Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 26 մլն դրամ: Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած մեկ այլ զինծառայողիՙ Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով էլ կհատկացվի 712 հազար դրամ: Այս մասին երեկ որոշումներ է ընդունել Հայաստանի կառավարությունը: