Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հակառակ դեպքում մեր «հերոսները» լինելու են էդվիմարտիրոսյաները՝ դրանից բխող ցավոտ հետևանքներով. Սենոր Հասրաթյան

17/12/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ադրբեջանի հատուկ ծառայությունները քարոզչական տարբեր խողովակներով, այդ թվում՝ ներհայկական ապազգային ուժերի գիտակցված, թե չգիտակցված հայրենաքանդ «փայլատակումներն» օգտագործելով, պարբերաբար ու հետևողականորեն փորձում են պառակտել, առանց այն էլ թուլացած մեր ժողովրդի միասնությունը և, որ ավելի տագնապալի է, աղճատել նրա վստահությունն այն անհատների նկատմամբ, որոնք նշանակալի ավանդ են ունեցել և ունեն հայկական պետականությունների ստեղծման և կայացման գործում:

Ասվածի ամենաթարմ օրինակը օրերս թշնամի պետության «CALIBER.AZ» քարոզչամեքենայի կողմից տարածված հերթական շինծու տեղեկությունն էր: Վերջինս հիմք ընդունելով Էդվին Մարտիրոսյան անուն-ազգանունով ոմն հայ բլոգերի բարբաջանքը, նշում է, թե իբր «Ռուբեն Վարդանյանը վիճել է գեներալ Սամվել Օգանովսկու հետ…»։

Ըստ այդ բարբաջանքի պարզվում է, որ «վեճի» պատճառն իբր Օգանովսկուն պատկանող «գաղտնի պահեստներն ու արտադրամասերն են, որտեղ թանկարժեք մետաղ է արդյունահանվում…»։ Եվ ամենազավեշտալին՝ «…Արայիկ Հարությունյանի շրջապատի մարդկանց ասեկոսների համաձայն՝ Արցախի ղեկավարը հանգստացրել է Օգանովսկուն, ով սպառնացել է սպանել Ռուբեն Վարդանյանին այն բանի համար, որ նա սկսել է կարգուկանոն հաստատել Արցախում…»։

Որ Արցախի հերոս գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը քանիցս է հայտնվել ներքին ու արտաքին հայրենակործան ուժերի թիրախում, դա փաստ է և ոչ այնքան զարմանալի: Բայց որ նա ունի կամ ուներ թանկարժեք մետաղների գաղտնի պահեստներ ու արտադրամաս, դրան հավատալու համար, առնվազն, առանձնահատուկ երևակայություն է պետք: Իսկ ինչ վերաբերում է պետնախարարի հետ վիճելու կամ սպանելու ֆանտազիային, ապա ավելորդ է այդ մասին խոսել, մանավանդ, որ Սամվել Կարապետյանն իր ողջ գիտակցական կյանքում միշտ էլ եղել է կարգուկանոնի կողմնակից…

Ելնելով վերոնշյալից, ցանկանալի է, որ մտածող ու Երկրի ապագայով մտահոգ մեր ամեն մի հայրենակից ավելի ուշադիր և ազնիվ լինի այն Մեծությունների հանդեպ, որոնց շնորհիվ ժամանակին ունեցել ենք համազգային նշանակության հաղթանակներ ու ձեռքբերումներ: Աշխատենք հարգել ու մեծարել Հայրենիքի համար ինչ-որ բան արած անհատներին և, հավատացեք, ՄԵՆՔ նորից կունենանք ավելին, քան ունենք այսօր: Հակառակ դեպքում մեր «հերոսները» լինելու են էդվիմարտիրոսյաները՝ դրանից բխող ցավոտ հետևանքներով…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեծ Բրիտանիան 44-օրյա պատերազմի թիվ մեկ շահառուն էր, բայց Արցախի իշխանությունները կարող են ձախողել այդ երկրի ցանկությունները. Հայկ Նահապետյան

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում. Տիգրան Աբրահամյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի բանկերից տրված վարկերի ընդհանուր ծավալը 7 տրիլիոն 265 մլրդ դրամ է. մինչև 250 հազար դրամ անհուսալի սպառողական վարկեր ունի 136. 511 մարդ

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք բոլորին վերաբերվում ենք Էջմիածնական վեհությամբ». Ասողիկ աբեղա Կարապետյան

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի նպատակն ակնհայտ է․ ներսից մեղմել Մայր Աթոռի դիմադրողականությունը և թույլ չտալ, որ Վեհափառը դառնա հասարակական համախմբման առանցք. Սուրենյանց

19/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցի սահմանապահները ստուգում են հայ զինվորներին, թույլ են տալիս վերցնել միայն 2 պահեստատուփ և 2 օրվա հաց

19/11/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը միջանցքը բնապահպանական նկատառումներով չի փակել, դա նույնիսկ Ադրբեջանում են խոստովանում. Տիգրան Աբրահամյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական