Երկուշաբթի, Հուլիսի 13, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՐԿՆԻՇ ԱՃՙ ԳՐԵԹԵ ԶՐՈՅԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՖՈՆԻՆ

02/12/2016
- 02 Դեկտեմբերի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

10 ամսում արտահանել ենք այնքան, որքան 2015-ին ամբողջ տարվա ընթացքում

Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը այս տարվա 10 ամիսներին նվազել է, հասնելով տարվա մեջ ամենացածրՙ 0,4 տոկոս ցուցանիշին: Դատելով վիճակագրական ցուցանիշներից, անկման հիմնական պատճառը գյուղատնտեսական արտադրանքի ծավալների նվազումն էՙ հակառակ անցյալ տարի արձանագրված բարձր բերքատվության, հետեւաբար եւ աճի: Այդուհանդերձ, տնտեսության երկու ճյուղերՙ արդյունաբերությունն ու ծառայությունները շարունակում են աճ արձանագրելՙ առաջինը 6,5 տոկոս, երկրորդըՙ 7,7 տոկոս: Առեւտրում ծավալները գրեթե այնքան են, որքան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում, իսկ շինարարությունում նույնպես առկա է գրեթե 10 տոկոս անկում: Թերեւս հենց արդյունաբերության աճի արդյունքում էլ շարունակվում է արագ տեմպերով աճել արտահանումը Հայաստանից: Աճի տեմպն այստեղ մոտեցել է 20 տոկոսին:

Արտահանման աճՙ պատրաստի արտադրանքի ծավալների ավելացման շնորհիվ

Այսպիսով, արտաքին առեւտրաշրջանառությունը 2016-ի հունվար-հոկտեմբերին 2015-ի հունվար-հոկտեմբերի նկատմամբ աճել է 6,1 տոկոսով եւ կազմել 4 մլրդ 67 մլն դոլար: Արտահանումը կազմել է 1 մլրդ 453 մլն դոլար, աճելով 19,8 տոկոսով, ներմուծումը կազմել է 2 մլրդ 613 մլն դոլար, նվազելով 0,3 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 160 մլն դոլարՙ անցյալ տարվա համեմատ նվազելով մոտ 300 մլն դոլարով:

Վերլուծելով այս ցուցանիշները, կարելի է տեսնել, որ տարեսկզբից ի վեր արձանագրվող արտահանման բարձր տեմպը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ոչ միայն չի նվազում, այլեւ ավելանում է, մոտենալով 20 տոկոսին: Ինչպես արդեն նշվեց, դա տեղի է ունենում արդյունաբերական արտադրանքի ծավալների աճի շնորհիվ: Ընդ որում, հատկապես դրական պետք է համարել այն, որ ավելանում է պատրաստի արտադրանքի ծավալների արտադրությունն ու արտահանումը: Մասնավորապես, էապես ավելացել են պատրաստի սննդի, ոսկերչական իրերի, ծխախոտի, թեթեւ արդյունաբերական ապրանքների եւ մի քանի այլ ճյուղերի արտահանման ծավալները, հակառակ արտահանման ամենամեծ մասնաբաժին ունեցող ճյուղերից մեկիՙ հանքարդյունաբերության արտադրանքի արտահանման ծավալների անկման (մետաղների միջազգային գների անկմամբ պայմանավորված):

Ըստ ստացված վիճակագրական տվյալների, միջին ամսական արտահանման ծավալն այս տարվա ընթացքում մոտ 150 մլն դոլար է: Արդյունքում, առաջին 10 ամիսներին արտահանված 1 մլրդ 453 մլն դոլարն գրեթե այնքան է, որքան անցած ամբողջ տարվա ցուցանիշը (1 մլրդ 485 մլն դոլար):

Չնայած տարեվերջին տնտեսական ակտիվությունն, այդ թվում արտաքին առեւտրի ծավալներն, աճում են, այնուամենայնիվ, եթե հիմք ընդունենք ամսական մոտ 150 մլն դոլար արտահանման ցուցանիշը, կարելի է ենթադրել, որ արտահանման տարեկան ծավալը կկազմի մոտ 1,8 մլրդ դոլար: Սա Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում արտահանման ամենաբարձր ցուցանիշը կլինի, ինչի արդյունքում նաեւ արտաքին առեւտրի բացասական տարբերությունը հօգուտ ներմուծմանՙ զգալիորեն եւ դարձյալ աննախադեպ կկրճատվի: Մնում է միայն ջանքեր գործադրել, որպեսզի արտահանման ծավալների աճի այս տեմպը որքան հնարավոր է երկար շարունակվի, բերելով տնտեսության կառուցվածքային փոփոխության հօգուտ իրական հատվածի եւ ընդհանուր տնտեսական ավելի որակյալ աճի, որի առաջատար ճյուղերը կլինեն արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

Ներմուծման եւ մանրածախ առեւտրի ծավալների փոխկապակցված նվազումը

Ներմուծման եւ մանրածախ առեւտրի ծավալների նվազումը Հայաստանում վերջին երկու տարիներին փոխպայմանավորված են: Բանն այն է, որ Հայաստանի տնտեսության ճյուղերից ամենամեծ ծավալներն ունի առեւտուրը: Այս տարվա 10 ամիսների արդյունքներով առեւտրի շրջանառության ծավալները կազմել են 1 տրլն 753 մլրդ դրամ, որը գրեթե այնքան է, որքան արդյունաբերության (1 տրլն 152 մլրդ դրամ) եւ գյուղատնտեսության (757 մլրդ դրամ) ծավալները միասին վերցրած: Արդյունաբերության 2015-2016-ին արձանագրված աճի բարձր տեմպերի պարագայում անգամ, առեւտրի գերիշխող դիրքը տնտեսության ճյուղերի մեջ շարունակվում է պահպանվել:

Ներքին առեւտրաշրջանառության ամենամեծածավալ լինելն իր հերթին արտացոլվում է ներմուծման գերակայության ցուցանիշում: Այս տարվաՙ 2016-ի 10 ամիսներին ներմուծումը կազմել է 2 մլրդ 613 մլն դոլար կամ 1 տրլն 254 մլրդ դրամ: Եթե համադրենք այս ցուցանիշը ներքին առեւտրի ցուցանիշի հետ, ապա կտեսնենք, որ, չհաշված սննդարդյունաբերության ճյուղերի ապրանքները, Հայաստանում հիմնականում սպառում ենք ներմուծվող ապրանքներ: Այս հանգամանքներով էլ պայմանավորված է թե՛ ներմուծման, թե՛ մանրածախ առեւտրի ցուցանիշների նվազումը: Ընդ որում, դրանք համարյա համարժեք ձեւով են արտացոլվում մեկը մյուսի վրա: Ներմուծումը հունվար-հոկտեմբերին նվազել է 0,3 տոկոսով, առեւտրի ծավալներըՙ 0,1 տոկոսով: Այստեղ, անշուշտ, կարեւոր դեր է ունեցել մեկ նշանակալի գործոնՙ արտերկրից մասնավոր փոխանցումների նվազումը:

Հայտնի է, որ բնակչության մի զգալի մասը (մոտ 30-40 տոկոսը) գումար են ստանում արտերկրի իրենց հարազատներից, ինչն էլ ուղղվում է մանրածախ առեւտրին եւ գնելով հիմնականում ներմուծված ապրանքներ: Երբ փոխանցումները նվազեցին, դա արտացոլվեց նաեւ ներմուծման եւ ներքին առեւտրի ցուցանիշների վրա:

Կարելի է եզրակացնել, որ մասնավոր փոխանցումների հոսքի նվազումը վեր հանեց մեր տնտեսության հիվանդությունըՙ ներմուծման հիման վրա մեծածավալ ներքին առեւտրի առկայությունը: Ակնհայտ է, որ այսպիսի կացությունը մի օր պետք է բերեր շուկայի գերհագեցածության եւ լճացման, ինչը տեղի է ունենում հիմա: Կոպիտ ասած, հնարավոր չի անընդհատ ներմուծել եւ անընդհատ այն սպառել, առանց սեփական արժեքը ստեղծելու: Անշուշտ, ուրախալի է, որ հակառակ ներմուծման ծավալների նվազմանը, արտահանումը արագ տեմպերով աճում է: Սակայն, ակնհայտ է, որ տեղական արտադրությունը կարող է եւ պետք է ձգտի փոխարինել ներմուծվող ապրանքներին նաեւ ներքին շուկայում :

Ինչ վերաբերում է ներմուծման ցուցանիշներին, ապա այս տարվա 10 ամիսների ցուցանիշը գրեթե համարժեք է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին: Տարեկան արդյունքը ակնկալվում է, որ դարձյալ շատ մոտ կլինի 2015-ի ներմուծման ցուցանիշինՙ 3 մլրդ 239 մլն դոլարին: Քանի որ ներմուծման ծավալների նվազումը մեզ մոտ արտացոլում է սպառման ծավալների նվազումը, այն միանշանակ դրական երեւույթ անվանել չի կարելի: Սակայն, արտահանման ավելացումը եւ դրա շնորհիվ ներմուծման-արտահանման բացասական տարբերության նվազումը միանշանակ դրական երեւույթ է: Մնում է միայն, որ ներմուծման ծավալների նվազումը այդքան փոխկապակցված չլինի մեր սպառման նվազման հետ: Այսինքն, սկսենք ավելի շատ գնել հայկական արտադրության ապրանքները, մեր ներքին շուկայում ավելանա դրանց ծավալը: Բացի կառավարության ջանքերից, դրա համար անհրաժեշտ են թե՛ արտադրողների, թե՛ սպառողների միմյանց ընդառաջ քայլերը, որից կշահեն երկրի տնտեսությունն ու բնակչությունը:

Նախորդ գրառումը

ՆՈՐ ԿԱՐԳԵՐ` ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հաջորդ գրառումը

ԵԿՈՂ ՏԱՐԻ ԵՎՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԱԶ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ 150 ԴՈԼԱՐ 1000 ԽՄ ԴԻՄԱՑ ԳՆՈՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԵԿՈՂ ՏԱՐԻ ԵՎՍ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԳԱԶ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ 150 ԴՈԼԱՐ 1000 ԽՄ ԴԻՄԱՑ ԳՆՈՎ

Լրահոս

Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ իր պրոքսի Փաշինյանը. Նարեկ Կարապետյան

13/07/2026

Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է. «Եվրոպայի խորհրդում գործում էր մեծ հակաադրբեջանական խումբ:Պարզվել է, որ Ժոզեպ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ...

Մեզ համար Հայաստանը պարզապես ինքնիշխան պետություն չէ. Զախարովա

13/07/2026

Մոսկվան և Երևանը կապում են հատուկ հարաբերություններ, որոնք հիմնված են ընդհանուր պատմության և երկու երկրների ժողովուրդների անկեղծ համակրանքի վրա։ Այս...

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունում իմ առաքելությունը համարում եմ ավարտված. Դավիթ Խաժակյան

13/07/2026

21 տարեկանում հեշտ չէր որոշել դառնալ կուսակցական և զբաղվել քաղաքականությամբ: Գիտակցված և բարդ ընտրություն էր, որի համար ափսոսանք չունեմ: Այս...

Հիմա հատուցման ժամանակն է. ԱՄՆ Պաշտպանության նախարար

12/07/2026

Իրանն այս գիշեր մի շարք հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախներին։ ԱՄՆ-ը նոր հարվածների շարք է հասցրել Իրանի...

Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը տեղում մահացել է

12/07/2026

Հուլիսի 11-ին՝ ժամը 21։16-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում ծառն ընկել է...

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը

12/07/2026

Մահացել է ամերիկացի հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը։ Այս մասին հայտարարություն է տարածել սենատորի գրասենկաը: Սենատորի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ նա մահացել...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական