Պետական եկամուտների կոմիտեի առաջարկությամբ նախատեսվում է հարկատուների դասակարգում մտցնել եւ տալ օրինապահ հարկատու կարգավիճակ: Այս մասին երեկ տեղեկացրեց վարչապետ Կարեն Կարապետյանը եւ դիմելով ՀՀ կենտրոնական բանկի նախագահինՙ առաջարկեց առեւտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել նման կարգավիճակ ունեցողներին արտոնյալ պայմաններ ցուցաբերելու առաջարկը: