Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը պահանջել է դատապարտել ադրբեջանական գործողությունները

13/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի նկատմամբ ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո, որը դրսևորվեց Արցախն արտաքին աշխարհից ֆիզիկապես մեկուսացնելով, ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակներն անմիջապես ձեռնմուխ եղան ստեղծված իրավիճակի հաղթահարմանն ուղղված գործողությունների, որոնք միտված են Արցախի համար արտաքին քաղաքական զորակցության, իսկ Ադրբեջանի համար՝ միջազգային ճնշումների ապահովմանը։ Կատարված աշխատանքների մասին ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակը պարբերաբար հանդես է գալիս հաղորդագրություններով։

Անցնող շաբաթների ընթացքում էական աշխատանքներ են կատարվել նաև Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի կողմից՝ բրիտանական հասարակական քաղաքական շրջանակներում ադրբեջանական ագրեսիայի բարձրաձայնման և բրիտանական կառավարությանը գործնական քայլերի դրդելու ուղղությամբ։ Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբն անցնող շաբաթների ընթացքում ինտենսիվ պարբերականությամբ թողարկել է լրատվական տեղեկատուներ՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին Մեծ Բրիտանիայում անհրաժեշտ իրազեկվածության ապահովման համար։ Դրանց արդյունքում բազմաթիվ խորհրդարանականներ հանդես են եկել Արցախին սատարող և ադրբեջանական ագրեսիան դատապարտող հայտարարություններով, դիմել կառավարությանը՝ գործադրելու գործնական քայլեր։

Դեկտեմբերի 13-ին Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը հանդես է եկել իրազեկող հայտարարությամբ, ապա նույն օրը գրությամբ դիմել ՄԹ արտաքին քարտուղար Ջեյմս Քլեվերլիին՝ պահանջելով դատապարտել ադրբեջանական գործողությունները, հումանիտար օժանդակություն ուղարկել Արցախ և ճանաչել վերջինիս անկախությունը։ Արտաքին քարտուղարին, «Բրիտանիա-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի անունից, նամակ է հասցեագրել նաև խմբի նախագահ Թիմ Լոթնը՝ ուշադրություն հրավիրելով Արցախն էթնիկ զտման ենթարկելու ադրբեջանական քաղաքականության և դրան անգլիական հակազդեցության անհրաժեշտության մասին։

Տարբեր առիթներով Արցախում ստեղծված իրավիճակի մասին կառավարությանը հարցումներ են արել, բրիտանական հակազդեցություն և գործնական քայլեր պահանջել խորհրդարանականներ Թիմ Լոթնը, Քերոլայն Քոքսը, Լորդ Ալթոնը, Լորդ ՄաքՔոլնեսը, Սթեֆան Դոթին, Քրիս Լոն, Ալեքս Սոբելը, Ջեսիկա Մորդենը և Ֆիոնա Բրյուսը։

Հունվարի 3-ին Արցախում հնարավոր ցեղասպանության վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել բարոնուհի Քերոլայն Քոքսը, միջազգային և բրիտանական կազմակերպություններ, ինչպես նաև անհատ գործիչներ։

Ավելի ուշ Բարոնուհի Քոքսը, Թիմ Լոթնը, Լորդ Ալթոնը, Քովենթրիի եպիսկոպոս Ռոման Վիլյամսը և այլոք հանդես են եկել բրիտանական մամուլում տեղ գտնող ադրբեջանական թեզերի դատապարտմամբ՝ պահանջելով ճշգրիտ տեղեկատվություն։

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը վերջին շաբաթների ընթացքում աշխատանքներ է իրականացրել նաև բրիտանական լրատվամիջոցների և անհատ լրագրողների հետ՝ անաչառ տեղեկատվության ապահովման և ադրբեջանական քարոզչության դեմ պայքարի համար։

Հունվարի 12-ին Քերոլայն Քոքսը գրությամբ դիմել է նաև ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալիսա Կերնսին՝ պահանջելով հարցում անել Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակի մասին և դրա հիման վրա պատրաստել հրատապ զեկույց, հանդիպել ՄԹ հայկական սփյուռքի հետ՝ անաչառ տեղեկատվության ստացման և ադրբեջանական կեղծ քարոզչության ազդեցության տակ չընկնելու համար։

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

13.01.2023թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սա դավաճանությու՞ն է , թե՞ անտարբերություն. Ավետիք Իշխանյան

Հաջորդ գրառումը

Անթույլատրելի է աշխարհաքաղաքական սակարկությունները․ ՀՀԿ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռի ազատագրման գործընթացը սկսվել է, ընթանում է և անխուսափելիորեն հասնելու է տեղ. Նիկոլ Փաշինյան

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրականորեն անդրադառնալ Ադրբեջանի հետ կարգավորման վրա. Արարատ Միրզոյան

20/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
Հաջորդ գրառումը

Անթույլատրելի է աշխարհաքաղաքական սակարկությունները․ ՀՀԿ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական