Կիրակի, Մայիսի 31, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՑ ԱՓ ՄԸ ՀՈՂ ՎԱՆԱՁՈՐԻՆ

28/10/2016
- 28 Հոկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԻՐԻՆԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ, Վանաձոր

ՌԱԿ-ի գողտրիկ «կանգառը» Տիգրան Մեծ պողոտայում

Ռամկավար ազատական կուսակցության Լոռու մարզային շրջանակի գրասենյակի դիմացՙ Տիգրան Մեծի 44գ հասցեում, տեղի ունեցավ Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող փոքրիկ պուրակի բացման արարողությունը:

Հուշարձան-կոթողի հիմնասյան մեջ Արեւմտյան Հայաստանից բերված հող էր պահված: Կոթողի հեղինակը ՌԱԿ-ի կենտրոնական վարչության անդամ, Լոռու մարզային շրջանակի ատենապետ Սեյրան Ղարիբյանն է:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 1-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների, ՌԱԿ-ի 23-րդ պատգամավորական ժողովի շրջանակներում հիմնադրվել էր Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված հուշակոթող:

«Մտորում» հուշակոթողը խորհրդանշում է հայ ժողովրդի հաղթական ճակատամարտերը, մաքառումները, մերօրյա արցախյան պատերազմի հաղթանակներն ու հզոր հայոց բանակը: Հուշակոթողն ամբողջացնող գեղարվեստական տարրերի ձեւի եւ բովանդակության մեջ մեր վաղվա գերհզոր ու պայծառ ապագան է վահանը: Սուրը խորհրդանշում է համայն հայության միասնական ուժը, որի վրա դաջված է տասը միլիոն հայերի համարանիշը. խորհուրդ, որը տեղավորվում է մեկ գաղափարի մեջ. «Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Վահանը որպես պաշտպանվածության նշան է հանդես գալիս, որ մենքՙ հայերս, մշտապես պաշտպանված ենք թշնամուց:

Վահանի կենտրոնում նռան ճյուղն էՙ հավերժության պտուղով, իսկ կոտրած ճյուղը խորհրդանշում է Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցը: Վահանի վերին մասում մեր հավատի հույսն էՙ սուրբ խաչը, որն, ինչ խոսք, խորհրդանշում է մեր քրիստոնյա լինելը եւ հայի լինելիությունը: Հարթակի վրա առկա է ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը, որին փորագրված է մեր պահանջատիրական կարգախոսը համայն աշխարհին. «Հիշում եմ եւ պահանջում»: Այն կարծես մի երկրագունդ լինիՙ շրջապատված 12 գնդիկներով, ժամանակը ծովն է, գիտության նավըՙ ժամանակի մեջ:

Փոքրիկ պուրակում այժմ տեղադրվել են նստարան, ծաղկամաններ: Արարողությանը ներկա էին ՌԱԿ-ի ատենապետ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը, ՌԱԿ-ի Կենտրոնական վարչության անդամ Վարդան Նազիրյանը: Իրենց ներկայությամբ միջոցառումը պատվեցին Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը եւ ՀԳՄ Լոռու բաժանմունքի ղեկավար Մանվել Միկոյանը: Ներկա էին նաեւ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը, ցուցակում ընդգրկված Նելլի Գյուլզադյանը, մտավորականներ, վանաձորցիներ: Ողջույնի խոսք ասացին Հ. Ավետիքյանը եւ Մ. Միկոյանը :

Միջոցառումը վարում էր դերասան, ասմունքող Իվան Անտոնյանը : Նա կարդաց Հրաչյա Սարուխանի «Կրկնաղերս» եւ Մ. Միկոյանի «Ալիքվում է դանդաղ» բանաստեղծությունները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԾԵՐԱՆՈՑ

Հաջորդ գրառումը

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Դե ինչ, սկսե՛ք ձերբակալել. խայտառակ, դավաճանական խունտա. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Հրապարակախոսություն

«Թափանցիկ» եվրոպացիները այդպես էլ չասեցին, թե ո՞վ է այդ հանձնաժողովի 15 միլիոն եվրոն կերել՝ Նիկոլը, Դանչոն, թե՞ հենց եվրոչինովնիկները. Աղասի Ենոքյան

30/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Զանգը հնչեց… հիմա հերթը հայ ընտրողինն է. Արթուր Խաչիկյան

30/05/2026
Նորություններ

«ՀայաՔվե»-ի անդամը դիմում է ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման փաստի առնչությամբ

30/05/2026
Հաջորդ գրառումը

ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԼՐԱԳՐՈՂԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp նամակագրության հատվածները

30/05/2026

ՀՀ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակել է 44-օրյա պատերազմից առաջ իր և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցած WhatsApp...

ԿարդալDetails
Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող 300 000 ադրբեջանցիների ՀԽՍՀ սեփականության վկայականներն ուղարկվել են ՀՀ-ից

30/05/2026

Իսկ գիտե՞ք՝ Արևմտյան Ադրբեջան ծրագրի ներքո Ադրբեջանից Հայաստան վերադառնալ պատրաստվող մոտ 300 000 ադրբեջանցիների անձնական գործերի մեջ ՀԽՍՀ իրենց սեփականության...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանը համաձայնվել է ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մուսուլման փախստականի․ «Իրավունք»

31/05/2026

Փորձագիտական աղբյուրը հայտնում է. «Փաշինյանը համաձայնվեց ԵՄ-ից Հայաստան բերել 250,000 մերձավորարևելյան մուսուլման փախստականի։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հրապարակային հայտարարություններից...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական