Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մշակութային նոր հարթակ՝ մշակույթը գնահատողների համար. armtmm.com կայքն արդեն գործում է

20/12/2022
- Մշակութային, Նորություններ, Տեսադարան

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը  ներկայացնում է armtmm.com կամ armtmm.am նորաստեղծ կայքը։

Այս հարթակում ներկայացված են Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչների, ժողովրդական վարպետների, ժամանակակից ստեղծագործողների աշխատանքները։ Կայքն արվեստի տարբեր ոլորտների ստեղծագործությունները ոչ միայն ներկայացնելու, այլև վաճառելու հնարավորություն է ստեղծում։ Օնլայն ցուցասրահում տեղ գտած աշխատանքները նաև առաքվելու են գնորդներին՝ աշխարհի ցանկացած երկիր։

Մշակութային ցուցասրահում ներկայացված են գեղանկարներ, քանդակներ, ասեղնագործ իրեր, ազգային տարազներ, երաժշտական գործիքներ, զարդեր, կերամիկական նախշազարդ սպասք։ Բոլոր ստեղծագործությունները հեղինակային են, ձեռագործ, հաճախ՝ յուրաքանչյուր աշխատանքից մեկ բացառիկ օրինակ։ Մեր վարպետները վերականգնել են հայկական զարդարվեստի նմուշները և դրանք օգտագործել  կիրառական արվեստի ձեռագործ նմուշներում։

Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցներն ու օտարազգի արվեստասերները կարող են ոչ միայն ծանոթանալ ժամանակակից հայ արվեստի գործերին, այլև դրանք ձեռք բերել ու կարճ ժամանակում ստանալ՝ որպես անձնական սեփականություն։

Armtmm.com կայքն ունի լրատվության բաժին, որտեղ Հայաստանում ու աշխարհում կատարվող կարևոր իրադարձությունների մասին հակիրճ տեղեկություններ են ներկայացված ։

Կայքի տոհմագրության բաժինն այցելուին հնարավորություն է տալիս բացահայտել իր նախնիների պատմությունը, ծանոթանալ տոհմի արմատներին, ճանաչել իր ծագումը։ Կայքն առաջարկում է  տոհմագրական ծառայություն, այսինքն՝ անձը կարող է ոչ միայն իմանալ իր տոհմի պատմությունը, այլև ստանալ իր նախապապի, նախատատի, մի քանի սերունդ առաջ ապրած ազգականի վերաբերյալ տեղեկություններ՝ ծննդյան, ամուսնության, առհասարակ, ճակատագրին վերաբերող տեղեկություններ ու փաստաթղթեր։

 Ցանկության դեպքում անձի համար կարող է պատրաստվել իր տոհմի գերբը։

 Անձը կարող է ստանալ նաև գենետիկական անձնագիր, որն ամփոփում է նրա գենետիկ հետազոտության արդյունքները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նախորդ գրառումը

Գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարազատների հետ մշտական կապ ապահովելու նպատակով հստակ հանձնարարություններ են տրվել

Հաջորդ գրառումը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային իրավիճակի վերաբերյալ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանային իրավիճակի վերաբերյալ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական