Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Պահանջ՝ Արցախում տեղակայվեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր․ հայտարարություն

05/01/2023
- Հասարակություն

S O S!!!

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար

 ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր

 Կարմիր Խաչի միջազգային կազմակերպություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ և Ֆրանսիայի համանախագահողներ

 Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով

Եվրոպական միության խորհուրդ

ԱՄՆ Կոնգրես

Ֆրանսիայի Սենատ

Շվեդիայի Խորհրդարան

Շվեյցարիայի Խորհրդարան

ԲՄ Խորհրդարան

Իռլանդիայի Խորհրդարան

Հնդկաստանի Խորհրդարան

Չինաստանի Խորհրդարան

Մենք՝ ներքո ստորագրողներս, դիմում ենք Ձեզ հետևյալով․

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի այսպես կոչված «էկոակտիվիստները», իսկ իրականում՝ հատուկ ստորաբաժանումների զինվորականները և թուրքական «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները շրջափակել են Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Բերձորի /Լաչինի/ հումանիտար միջանցքը՝ պատճառաբանելով դա իբրև Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում գործող Կաշենի հանքավայրում իբր առկա էկոլոգիական խնդիրներով։

Մենք՝ Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության Հադրութի, Շուշիի, Քարվաճառի, Քաշաթաղի, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից բռնի տեղահանվածների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններս, երկու տարի շարունակ բազմիցս ենք դիմել Ձեզ և բոլոր միջազգային կազմակերպություններին՝ ահազանգելով սպասվող նոր աղետի, նոր էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի մասին։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հետ, ոչ միայն հումանիտար աղետ է, այլ 2020 թվականի աղետալի պատերազմի շարունակությունն է՝ այլ, հիբրիդային մեթոդներով։

Մենք բազմիցս ենք ահազանգել, որ ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը օգտագործում է Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչությանը որպես պատանդ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով, որի վերջնական նպատակն է՝ հայկական պետականության և ինքնիշխանության ոչնչացումը։

Ռուսաստանի և Թուրքիաի կայսերական մոլուցքով տառապող ղեկավարները՝ սովի մատնելով 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների և նույնքան էլ ծերերի ու հաշմանդամների, ծանր հիվանդների, ուժի սպառնալիքի տակ ուզում են ստրկացնել տարածաշրջանում ապրող բոլոր հայերին և զրկել մեզ ժողովրդավարական ճանապարհով ձեռք բերած անկախությունից ու պատժել ժողովրդին՝ ժողովրդավարության ջատագով լինելու պատճառով ։

Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչության հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքն ու Ռուսաստանին, Թուրքիային, Ադրբեջանին և նրանց սատարող երկրների հանդեպ խիստ պատժամիջոցների կիրառումն այս օրերին՝ այն քննությունն է, որը հանձնում են բոլոր միջազգային կազմակերպություններն ու պետությունները։

Հայ ժողովուրդը կայացրել է իր որոշումը․ մենք, հենվելով մեր ինքնորոշման իրավունքի վրա, ուզում ենք ունենալ հայկական ինքնիշխան պետություն, և ապացուցել ենք դա մեր 30 տարվա համառ պայքարով, զոհաբերելով մեր ազգի լավագույն զավակների կյանքն ու մեր ժողովրդի բարեկեցությունը։ Մենք շարունակում ենք մեր պայքարը՝ հանուն ազատության և պետականության։

Մեր երեխաները պատրաստ են մեզ հետ մեկտեղ կրել այն բոլոր դժվարությունները, որոնք սպասում են մեզ այդ համառ պայքարի հետևանքով։ Սակայն մեզ անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությունը։

Այսօր ավելի քան հրատապ է, որպեսզի Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության տարածքում․

1) Տեղակայվեն ՄԱԿ խաղաղապահ ուժեր

2) ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում օգնություն տրամադրվի պատանդված բնակչությանը

3) Միջազգային դիտորդական առաքելություն տեղակայվի

4) Ապահովվի օտարերկրյա լրագրողների մուտքը Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետություն՝ տեղում իրավիճակն ուսումնասիրելու և աշխարհի բոլոր երկրների լրատվամիջոցներին ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։ Միջազգային կազմակերպությունները կարող են և պարտավոր են պաշտպանել Արցախի /Լեռնային Ղարաբաղի/ Հանրապետության բնակչությանը նոր ցեղասպանությունից։

Հակառակ դեպքում դա կդիտվի ռուս-թուրք-ադրբեջանական ահաբեկիչների կողմից հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացման աջակցություն։

«Վերադարձ դեպի Դիզակ»

 «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Հանուն Հադրութի» ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ

«Դիզակ» թերթ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանություն ՀԿ

Նախորդ գրառումը

Պատրիարք Կիրիլը կոչ է արել Սուրբ Ծննդին հրադադար հաստատել

Հաջորդ գրառումը

Արցախի խորհրդարանի նախագահը դիմում է Բայդենին, Մակրոնին և Պուտինին

Համանման Հոդվածներ

Հասարակություն

Մարթա Կոսը հայկական ծիրանից մուրաբա է պատրաստել

06/07/2026
Հասարակություն

Ս.Խ.-ն Վ.Գ.-ին տարել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին, որտեղ պատժելու նպատակով խոշտանգել է նրան

26/06/2026
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026
Հասարակություն

ՔՊ-ի պաստառն ամրացրել է մեքենային ու վարել առանց վկայականի. կա 1 զոհ

25/05/2026
Հաջորդ գրառումը

Արցախի խորհրդարանի նախագահը դիմում է Բայդենին, Մակրոնին և Պուտինին

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական