Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿՈՒՄԱՅՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԾՐԱԳԻՐԸ ԻՐԱՎԻՃԱԿ ԿՓՈԽԻ՞ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

10/02/2017
- 10 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Եվ ինչու տեղի լրագրողները զայրացրին քաղաք այցելած վարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանի ձեռնարկած մարզային ակտիվ այցելությունների եւ տեղական խնդիրների ու զարգացման հեռանկարների վերաբերյալ կազմակերպվող քննարկումների շարքում, ինչպես եւ պետք էր սպասել, նկատելի տեղ է տրվել Շիրակին, Գյումրուն: Դա թերեւս կարելի է պայմանավորել ինչպես այստեղ չլուծված խնդիրների առանձնահատկություններով, այնպես էլ հանրապետության համար երկրի երկրորդ մեծ քաղաքի դերի կարեւորության ըմբռնմամբ:

Դեռ դեկտեմբերի 7-ինՙ երկրաշարժի զոհերի հիշատակի օրը, աշխատանքային այցով լինելովի մարզի Ախուրյան բնակավայրում եւ Գյումրի քաղաքում, կառավարության ղեկավարն այստեղ նաեւ տարբեր հանդիպումներ ունեցավ, ապա խորհրդակցություն անցկացրեց Շիրակի մարզպետի ու համայնքների ղեկավարների հետՙ առաջարկելով առկա խնդիրների լուծմանը եւ տեղերում կյանքի որակը փոխելուն ուղղված կոնկրետ բիզնես ծրագրեր ներկայացնել: Կարեն Կարապետյանը մասնավորապես նշեց Գյումրուՙ իր գնահատմամբ ֆենոմենալ, «ֆանտաստիկ» հնարավորությունները զբոսաշրջության զարգացման առումով: Այնուհետեւ հունվարի 13-ին վարչապետի մոտ քննարկվել են Շիրակի մարզից ստացվածՙ գյուղատնտեսության, անվտանգության համակարգերի, ծառայությունների մատուցման ու զբոսաշրջության ոլորտներում ներդրումային ծրագրերի փաթեթները, դրա հաջորդ օրըՙ Գյումրու պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիր: Նույն ամսի 21-ին քաղաքի զարգացմանն ուղղված համագործակցության հարցեր են քննարկվել Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալտոյի հետ, իսկ 26-ին վարչապետն ընդունել է Գյումրիում գործունեություն ծավալող տնտեսվարողներին, լսել գործարար միջավայրի բարելավման հետ կապված նրանց խնդիրներն ու առաջարկությունները:

Եվ ահա, փետրվարի 3-ին գործադիրի ղեկավարը կրկին Գյումրիում էր, այս անգամՙ արդեն առաջին գործնական քայլերի հարցով: Դրանցից մեկը պրն Կարապետյանի այցելած «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունների արդյունավետ օգտագործումն է եւ այդ նպատակով «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության իրականացնելիք շուրջ 10 մլն դոլարի հայտարարված ներդրումը: Իսկ գլխավորը քաղաքի «Կումայրի» պատմական կենտրոնի մի հատվածի զարգացման նախագիծն էր, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնումՙ հնարավոր ներդրողների, շահագրգիռ գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ներկայացվեց, ՀՀ կենտրոնական բանկի եւ «Հույս Գյումրիի շենացման» հիմնադրամի մշակած նախագծով նախատեսվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացնել քաղաքի Շիրազի եւ Ռուսթավելու փողոցների պատմամշակութային արժեքների վերականգնման, ենթակառուցվածքների զարգացման ծրագիր, որը հնարավորություն պետք է տա խթանել Գյումրիում տնտեսությունը եւ զբոսաշրջությունը: Այդ նպատակով քաղաքի պատմական կենտրոնում ստեղծվելու են արվեստների, արհեստների, ժամանցի կենտրոններ, իրականացվելու են տարբեր բիզնես ծրագրեր եւ ստեղծվելու են զբոսաշրջիկների համար հրապուրիչ պայմաններ: Այդ ամենի համար հատկացվելու է 7,7 հազար քմ տարածք: Ծրագիրը կյանքի կոչելու նպատակով ստեղծվելու է հատուկ հիմնադրամ:

«Մշակվել է հետաքրքիր եւ տրամաբանական ներդրումային ծրագիր, որը կբերի տնտեսական էֆեկտ եւ կստեղծի նոր աշխատատեղեր: Եվ ամենակարեւորը, այս ծրագիրը Գյումրիում տրամադրություն փոխող ծրագիր է»,- շնորհանդեսի ժամանակ իր խոսքում մասնավորապես ասաց վարչապետը: Նա նաեւ նշեց, որ պետությունն իր բոլոր լծակներով, բյուջետային ու դրամաշնորհային հնարավորություններով լինելու է այս հիմնադրամի կողքին:

Շնորհանդեսից հետո շիրակցի լրագրողները կառավարության ղեկավարին հարց տվեցին, թե որքանո՞վ է այս ամենը իրատեսական Գյումրիում եւ ի՞նչ երաշխիք կա, որ այս նախագիծը կգործի: Հարցն ակնհայտորեն նյարդայնացրեց վարչապետին, որը որոշ լրացուցիչ փաստարկներից հետո ասաց. «Մի քիչ եկեք պրագմատիկ լինենք, մի քիչ էլ ձեր տրամադրությունները փոխեք: Մի քիչ ժպտացեք, այ մարդ, ինչքա՞ն ջղային եք սաղդ նայում»:

Գյումրիում ապրողների, այդ թվում եւ այստեղ գործող լրագրողների «ջղային նայելու» եւ արդեն միայն կատարված գործին հավատալու պատճառը այսքան տարիների ընթացքում քաղաքի գլխով անցած-գնացած բազում հայտարարված ու չիրագործված (բացի ընդհատումներով կատարված եւ այդպես էլ չավարտված շինարարությունից) կամ քաղաքի ընդհանուր ոչ ոգեւորիչ պատկերում էական ոչինչ չփոխած այլ տարատեսակ ծրագրերը, որոշումներն ու խոստումներն են: Այդ թվում եւ այնպիսիք, որոնք, ինչպես եւ այժմ, համընկել են համապետական որեւէ նախընտրական շրջանի հետ: Դրանցում անձամբ Կարեն Կարապետյանի մեղքն, իհարկե, չկա:

Ի դեպ, վարչապետի ընտանիքը նշված ծրագրի համար ստեղծվող հիմնադրամում կատարելու է իր ներդրումը 500 հազար դոլարի չափով: Ներդրումային փաթեթն այս պահին 10 մլն դոլար է:

Նախորդ գրառումը

«ԱԶԳԻ» ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՈՒՐԱԽԱԼԻՆ ԵՎ ՄՏԱՀՈԳԻՉԸ ՄԵԿՏԵՂՙ 2016-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՈՒՐԱԽԱԼԻՆ ԵՎ ՄՏԱՀՈԳԻՉԸ ՄԵԿՏԵՂՙ 2016-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐՈՒՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական