Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ֆութպոլը

23/12/2022
- 23 Դեկտեմբերի, 2022
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Աշխարհի մէջ մարդ կա՞յ, որ մանկութեան ֆութպոլ չէ խաղցած, ես ալ ֆութպոլ կը խաղայի ու քրտինքներու մէջ, վրայ-գլուխ փոշոտած, կօշիկս ալ պատռած, տուն կը վերադառնայի, մօրմէս լաւ հանդիմանութիւն մը ստանալու պատրաստ, յատկապէս որ կօշիկս քանիերորդ անգամ ըլլալով հնակարկատի պիտի երթար: Որոշ տղոց նման տակը գամերով ֆութպոլի կօշիկ չունէի ու միշտ կ՛երազէի օր մը ունենալ, բայց ֆութպոլի կօշիկ ունենալու երազս անկատար մնաց:

Ֆութպոլը թէ՛ մարզանք է, թէ՛ հնարամտութիւն է, թէ՛ ալ մեզի համար օգտակար ժամանց, իսկ մեր ծնողներուն համար, յատկապէս մայրերուն՝ վնասակար ժամավաճառութիւն, որ դասերուն վրայ ալ կ՛ազդէ, ինչպէս կ՛ազդէ հագուստիդ ու կօշիկիդ վրայ ալ:

Այսօր, աշխարհի ամենասիրուած առաջնակարգ մարզախաղն է ոտնագնդակը, որ դարձած է ամենաշահավէտ պիզնեսը, ուր միլիոններ կը թափին մրցանակներ շահելու, խաղացողներ գնելու ու վաճառելու համար: Դեռ թարմ է մարդոց միտքերուն մէջ անցեալ կիրակի աւարտին հասած ֆութպօլի «Մունտիալը», աշխարհի առաջնութեան մրցումները Քաթարի մէջ, որուն պատրաստութեան համար, ինչպէս գրած էի, անհաւատալի գումարներ ծախսած էր հիւրընկալ երկիրը:

Ֆութպոլը այլեւս մարզանք ըլլալէ դադրած է, եղած է թմրադեղերու վաճառքի ու գերեվաճառութեան նման ահաւոր գործարք, սակայն արտօնեալ: Ի՞նչ կը նշանակէ Ռոնալտոյի նման առաջնակարգ խաղացողի մը «շուկայական գինը», ինչպէս կ՛ըսէ համացանցը, 180 միլիոն եւրօ ըլլայ, իսկ Մեսիինը՝ 220 միլիոն: Ասոնք սակարանի նման կը բարձրանան ու կ՛իջնեն ըստ ակումբներու պահանջքին, ասոնց համար ի՜նչ կռիւներ կ՛ըլլան, ի՜նչ գրաւներ, ի՜նչ դաւեր կը լարուին, ի՜նչ գովազդներ կ՛ըլլան ու անոնց դիմաց ալ՝ ի՜նչ անուանարկումներ:

Առաջնակարգ ակումբներու խաղացողները Հոլիվուտի դերասաններէն պակաս չեն հռչակի ու հարստութեան տեսակէտէն. Անոնք կը զարդարեն նշանաւոր հանդէսներու եւ օրաթերթերու էջերը, կը ցուցադրուին հեռատեսիլով, ոչ միայն իրենց խաղերը, այլեւ իրենց ընտանեկան պարագաները, սիրային ու սեռային արկածախնդրութիւնները: Այսպէս փառաւորուած ու երես առած կարգ մը խաղացողներ կը կարծեն, թէ իրենց համար ամէն ինչ արտօնուած է, կամ գոնէ աչք կը գոցեն անոնց ապօրինի գործարքներուն ու մաքսանենգութեանց սանձարձակ արկածախնդրութեանց համար, ինչպէս պատահեցաւ Մարատոնային եւ ուրիշներու ալ:

Ամենաորակաւոր ֆութպոլի գնդակները կը պատրաստուին Փաքիստանի մէջ, որոնց հատը կ՛արժէ 165 տոլար, մինչդեռ գնդակը շինող փաքիստանցի գործաւորը մէկ գնդակի պատրաստութեան համար կը ստանայ 0.75 տոլար ձեռավարձք 3 ժամուան աշխատանքի դիմաց:

Պասքեթպոլն ալ տարբեր չէ, թէեւ անոր դաշտը փոքր է ու հանդիսատեսներուն թիւը չի համեմատուիր ֆութպոլի բազմահազար հանդիսատեսներուն հետ: Պասքեթպոլի լաւագոյն կօշիկները կը պատրաստուին Ֆիլիփիններուն մէջ եւ զոյգը կ՛արժէ 125 տոլար:

Անգամ մը ամերիկեան «Թայմ» հանդէսին մէջ հետաքրքրական լուր մը կարդացի, ուր կը խօսուէր նշանաւոր պասքեթպոլիստ Մայքլ Ճորտընի մասին, որուն հագած Nike մակնիշի կօշիկները դարձեալ կը պատրաստուէին ծայրագոյն արեւելեան երկիրներէն մէկուն մէջ, ուր խեղճ գործաւորին ստացած աշխատավարձը բաղդատելով Ճորտընի ստացած խաղավարձքին հետ՝ նկատուած էր, որ անոր մէկ նետումը կողովին մէջ այնքան կ՛արժէ, որքան իր կօշիկը կարող գործաւորին մէկ տարուան աշխատավարձը… Մայքըլ Ճորտընի օգտագործած մէկ զոյգ կօշիկը աճուրդի մը ընթացքին ծախուած է 1,5 միլիոն տոլարի: Այսօր իր անունով պատրաստուած կօշիկները ամենաթանկարժէքներն են:

Վերադառնանք ֆութպոլին: Եզրափակիչի ֆինալի մնացած Ֆրանսան եւ Արժանթինը պայքարեցան առաջնութեան համար, մնացին հաւասար, ապա ուրեմն խաղը շարունակուեցաւ 11 մեթրանոցներով, ու բախտաւորը Արժանթինը եղաւ եւ դարձաւ այս տարուան ոսկեայ գաւաթակիրը: Ես այս կոլերով մրցանքը շահելուն կողմնակից չեմ, ասոր մէջ եթէ 50% -ը վարպետութիւն է, 50%-ն ալ՝ բախտ: Իսկ ինչո՞ւ կարելի չէ երկու խումբերը հաւասարապէս ճանչնալ լաւագոյնները ու բաժակը մինչեւ յաջորդ «Մունտիալ» ատենը անգամ մը փոխադրէլ մէկ ակումբէն միւսը:

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Օրակարգում Սեւավանա լճի պահպանության հարցերն են

Հաջորդ գրառումը

Եվրոպայի վրա մունաթ են գալիս, ՌԴ-ին՝ ավելի ընդլայնված մանդատ տալիս

Համանման Հոդվածներ

23 Դեկտեմբերի, 2022

Մեր ընթերցողներին

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

Արցախահայության շրջափակումը սպառնալիք է բոլորիս

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

Այս վիճակից պրծնելն անհավանական է թվում՝ բայց անհնար չէ

23/12/2022
23 Դեկտեմբերի, 2022

www.armtmm.com ` համահայկական մշակութային հարթակ

23/12/2022
Հաջորդ գրառումը

Եվրոպայի վրա մունաթ են գալիս, ՌԴ-ին՝ ավելի ընդլայնված մանդատ տալիս

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Չկայացածները. Հայկ Դեմոյան

14/10/2025

Երեկվա համերգը կարող էր տեղի չունենալ, եթե 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ու Արայիկ Հարությունյանի հաստատակամ հայտարարությունների արդյունքում որոշվեր իրագործել “Հին...

ԿարդալDetails

Հայերի ցեղասպանությունն Արցախում Թրամփի համար պարզապես «փոքրիկ պատերազմ» էր. Արման Աբովյան

14/10/2025

Թուրքիայի հայկական համայնքի ցանկությունն է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն

14/10/2025

Ռազմիկ Մկրտչյանը դուրս է գալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

14/10/2025

Անտեղի ինքնագովազդ` համեմված Էրդողանի «հանճարին» գովեստով. Սևակ Հակոբյան

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական