Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՊՇԻՆԻ ՄԱՆՐԱԴՐԱՄԸ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ

Բելառուսի Գերագույն դատարանը կատարեց նախագահ Լուկաշենկոյի պատվերը, բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվեց Ադրբեջանին: Բաքվի քարոզչությունը դա համարում է «Մեծ հաղթանակ»: Իհարկեՙ Հայաստանի եւ հայերի դեմ: Եւ, ինչպես երեւում է մամուլի եւ սոցցանցերի արձագանքից, մենք իրոք խորապես ընկճված ենք: Բայց հարկ է ուշադրություն դարձնել մի կարեւոր հանգամանքի վրա. երբ Լապշինը նոր էր Մինսկում ձերբակալվել, ադրբեջանական մամուլը խնդիրը ներկայացնում էր այլ կերպՙ որ Լապշինը, Լեռնային Ղարաբաղ այցելելուց հետո ուկրաինական անձնագրովՙ որպես Օլեքսանդր Լապշին, Վրաստանի տարածքից մուտք է գործել Ադրբեջան, ազատ շրջագայել եւ անարգել հեռացել: Եւ նրա դեմ Ադրբեջանում քրեական գործ հարուցված է ոչ թե ԼՂ այցելելու, այլ Ադրբեջանի սահմանը խաբեությամբ հատելու մեղադրանքով:

Իհարկե, հասնելով Լապշինի արտահանձնմանը, Ալիեւի վարչախումբն ամեն ինչ անելու է, որպեսզի տպավորությունը հնարավորինս խորը լինի: Բայց դա կարող է բերել հակառակ արդյունքի: Հատկապեսՙ լրագրողների մուտքն Արցախ սահմանափակելու դիտավորության առումով: Ինչո՞ւ են Ադրբեջանում այդքան համառորեն փորձում խոչընդոտել միջազգային մամուլի ներկայացուցիչների արցախյան ուղեւորությունները: Եթե դա անխախտ սկզբունքի հարց է, ապա ինչո՞ւ անցյալ տարեվերջին Բաքվի ամենահեղինակավորՙ Հեյդար Ալիեւի անունը կրող մշակութային կենտրոնում կազմակերպվել էր Սոսո Պավլիաշվիլիի մենահամերգը: Չէ՞ որ նա նույնպես Ադրբեջանի ԱԳՆ սեւ ցուցակում էրՙ Արցախ այցելելու համար: Ավելին, Պավլիաշվիլիի համերգի կազմակերպիչը ռուսասատանցի միալիարդատեր Արաս Աղալարովն էրՙ Ալիեւի նախկին խնամին: Նա համերգին ներկա է գտնվել որդուՙ Էմին Աղալարովի հետ:

Այսպիսով կարող ենք ասել, որ Արցախ այցելողների նկատմամբ հետապնդումները սկզբունք չեն Ալիեւի վարչախմբի համար: Եթե կա բացառություն, իսկ Պավլիաշվիլիի օրինակը դա է հաստատում, ուրեմն սկզբունքը խախտվում է: Նայած քաղաքական նպատակահարմարությանը: Այս պահին Ադրբեջանի համար նպատակահարմար է Լապշինի հարցով բանակցությունների մեջ մտնել Իսրայելի, բայց հատկապեսՙ Ռուսաստանի հետ: Նույն նպատակահարմարությամբ էլ Լուկաշենկոն է ընդունել արտահանձնման որոշումը:

Դա տեղի է ունենում Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտնի հայտարարության եւ Լուկաշենկոյի սկանդալային մամուլի ասուլիսի համատեքստում: Այստեղ որեւէ գաղտնիք չի կարող լինել: Լուկաշենկոն փորձում է տպավորություն ստեղծել, որ կարող է Ռուսաստանի քաղաքացու ճակատագիրը տնօրինելՙ ուշադրություն չդարձնելով ՌԴ ԱԳՆ հորդորներին, իսկ Ալիեւըՙ որ, այնուամենայնիվ, «ԼՂ խնդիրն Ադրբեջանի ներքին գործն է»:

Նպատակահարմարությունից է ընտրված նաեւ արտահանձնման պահը. Ալիեւը Բրյուսելում բանակցություններ է վարել ԵՄ պատասխանատուների հետ, կրկին շրջանառության է դրվել Եվրոպայի «էներգետիկ անվտանգությունն ապահովելու ծրագրերում Ադրբեջանի դերակատարության» թեզը, իսկ Լուկաշենկոն սպառնացել է երկիրը դուրս բերել ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից:

Ադրբեջանի եւ Բելառուսի «առեւտուրն», այսպիսով, ոչ թե Լապշինի, այլ Ռուսաստանի հետ է, նախագահ Պուտինի: Նրան է ուղղված Լուկաշենկո-Ալիեւ համատեղ դեմարշը: Խնդիրն, ամենայն հավանականությամբ, պետք է դիտարկել այս, ոչ թե այն հարթությունում, որ Լապշինի նախադեպը կարող է Արցախ այցելողների համար զգաստացնող լինել: Մտահոգվելու կարիք, թվում է, չկա: Որեւէ իրավական երկիր Բելառուսի օրինակը չի կրկնի, չի դառնա թիրախ: Հարցն այն է, թե ի՞նչ կարող են Մոսկվայից «պոկել» Ալիեւը եւ Լուկաշենկոն: Բելառուսի պարագայում ամեն ինչ հասկանալի է. Ռուսաստանը չի հանդուրժում Լուկաշենկոյի հավերժ դժգոհությունը եւ հետագա հարաբերությունների իր պատկերացումն է ներկայացնում: Առայժմՙ պետդումայի փոխխոսնակ Ժիրինովսկու մակարդակով. «Եթե Բելառուսը ցանկանում է նավթ եւ գազ ստանալ ռուսական ներքին գներով, ապա պետք է դառնա Ռուսաստանի մի մասը»: Մի քիչ կոպիտ է ասված, բայց իրականությունը դա է:

Ի՞նչ սպասելիքներ ունի Ալիեւը: Շտապ Մոսկվա գործուղված Մամեդյարովը ՌԴ ԱԳ նախարարի հետ բանակցություններից առանձնակի լավատեսությամբ չի ներշնչվել: Փորձագետները կարծիք են հայտնում, որ Մամեդյարով-Լավրով հանդիպմանը քննարկվել է Իլհամ Ալիեւի խնդրանքըՙ դիվանագիտորեն դեզավուացիայի ենթարկել «ԼՂ խնդիրը բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ» հայտարարությունը: Մոսկվան մերժել է: Եւ Ալիեւը մեկնել է Բրյուսել, ինչին ռուսական կողմն արձագանքեց տեղեկատվական նախազգուշացումով: Regnum-ի վերլուծաբանական կենտրոնը հրապարակել է Ռուսաստանում ադրբեջանցի միգրանտների հարցով ուսումնասիրություն: Ըստ այդմ, Ռուսաստանում պաշտոնապես բնակվում է Ադրբեջանի 1,5մլն.քաղաքացի, բայց նրանց փաստացի քանակը 3,5-4 մլն. է:

Այսինքն, այսօր Ռուսաստանում բնակվում, աշխատում եւ իրենց հարազատներին օգնում է Ադրբեջանի հայտարարագրված բնակչության գրեթե կեսը, որի մեծ մասըՙ ապօրինաբար: Ռուսաստանը ցանկացած պահի կարող է բարձրացնել ադրբեջանցի ապօրինի միգրանտներին արտաքսելու հարցը: «Այդ ժամանակ,- գրում է Regnum-ը,- նրանք կլցվեն ադրբեջանական քաղաքների հրապարակները եւ կպահանջեն աշխատանք»: Ահա այսպիսի հեռանկար են հուշում ռուսական կողմից:

Ի՞նչ զարգացում կունենա Լապշինի գործը: Նրա դեմ արդեն իսկ ընդունվել է երկամսյա կալանքի որոշում: Այդ ընթացքում Ադրբեջանը կփորձի առավելագույնը քաղել Մոսկվայի հետ բանակցություններից: Եթե, իհարկե, Ռուսաստանը գնա նման քայլի: Հնարավոր է, սակայն, որ Ալիեւը Լապշինի թեման քննարկի միայն Իսրայելի հետ: Այդ դեպքում Լապշինին կներշնչեն, որ ներողություն խնդրի, որից հետո նրան կարտաքսեն Իսրայել: Միջադեպը կհարթվի: Լապշինի մանրադրամը կմսխվի: Կմնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների ծանր նստվածքը:

Նախորդ գրառումը

ԻՍԿ ԱՌՎԱԿՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ ՄԻՇՏ ԵՆ ՔՉՔՉՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԼԻԵՎՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական