Բազմաբնակարան շենքերում եւ նրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կկանոնակարգվի, անհրաժեշտության դեպքում դրանք այլ վայրեր կտեղափոխվեն: «Ընդ որում, անհրաժեշտ է նախատեսել այդ փոփոխությունները կյանքի կոչելու համար ողջամիտ ժամկետ եւ պայմաններ, որպեսզի տնտեսվարողները բավարար ժամանակ ունենան իրենց գործունեությունը վերակազմակերպելու համար», նշեց վարչապետ Կարեն Կարապետյանը: