Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՄ-ԻՑ «ԱՐԵՎԱՀԱՐՎԱԾՆԵՐԸ»ՙ ԲՈՒԼՂԱՐԻԱ ԵՎ ՄՈԼԴՈՎԱ

18/11/2016
- 18 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Ա. Մ.

Իսկ Հայաստանը դեռ ցանկանո՞ւմ է ասոցացվել քանդվող կառույցի հետ

Եվրոմիությունը որպես կառուց շարունակում է քայքայվել: Առաջին ճաքը ԵՄ-ի անսասանության մասին լեգենդում Իսլանդիայի կողմից այդ կառույցին անդամագրվելուց հրաժարվելու որոշումն էր: Սակայն միությունը ղեկավարող բյուրոկրատիան կարեւորություն չտվեց դրան եւ ձեւացրեց, թե դա ոչինչ չի նշանակում: Մինչդեռ, այդ ժամանակ ԵՄ-ում գործընթացներ էին տեղի ունենում, որոնք իսկական ալեկոծություններ էին հիշեցնումՙ Հունաստանը հրաժարվում էր վճարել եվրոպական խոշոր ֆինանսական կազմակերպութուններին եւ մասնավորապես Գերմանիային ունեցած իր պարտքերը, Եվրախորհրդարանի ընտրություններում տարբեր երկրներում հաղթանակ էին տանում «եվրոհոռետես» համարվող ուժերը, Արեւմտյան Եվրոպայի երկրներում ավելի բարձր եւ ազդեցիկ էին լսվում միգրացիոն քաղաքականության խստացման եւ մասնավորապես իսլամական տարրի ավելացման դեմ պայքարելու օգտին հանդես եկող քաղաքական ուժերը, չկար միասնական մոտեցում Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցների նկատմամբ:

Այդ գործընթացների մեծ մասը հիմա էլ է շարունակվում, իսկ Brexit-ըՙ Մեծ Բրիտանիայի դուրս գալը Եվրոմիությունից, իսկական սառը ցնցուղ էր այդ կառույցի համար: Մեծ հաշվով, անգամ Brexit-ը ոչ մի կերպ չազդեց ԵՄ քաղաքականության վրա: Կառույցի ղեկավարները շարունակում են համարել, որ կարելի է գեղեցիկ խոստումներով, մանր-մունր դրամաշնորհային ծրագրերով, ուժեղ քարոզչությամբ, այս կամ այն երկրի քաղաքական վերնախավին, ըստ էության կաշառելով, նոր երկրների հրապուրել դեպի «եվրոպական դրախտ»: Սակայն նրանք հաշվի չեն առնում, որ առանց իրական արդյունքների, այդ ամենը միայն ժամանակավոր արդյունք է ունենալու, չստանալով ակնկալածը, «եվրոպական դրախտից» փախչողների թիվն ավելանալու է: Անցած շաբաթվա ընթացքում նման փախուստի առաջին փորձը կատարեցին երկու երկրներՙ ԵՄ անդամ Բուլղարիան եւ ԵՄ հետ ասոցիացված Մոլդովան:

Մոլդովայում եւ Բուլղարիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններում հաղթեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից թեկնածուներըՙ Մոլդովայումՙ սոցիալիստական կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը, Բուլղարիայումՙ Ռումեն Ռադեւը: Երկուսն էլ հաղթեցին իրենցՙ ընդգծված արեւմտամետ հիմնական մրցակիցներին: Ինչո՞ւ ԵՄ անդամ բուլղարացիները եւ ԵՄ ասոցիացված մոլդովացիները ընտրեցին, այսպես ասած, ռուսամետ թեկնածումներին եւ արդյո՞ք ճիշտ է նրանց ռուսամետ անվանելը:

Գլխավոր պատճառը ԵՄ անդամակցության կամ ասոցիացման հետ չարդարացած սպասելիքներն են եւ կորուստները, որ կրեցին այդ երկրները եվրոպական կառույցների հետ «ինտեգրման» արդյունքում: Հրաժարվելով ռուսաստանյան շուկայից, մոլդովացիները չգտան համարժեքը եվրոպական շուկայում: Եվրոմիության հին անդամ երկրների արտադրանքի հետ մոլդովական արտադրանքը ոչ գնով, ոչ որակով, ոչ ստանդարտներով պարզապես չէր կարող մրցակցել: ԵՄ հետ ասոցիացումը ռուսական շուկան փակեց նաեւ մոլդովացի ֆերմերների համարՙ մոլդովական գինին, խնձորները եւ այլ գյուղմթերքներ հնարավոր չեղավ վաճառել ԵՄ տարածքում: Ավելին, մոլդովական արտադրանքը անգամ ներքին շուկան կորցրեցՙ եվրոպական ավելի էժան ապրանքները դուրս մղեցին տեղական ապրանքներին նաեւ Մոլդովայի ներսում: Արդյունքում, տասնյակ հազարավոր փակված աշխատատեղեր, սնանկացած ֆերմերներ եւ գործարարներ, չհաշված կոռուպցիոն սկանդալները, որոնք ցնցում էին այդ երկիրը հատկապես վերջին մեկ-երկու տարվա ընթացքում:

Առիթ ունեցել ենք համեմատել Հայաստանին իր տարածքով, բնակչության թվով եւ տնտեսությամբ ամենամոտ գտնվող Մոլդովայի ցուցանիշները («Ինչո՞ւ հենց Մոլդովան համեմատենք Հայաստանի հետ», ԱԶԳ, 05.02.2016): Հիշեցնենք միայն, որ երկրի կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցանիշովՙ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով, այդ երկիրը կրկնակի զիջում է մեզ: Մոլդովայում 2015-ին 1 շնչին ընկնում էր 1740 դոլար, Հայաստանումՙ 3547 դոլար: Նույնն էր պատկերը մնացած բոլոր սոցիալ-տնտեսական ցուցանիշների առումով: Այսինքն, այդ երկիրը ոչ միայն «եվրոպական դրախտ» չի գտել, այլ հայտնվել է իսկական եվրոպական դժոխքում:

Ինչ վերաբերվում է Բուլղարիային, ապա բավական է հիշեցնել, թե ի՞նչ շահավետ առաջարկից հրաժարվեցին այդ երկրի նախկին իշխանությունները: Հանուն «եվրոպական համերաշխության», այդ երկիրը հրաժարվեց Ռուսաստանից դեպի Արեւմտյան Եվրոպա գազատարի համար տարանցիկ երկիր դառնալուց, ինչը հույժ անհրաժեշտ էր Ռուսաստանին գազի տարանցման ժամանակ ուկրաինական շանտաժից եւ հարուցած խնդիրներից ազատվելու համար: Բոլւղարիան հրաժարվեց, որից հետո Ռուսաստանը Թուրքիայի միոջոցով որոշեց իրականացնել այդ խոշոր նախագիծը: Դժվար է ասել, թե Բուլղարիայի նոր նախագահը կդիմի՞ Ռուսաստանին այս նախագիծը վերակենդանացնելու դեպքում, Ռուսաստանը կհամաձայնվի՞ դրան, թե՞, ինչպես ասում են, արդեն «գնացքը գնացել է»:

Միեւնույն ժամանակ, քիչ հավանական է, որ Բուլղարիան այս պահին կհրաժարվի ԵՄ անդամակցումից, բայց առաջիկայում նման զարգացումը բացառված չէ: Ինչ վերաբերվում է Մոլովային, ապա նոր նախագահը հայտարարել է, որ հանրաքվե կանցկացնի երկրիՙ ԵՏՄ-ի անդամակցման վերաբերյալ եւ չի բացառել ԵՄ հետ ասոցիացման տնտեսական մասի վերանայումը: Այլ հարց է, իհարկե, նման մտադրություն ունեցող նախագահը չի՞ վտանգում իր իշխանությունը, դառնալով գունավոր հեղափոխության ենթակա հերթական հնարավոր զոհը:

Այժմ Իգոր Դոդոնի եւ Ռումեն Ռադեւը «ռուսամետ» լինելու վերաբերյալ: Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավումը, տնտեսական կապերի աշխուժացումը բխում է այդ երկրների շահերից: Նրանց նախորդող քաղաքական իշխանությունները երկրի պետական շահից գերադասել էին անձնականըՙ ընտրելով եվրոպական ինտեգրման ուղին, որը, ինչպես ցույց տվեց կյանքը, ճանապարհ էր դեպի տնտեսական անկում եւ սոցիալական վիճակի վատթարացում: Հետեւաբար, այդ երկրների պետական շահը պահանջում է դարերով ձեւավորված հարաբերությունների պահպանում եւ զարգացում Ռուսաստանի հետ, ինչը նշանակում է, որ նրանց նոր ղեկավարները առաջնորդվում են իրենց երկրի պետական շահով, իսկ «ռուսամետ» բնորոշումը միայն այդ շահով առաջնորդվելու համար է նրանց տրվում:

Նույն տրամաբանությամբ ռուսամետ պետք է համարել Հայաստանի հանրապետության երեք նախագահներին, որոնք առաջնորդվել են Հայաստանի անվտանգության, տնտեսական կապերի պահպանման եւ զարգացման պետական շահերով ու ռազմավարական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ: Մինչդեռ, առնվազն առաջին եւ ներկա նախագահները ոչ մի կերպ «ռուսամետ» կերպարի մեջ չեն տեղավորվում: Բավական է միայն հաշվել, թե գործող նախագահը որքան հաճախ է մեկնում ԵՄ, ԵԽ, ԵԺԿ, ՆԱՏՕ-ի եւ նմանատիպ այլ կառույցների համաժողովներին, կոնֆերանսներին եւ այլ միջոցառումներին, իսկ նրա ազդեցության տակ գտնվող հայտնի մեդիահոլդինգըՙ իր հեռուստաընկերություններով, կայքերով եւ բլոգերով հակառուսաստանյան քարոզի եւ արեմւտյան մտածելակերպի եւ սովորույթների ամենամեծ տարածողներից ու պարտադրողներից է:

Մնում է միայն մեկ հարց, իսկ Հայաստանը պե՞տք է ԵՄ հետ ասոցիացման համաձայնագիր ստորագրի, նկատի ունենալով այդ կառույցի թեեւ դանդաղ, բայց շարունակվող կազմաքանդումը: Թերեւս այո, բայց դա կարելի է անել միայն այն դեպքում, եթե այդ համաձայնագիրը ավելի շատ լինի դեկլարատիվ եւ հայտարարի ընդամենը ԵՄ հետ Հայաստանի քաղաքական լավ հարաբերությունների մասին: Այն չպետք է ունենա տնտեսական պարտադրանքի բաղադրիչ, որը կարող է լրացուցիչ խնդիրներ ստեղծել Հայաստանի տնտեսության համար: Միեւնույն ժամանակ, հարկ է ԵՄ առջեւ բարձրացնել եվրոպական զանազան հիմնադրամների կողմից Հայաստանում, այսպես կոչված, քաղաքացիական հասարակություն համարվող հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման հարցը: Անհրաժեշտ է առանց ավելորդ ձեւաբանության արձանագրել, որ դա ոչ այլ ինչ է, քան մեր երկրի ինքնիշխանության եւ կայունության դեմ ուղղված գործողություն եւ պահանջել չֆինանսավորել նման գործողություններ իրականացնող կազմակերպություններին: Ցավոք, սա քիչ հավանական է, եթե չասենք անհավանականՙ բա մեր եվրոպական «ինտեգրումն» ու «արժեքներին հավատարիմ լինելը», ստացվող դրամաշնորհները ինչ-որ ծրագրերի համար, դրանցից օգտվող պաշտոնյաների շահագրգռությունը, նրանց գործողումները եվրոպական երկրներ, չկրկնելով երկրի նախագահիՙ վերեւում նշված նախապատվությունները:

Նախորդ գրառումը

«ԿՅԱՆՔՍ ԿՏԱՄ ԲԱՆԱԿԻՆ», ԲԱՅՑ 1000 ԴՐԱՄ … ՉԵՄ ՏԱ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԻԱՆ ՀՐԱԺԵՇՏ Է ՏԱԼԻՍ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական