Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՄԱԿ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ

18/11/2016
- 18 Նոյեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ, Բոստոն-Նյու Յորք

Տասը տարվա ընդմիջումից հետո այս անգամ Ամերիկան գտա որոշապես փոխված: Առաջին աչք զարնող փոփոխությունը ավտոմեքենաներն էին. դրանք այժմ մեծ մասամբ ճապոնական են, նաեւ գերմանական: Դա աներկբայելի վկայությունն է այն բանի, որ աշխարհի դեռեւս ամենաառողջ տնտեսությունն ունեցողի համբավ վայելող այս հզոր երկիրը լուրջ, շատ լուրջ տնտեսական խնդիրներ ունի: Ճապոնական ամեն ինչի, առաջին հերթին ավտոմեքենաների նկատմամբ իր ծայրահեղ խանդոտ վերաբերմունքով ինձ նախապես ծանոթ Ամերիկայից այժմ ոչինչ չի մնացել կարծես. ամենուր «Տոյոտաները», «Նիսաններն» ու «Հոնդաներն» են վխտում: Հետեւաբար ամենահեշտն էր Ռոնալդ Թրամփի համար ընտրապայքարում օգտագործել այս, հետեւաբար գործազրկության խնդիրը, որի մեկ այլ բացասական արտահայտությունն է ամերիկյան Hoover մակնիշի փոշեկուլների եւ տնտեսական այլ ապրանքների վերջին գործարանը օրերս փակվեց Մ. Նահանգներում, քանի որ ընկերության ամբողջ արդյունաբերությունն այժմ տեղափոխվել է Մեքսիկա եւ նույնիսկ Չինաստան: Կապիտալ ներդրումների իսկական արտահոսքՙ երկրում միլիոնավոր աշխատատեղերի կորստի ծանր հետեւանքներով:

Աչքի զարնող երկրորդ բանը հեռուստատեսությունից մեզ արդեն ծանոթ բողոքի ցույցերն ու միտինգներն էին: Հետընտրական նման բողոքներին վարժ հայաստանցու աչքերիս ավելի անսովորը սակայն այն էր, որ ո՛չ Բոստոնում եւ ո՛չ էլ Նյու Յորքում չտեսա որեւէ բողոքավորի, որի բռնած պաստառի կամ ցուցատախտակի վրա գրված լիներ Հիլարի Քլինթոնի անունը: Նրանք Հիլարիի կողմնակիցները, առավել եւս երդվյալ երկրպագուները չէին, այլՙ Թրամփի ոխերիմ հակառակորդները: «Թրամփը մեր նախագահը չէ». սա՛ էր միայն նրանց պատգամըՙ ֆաշիստ, ռասիստ, կնատյաց, կու-կլուքս-կլանական եւ այլ բնորոշումներով հագեցած (միայն անտիսեմականն է բացակայում)…

Աչքառու երրորդ նորությունն ինձ համար ամերիկացիների կլանվածությունն էր քաղաքական լուրերովՙ հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ, ինձ նման տպագիր մամուլի երկրպագողիս գոհունակություն պատճառող փաստՙ թերթերով: Սովորաբար քաղաքական լրատվության հանդեպ ընդգծված անտարբերությամբ հատկանշվող միջին ամերիկացին ամբողջովին եւ ամենուր աչքն ու ականջը սրած է պահում դեպի նորությունները: Երեւի արդեն հասկացել է, որ եթե ինքը չզբաղվի քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի իրենով: Նրան այժմ հետաքրքրում է յուրաքանչյուր լուր եւ մեկնաբանություն- ովքե՞ր են մաս կազմելու Թրամփի վարչախմբին, ի՞նչ մարդիկ են դրանք, ի՞նչ կանխատեսումներ կան գործազրկության դեմ պայքարի, կրթության, առողջական ապահովագրության, տոկոսադրույքների ասպարեզում, բայց մանավանդՙ Թրամփը իրականացնելո՞ւ է համապատասխան միջոցներ անօրինական ներգաղթյալների դեմ, կառուցելո՞ւ է Մեքսիկայի հետ իր երկրի 1000 կիլոմետրանոց սահմանի պարսպապատումը, ճնշելո՞ւ է սեւամորթ ազգաբնակչության ընդվզումները…

Մեկ խոսքովՙ սովորաբար ինքնավստահ, relax-ը պաշտող ամերիկացին այս օրերին դարձել է մտահոգ վաղվա օրվա հանդեպ:

Ըստ երեւույթին զգում է, որ Մ. Նահանգներն այլեւս չի լինի այնպես, ինչպես տասնամյակ առաջ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ 22 ՏԱՐԵԿԱՆ Է

Հաջորդ գրառումը

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ` «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐՈՎ»

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ` «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁԻԿՆԵՐՈՎ»

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական