«Ամենից շատ կարևոր է խաղաղ կարգավորումը և երկխոսության վերականգնումը, և մեր բոլոր ջանքերն ուղղված են դրան։ Այլ ճանապարհներ տեղին չէ կիրառել, քանի դեռ հնարավոր խաղաղության և երկխոսության ճանապարհն ամբողջովին սպառված չէ։ Մեր էներգիան 100 տոկոսով դեպի այդ կարգավորումն է ուղղված»- ՀՀ ԱԺ-ում ընթացող ասուլիսի ժամանակ հարցին, թե ինչու Ֆրանսիան Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում, ասաց Ֆրանսիայի խորհրդարանի նախագահ Յաել Բրաուն-Պիվենը։
Հարցին, թե ինչու Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, ֆրանսիացի պարձրաստիճան պաշտոնյան պատասխանեց. «Այսօր Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ համապատասխան միջազգային իրավունքին, որին մենք ենթարկվում ենք»։