկյան դոլար շորթելով փախավ Բուլղարիա: Այդ գումարը նախատեսված էր փրկելու սովահար եղած ու ցրտահարության մատնված հազարավոր զոհերի: Դա նրա՛նց իրավունքն էր, բայց քանի որ կառավարությունից գողանալը խորհրդային դարաշրջանի ապրելակերպն էր դարձել, այն ամբողջությամբ խաթարել էր հայրենասիրության գաղափարն ու հասկացությունը, այն աստիճանի, որ գողությունը նորմա էր դարձել նույնիսկ ուրիշների մահվան գնով:

Պետական գույքի գողությունը կոլեկտիվ մակարդակի բարձրացնելով, անկախ հանրապետության իշխանավորների առաջին սերունդը քարուքանդ արեց երկրի արդյունաբերական ենթակառույցները, որոնք 70 տարիների ընթացքում հսկայական զարգացում էին ապրել: Սեփականաշնորհման քողի ներքո, նրանք իրենց բարեկամներին, կամ վաղեմի ծանոթներին նվիրեցին արտադրական ամբողջ հաստատություններ եւ ձեռնարկություններ:

Շատ պատեհապաշտներ ապամոնտաժեցին ֆաբրիկաները, սարքավորումները որպես մետաղաջարդոն վաճառեցին Թուրքիայում եւ Իրանում եւ ստացված կապիտալը տեղափոխեցին օտար երկրներ: Հայաստանը կրկնակի կորուստ կրեց. արդյունաբերությունը խորտակվեց եւ երկրի կապիտալը կողոպտվեց: Մինչ օրս երկիրը չի կարողանում վերագտնել իրեն:

Սփյուռքահայերը ունեին հայրենասիրության բոլորովին տարբեր պատկերացում: Հայաստանն ու հայերն, ընդհանրապես, այնքան էին իդեալականացված, որ ոչ մի սխալ քայլ նրանց կողմից չէր կարելի ենթադրել: Պաշտամունքի հասնող հայրենասիրության ծայրահեղ մի օրինակ կարող է ծառայել Մխիթարյան միաբանության լուսավոր դեմքերիցՙ բանաստեղծ, պատմաբան եւ թարգմանիչ Հայր Ղեւոնդ Ալիշանը, ով հակառակՙ Հայաստանը տեսած չլինելուն, տեղյակ էր նրա աշխարհագրության ամեն մանրամասնություններին: Ասում են, որ Հայաստան այցելած որեւէ ուղեւորի տեսնելիս, նա անմիջապես ծնկի էր գալիս եւ համբուրում նրա կոշիկի փոշին:

Հետեւաբար, սփյուռքահայությունը շատ ծանր տարավ այն գիտակցությունը, որ Հայաստանի բնակիչներն էլ սովորական մարդիկ էին, իրենց թերություններով, որոնք գուցե մի փոքր ավելի էին, քան ուրիշներինը, քանի որ նրանք տառապել էին խորհրդային իշխանության ներքո: Այդ է պատճառը, որ լավագույն նպատակներով Հայաստանում կատարված սփյուռքահայ գործարար շրջանակների ներդրումները հաջողության չհասան:

Խորհրդային շրջանի ժառանգությունը խառնաշփոթության մի կծիկ էր: Անկախության եւ ազատության պայմաններում դրա բոլոր բացասական կողմերը շարունակվեցին եւ բարգավաճեցին, մինչդեռ դրական ավանդույթներըՙ մոռացության մատնվեցին: Կոռուպցիան, կաշառակերությունը, խնամիական հովանավորչությունը մեծ մասշտաբների հասան: Մինչդեռ կրթական համակարգը, որ գերազանց էր իր թերի կողմերով հանդերձ, մշակույթը, գիտությունը եւ տեխնոլոգիան, դադարեցին լինել առաջնահերթություններ նոր հասարակությունում: Շուկայական արժեքները գերիշխող դարձան բոլոր բնագավառներում:

Հայրենասիրություն հասկացության մեկ այլ աղավաղված դրսեւորում է նաեւ այն, որ երիտասարդը որպես զինվոր քաջաբար կռվում է եւ հարկ եղած դեպքում մահանում հանուն հայրենիքի, բայց հենց զորացրվում եւ տուն է վերադառնում, այնքան էլ չի մտահոգվում հայրենիքի ճակատագրով:

Բերեմ մեկ ուրիշ օրինակ: Յուրաքանչյուր հայ ընտանիք ամենայն բծախնդրությամբ հետեւում է իր տան ներքին մաքրությանը, բայց իր տան պատերից դուրս չափազանց անտարբեր է շրջապատի մաքրության նկատմամբ, դա համարելով ուրիշի պարտականությունը:

Խորհրդային ժամանակներում «Շաբաթօրյակ» կոչված ավանդույթը կար, երբ ուսանողներ, բանվորներ եւ մարդիկ առհասարակ տարին մի քանի անգամ շաբաթ օրերին դուրս էին գալիս եւ մաքրում իրենց ուսումնական հաստատության, ֆաբրիկայի կամ տան շրջապատը, դրանով իսկ նպաստելով երկրի բարօրությանը: Քաղաքացիական պարտավորության այս դրսեւորումը, որը նույնպես հայրենասիրություն է, ինչպես հայրենիքի սահմանները պաշտպանելը, անտեսված է այժմ կամ հազվադեպ է կիրառվում:

Այսօրվա անկախ Հայաստանը մեր վեց դարերի փայփայած երազի իրականությունն է: Բայց կարո՞ղ ենք որպես ազգ, պետություն պատկերացնել, որ անտարբեր լինելու հետեւանքում կարող ենք ընդմիշտ կորցնել այս դժվարությամբ ձեռք բերված նվաճումը:

Վերջին 25 տարիներում Հայաստանը ականատես եղավ ե՛ւ տնտեսական անկման, ե՛ւ ժողովրդի արտագաղթի: Անկախության առաջին տարիներին, ցրտի եւ մթության մթնոլորտում մարդիկ հավատ ու հույս ունեին ապագայի հանդեպ: Պայմանների բարելավումով մարդկանց ակնկալիքներն ավելացան, բայց տեսնելով, որ դրանք չեն բավարարվում իշխանությունների կողմիցՙ սկսեցին լքել հայրենիքը:

Ճանաչված գրող Վարդգես Պետրոսյանը ժամանակին ասում էր, որ հայրենիքը հյուրանոց չէ, որ ուզածդ ժամանակ թողնես ու հեռանաս, եթե հարեւանդ քեզ դուր չի գալիս: Եթե ողջ լիներՙ նա պիտի տեսներ, թե ինչպես են իր հայրենակիցները այսօր դրժում իր այդ խոսքերը:

Հայաստանը գտնվում է աշխարհի ամենաթեժ կետերից մեկում: Նրա խնդիրներից շատերը պարտադրված են դրսից, արտաքին աշխարհից, բայց մենք սովոր չենք մեր այսօրվա վիճակի համար պատասխանատվությունը մեր վրա վերցնելու:

Քսանհինգ տարին բավական է, որ մենք ճիշտ գնահատենք մեր անկախության ներկա իրականությունը:

Մարդիկ միշտ երիտասարդների վրա են դնում իրենց հույսըՙ ցանկանալով տեսնել, թե ինչպես է մի սերունդը փոխարինում մյուսին եւ կառավարման առավել արդյունավետ միջոցներ կիրառվում:

Հակառակ փորձություններին եւ կուտակված խնդիրներինՙ Հայաստանն աշխարհին տալիս է համաշխարհային մակարդակի մարզիկներ, երաժիշտներ եւ արվեստագետներ: Երիտասարդությունն այլեւս չի հանդուրժում խորհրդային ժամանակների իշխանության կառավարման ձեւը: Անհանգստության նշաններն արդեն առկա են: Փոփոխություններըՙ մոտալուտ: Երբ եւ եթե այդ նշաններին համապատասխան եւ ժամանակին արձագանք տրվեն, կարող ենք արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել, առավել ճիշտ բաժանել երկրի հարստությունը, առանց կաշառքների կրթություն ստանալ, զենքի նորագույն տեսակներով հագեցած բանակ ունենալ եւ ավելի ռեալիստական մոտեցում ձեւավորել Սփյուռքում Հայաստանի նկատմամբ:

Անկախությունը պահպանելը շատ ավելի դժվար ու տքնաջան աշխատանք է պահանջում, քան այն հռչակելը:

Մինչ մենք տոնում ենք անկախության 25-ամյակը, եկեք վերագնահատենք մեր անցյալի սխալներն ու նվաճումները եւ դասեր քաղելով ճշգրտենք Հայաստանի հետագա ուղին, նախքան որ ուշ լինի:

Թարգմ.ՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ, Armenian Mirror-Spectator

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ… ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ՌԻՉԱՐԴ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԸՙ ԱՄՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՌԻՉԱՐԴ ՀԱՐԹՈՒՆՅԱՆԸՙ ԱՄՆ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026

Պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը նախօրեին կարողացավ իրեն բնորոշ հմտությամբ շեղել հանրային ուշադրությունը խորհրդարանում կառավարության ծրագրի կատարման հաշվետվությունից, այդ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական