Ինչպես ծանուցում է գերմանական dpa գործակալությունը, երեկ Նյու Յորքում պաշտոնապես հաստատվեց, որ Անվտանգության Խորհրդի նիստում հնչել է ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Պորտուգալայի նախկին վարչապետ Անտոնիո Գուտերրեսի անունը, որ ՄԱԿ- ի Փախստականների հարցով հանձնակատարն էր:Որ հենց նա է լինելու Բան Կի Մունին փոխարինող պաշտոնյան, կասկած չի հարուցում, քանի որ ՄԱԿ- ի լիագումար նիստում քվեարկությունը ձեւական բնույթ է կրում: Իսկ եվրոպական «Օրեր» կայքէջն էլ իրազեկում է, թե 2013- ից ի վեր Գուտերրեսը Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հոգաբարձուների խորհրդի ակտիվ անդամ է եւ կպաշտոնավարի մինչեւ 2018 թվականը: