Ուկրաինական կողմը մերժել է ժամանակավոր զինադադարի առաջարկը։
Ինչպես հայտնի է, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կոչ է արել հրադադար հաստատել Ուկրաինայում և Դոնբասում, որպեսզի ուղղափառները կարողանան հանգիստ նշել Սուրբ Ծնունդը։
«Ռուսները պետք է հեռանան, միայն այդ դեպքում նրանք կունենան ժամանակավոր զինադադար։ Ձեր կեղծավորությունը ձեզ պահեք»,-ասել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։