Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԵՆՍԱԳՈՐԾԵԼ ԵՐՐՈՐԴ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Բանասիրական գիտությունների թեկնածու

Ղազախստանը սկսել է իրագործել, ոչ ավել, ոչ պակաս տեխնոլոգիական հեղափոխություն, որի առանձին դրույթները ետխորհրդային տարածքում նախկինում չեն կենսագործվել: Համատարած ավտոմատացում, ռոբոտացում, արհեստական ինտելեկտի զարգացում եւ ստարտափերի միջազգային տեխնոպարկՙ այն, ինչ կենտրոնաասիական հանրապետության հարեւաններից մեծ մասի համար մինչեւ հիմա դեռ դրվագներ են ֆանտաստիկ ֆիլմերից, Ղազախստանի համար, ակնհայտորեն, այլեւս ոչ հեռու ապագա է: Մոտ ապագա: Երկրի տնտեսությունը տեղափոխել նոր ռելսերի վրաՙ նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանձնարարել է մինչեւ 2025 թվականը:

Եվ այսպես, Ղազախստանում կրկին ապացուցեցին, որ բառերը օդ չեն շպրտում: Դեռեւս տասնամյակի սկզբին դրված խնդիրըՙ մտնել աշխարհի ամենազարգացած երեսուն երկրների շարքը, ինչը որոշ հոռետեսների թվում էր ուտոպիա եւ կամ բարձրագոչ կարգախոս, օրեցօր ավելի հստակ ու իրական ուրվագծեր է ստանում: Ղազախստանը մտադիր է արմատավորել նոր բարձր տեխնոլոգիական ոլորտներ, ընդ որում մտադիր չէր հրաժարվել հներից:

Այսպես, հանրապետությունում ծրագրում են զարկ տալ «Թվային Ղազախստան» ծրագրին, որը կնպաստի հաղորդակցության միջոցների զարգացմանը եւ կապահովի օպտիկամալուխային ենթակառուցվածքին համատարած հասանելիություն: Իսկ որպեսզի IT ոլորտում նոր տեխնոլոգիաները ներդնի առաջինը, Ղազախստանը մտադիր է բացել իր սեփական «սիլիկոնի հովիտը»ՙ ստարտափերի միջազգային տեխնոպարկ: Ներդնողներին եւ տարբեր երկրների ձեռնարկատերերին այնտեղ խոստանում են հարկային արտոնություններ, պարզեցված արտոնագրային եւ աշխատանքային ընթացակարգեր: Այսինքն, ետխորհրդային տարածքի համար ավանդական «ուղեղների արտահոսքը» այժմ, միանգամայն հնարավոր է, կփոխի ուղղությունը եւ շնորհալի ծրագրավորողներն ու հավակնոտ երիտասարդ ձեռնարկատերերը կսկսեն մեկնել ոչ թե Արեւմուտք, այլ Ղազախստանՙ իրենց գաղափարները իրականացնելու համար:

Հանուն արդարության պետք է ասել, որ Ղազախստանը հաջողությամբ աճեցնում է եւ իր սեփական առաջանցիկ սերունդը: Հասկանալով, որ նոր տեխնոլոգիաների լեզուն այսօր անգլերենն է, հանրապետությունում ծրագրում են դպրոցում պարտադիր ուսուցում մտցնել այդ լեզվով: Եվ դա ոչ թե ստանդարտ ծրագիր է, որից մեծամասնությունը դուրս է բերում լոկ « London is the capital of Great Britain», այլ ուրիշ առարկաների դասավանդում ավագ դասարանների ծրագրից Շեկսպիրի լեզվով: Եվ սա, թվում է, իսկական առաջխաղացում է, հաշվի առնելով, թե ինչ վիճակում է ոչ թե անգլերենի, այլ նույնիսկ ռուսերենի դասավանդումը տարածաշրջանի երկրների մեծ մասում: Մեկ այլ նորամուծություն, որն արդեն իրագործվում է երկրում, անվճար մասնագիտական-տեխնիկական կրթությունն է: Այս տարվանից սկսած այն կարող է ստանալ յուրաքանչյուր ոքՙ թե՛ գործազուրկ երիտասարդությունը, թե՛ ավելի տարեց մարդիկ, ովքեր չունեն մասնագիտական կրթություն: Այդ իմաստով Ղազախստանը ստեղծում է որակական ապահովություն ապագայի համար: Ստեղծելով նոր բարձր տեխնոլոգիական տնտեսություն, երկիրը նախապես կադրեր է պատրաստում դրա հաջող գործառնության համար: Սրանք ըստ էության ներդրումներ են սեփական մարդկային կապիտալում եւ, ակնհայտ է, որ այդ ներդրումները շահավետ են լինելու:

Պետք է ասել, որ ամբողջությամբ վերցրած սոցիալական միջավայրին, ոչ միայն կրթությանը, ղազախստանյան իշխանությունները տնտեսական արդիականացման գործընթացում հատուկ ուշադրություն են հատկացնում: Համակարգի վերակառուցման համար ռեսուրսներ մոբիլիզացնելովՙ երկիրը չի խնայում սոցիալական վճարումները: Ղազախստանում թոշակներն ու նպաստները շարունակելու են բարձրացնել, ինչպես հայտարարել է ժողովրդին իր ուղերձում նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը :

Պետք է ասել, որ Ղազախստանն ընտրել է թերեւս ամենահաջող ժամանակը տնտեսական վերափոխումների համար: Նավթի գները որոշակի վերելքի վրա են, համենայն դեպս ավելի բարձր են այն ցուցանիշներից, որոնք դրված են Ղազախստանի բյուջեում: Այսինքն, երկիրը դեռ շարունակում է հումքի արտահանումից ծանրակշիռ դիվիդենտներ ստանալ եւ, ընդ որում, արդեն պատրաստվում է այն պահին, երբ այդ դարաշրջանն ավարտվելու է: Հենց այդ պատճառով էլ արդիականացման ծրագրում շեշտը դրված է ոչ այնքան հանույթի սեկտորի վրա, որքան նոր տեխնոլոգիաների, ինչպես նաեւ հենքային ճյուղերի վերաձեւաչափման:

Այսպես օրինակ, Աստանայում նախատեսում են շեշտադրում անել գյուղատնտեսության վրա եւ ծրագրում են Ղազախստանը դուրս բերել ագրարային արտադրանքի աշխարհում խոշորագույն արտադրողների շարքը, ընդգծելով, որ այն էկոլոգիապես մաքուր է լինելու: Այդ նպատակի իագործման համար Ղազախստանն ունի անհրաժեշտ ամեն բանՙ հսկայական պտղաբեր տարածություններ եւ դրանց մեծ մասում չափավոր կլիմա: Կարեւոր է, որ հանրապետությունը մտադիր է հումքային արտադրությունից անցնել գյուղատնտեսական մթերքների վերամշակմանը: Այնպես որ շատ հնարավոր է, որ մենք շուտով տեսնենք «Made in Khazakhstan» լեյբլով ապրանքներ ոչ միայն ԵԱՏՄ երկրների խանութների ցուցափեղկերին, այլեւ մեր սահմաններից շատ հեռու: Ծայրահեղ դեպքում, մոտակա հինգ տարիներին Ղազախստանը մտադիր է մեծացնել մթերային ապրանքների արտահանումը համարյա կիսով չափ, իսկ մինչեւ 2025 թ. ոչ հումքային արտահանումը մեծացնել երկու անգամ:

Սա, կետային առումով, լոկ որոշ դրվագներ են Ղազախստանի արդիականացման ծրագրից: Մինչեւ 2025 թ. երկիրը ծրագրում է ոչ միայն ներդնել թվային տեխնոլոգիաներ գործունեության համարյա բոլոր ոլորտներում եւ վերաձեւաչափել ագրարային սեկտորը, այլ նաեւ մեծացնել ապրանքների տարանցիկ տեղափոխությունը իր տարածքով, ինչքան կարելի է շատ մարդ ներգրավել բիզնեսի ոլորտում, առողջացնել բանկային համակարգը եւ, ըստ էության, ներբեռնել ողջ ֆինանսական համակարգը:

Այսպիսով, Ղազախստանը ստեղծում է տնտեսական աճի նոր բացառիկ մոդել: Եվ այդ մոդելը, պետք է ենթադրել, արդյունավետ կլինի ոչ միայն այն պատճառով, որ երկիրը կտոր-կտոր այն հավաքում եւ բներում է տեղադրում աշխարհի այլ երկրների հաջողված օրինակների տարրերը, այլ նաեւ այն պատճառով, որ երկրի տնտեսական բարեփոխումները կսինքրոնացվեն քաղաքական բարեփոխումների հետ:

Ղազախստանում նախապատրաստում են աննախադեպ սահմանադրական բարեփոխում: Այն կոչված է նախագահական շատ լիազորոթյուններ վերաբաշխել խորհրդարանի եւ կառավարության օգտին: Սա, փորձագետների ընդհանուր կարծիքով, կհանգեցնի երկրի ողջ քաղաքական համակարգի ժողովրդավարացմանը:

Նախորդ գրառումը

«ԹՐԱՄՓԻՆ ՀԵՇՏ Է ՈՒՂՂՈՐԴԵԼ»

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵԾ ԹԱՆԳԱՐԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական