Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունու շրջանում խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը։
Հունվարի 6-ին՝ ժամը 13:35-ին, ոստիկանություն է դիմել ԼՂՀ Մարտունու շրջանի Խացի գյուղի բնակիչ Ի.Աբրահամյանը. հայտնում են ԱՀ Ներքին գործերի նախարարությունից։
Մասնավորապես, Մարտունու բնակիչը հայտնել է, որ ժամը 13։00-ի սահմաններում «Կախնուն տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական հարակից մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել իր «Բելառուս 82-1» տրակտորի վրա։
Արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։