Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՈՊԱՐՆԵՐԸ

24/02/2017
- 24 Փետրվարի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Անցած շաբաթ օրը Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Երկրապահ կամավորական միության 11-րդ համագումարն էր: Կարեւոր հարց կար օրակարգումՙ սատարե՞լ ՀՀԿ-ին գալիք խորհրդարանական ընտրություններում, թե՞ չսատարել: Համագումարի պատվիրակները որոշեցին սատարել: Ավելի ճիշտՙ որոշած եկել էին, քանի որ որեւէ քննարկում համագումարի ընթացքում տեղի չունեցավ, ինչ-որ մեկը «Ես չեմ սատարում» չասաց, ով էլ որ կարող էր ասել, չէր եկել: Օրինակՙ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հրավիրվել էր, բայց չէր եկել: Ի դեպ, չէր եկել նաեւ հանրապետական Սամվել Ալեքսանյանը (լֆիկ Սամո), որն, ինչպես հիշում ենք, ԵԿՄ-ի նախորդ համագումարում ընտրվել էր վարչության անդամ: Հավանաբար նա մի քիչ նեղացել էր ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանից, քանի որ վերջինս հենց նախորդ համագումարից հետո հայտարարեց, թեՙ «Հա, Ալեքսանյանը օլիգարխ ա, իրա մասին ով ինչ ուզի կարա ասի, բայց դե վերջիվերջո ինքն էլ մարդ ա, մեր պետության անդամն ա… Եթե իրան խելոք չպահի, հրաժարական կտա»: Հիմա մարդ ես, շատ հնարավոր է, որ պարոն Ալեքսանյանին դուր չէին եկել գեներալի այս խոսքերն իր հասցեին ու նա որոշել էր հանգիստ տանը մնալ եւ շաքարավազով թեյ խմել: Ինչեւէ:

ԵԿՄ-ն միաձայն որոշեց, որ սատարում է ՀՀԿ-ին, ավելի ճիշտ, ինչպես հստակ գրված է ԵԿՄ համագումարից հետո միաձայն ընդունված հայտարարության տեքստումՙ «ԵԿՄ-ն, ի բարօրություն հայ ազգի, ի փառս Հայաստանի Հանրապետության եւ հայկական Արցախ պետության, շարունակելու է աջակցություն ցուցաբերել ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, երկրապահ Սերժ Սարգսյանի բոլոր նախաձեռնություններին»: Իսկ ավելի վաղ համագումարում ունեցած իր ելույթում Հանրապետության եւ ՀՀԿ-ի նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել էր. «Համոզված եմ, որ այս համագումարում եւս ԵԿՄ-ն կդրսեւորի իրեն բնորոշ պետական մտածողություն ու պատասխանատվություն…»: Պետական մտածողությունն, ինչպես գիտենք, ՀՀԿ-ին սատարելն էՙ նվազագույնը, իսկ ՀՀԿ-ի անդամ լինելըՙ առավելագույնը:

Բայց Սերժ Սարգսյանի ելույթը հիշյալ համագումարում ուշագրավ էր ոչ թե այս համոզմունքով, այլ մեկ այլ առումով: Բանն այն է, որ դիմելով համագումարի անդամներին, ԵԿՄ բոլոր պատվիրակներին, Հանրապետության նախագահը դիմել է նրանցՙ «հոպարներ» ասելով: Դե այսինքն, հիշելով, որ անցյալ տարվա ապրիլին այն պահն էր, երբ երկրապահները, որոնցից շատերըՙ սպիտակ մազերով, գնացին եւ կանգնեցին երիտասարդ «առյուծների» կողքին, նախագահը երկրապահներին դիմել է այնպես, ինչպես իր խոսքերով նրանց դիմել են այդ երիտասարդ առյուծներըՙ հոպարներ: Սերժ Սարգսյանը հենց այդպես էլ ասել է. «Նրանց համար դուք հոպարներ էիք, եւ ես այսօր ուզում եմ ձեզ դիմել նրանց պեսՙ հոպարներ…»:

Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե այդ պահին ի՞նչ են մտածել գեներալ-երկրապահներ Գրիգորյանն ու Սարոյանը, քանի որ ես չգիտեմ, թե նրանք ի՞նչ, ե՞րբ եւ որքա՞ն հաճախ են առհասարակ մտածում: Բայց այստեղ ուրիշ նրբություն կա: Բանն այն է, որ եթե բոլոր երկրապահները «հոպարներ» են, ու քանի որ նախագահն ինքն է դա ասում, ուրեմն հենց այդպես է որ կա, նշանակում է, որ, օրինակ, նույն Մանվել Գրիգորյանի ընտանիքում երեք «հոպար» է ապրում: Գեներալն ինքը, նրա որդիՙ Կարեն Գրիգորյանը, որը երկրապահ լինելուց բացի նաեւ Էջմիածնի քաղաքապետն է, ինչպես նաեւ Արման Գրիգորյանը, որը Կարենի եղբայրն է, գեներալի որդին: Ավելին, Երեւանի քաղաքապետարանում այսուհետեւ, երբ, ենթադրենք, քարտուղարուհին կամ օգնականը մտնում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ, կարող են նրան դիմելՙ «հոպար»-ով: Բանն այն է, որ պարոն Տարոն Մարգարյանը եւս ԵԿՄ-ական է, դեռ մի բան էլ ավելին, ինչպես բոլոր Գրիգորյանները, ԵԿՄ վարչության նորընտիր անդամ էլ է: Ընդ որում, եթե Երեւանի քաղաքապետի մոտ գա իր իսկ աներձագ Ռոբերտ Սարգսյանը, որը, ինչպես գիտենք, ԱԺ պատգամավոր է, ապա պարոն Տարոն Մարգարյանը կարող է հանգիստ նրան դիմել «հոպար»-ով, քանի որ Սարգսյանը եւս ԵԿՄ-ական վարչության անդամ է: Եւ վերջապես Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի բազմաթիվ գիտական եւ ոչ միայն գիտական կոչումներին ավելացավ եւս մեկըՙ «հոպար»: Չէ՞ որ նա եւս երկրապահ է:

Իմիջիայլոց, չնայած պարոնայք Սեյրան Օհանյանն ու Սամվել Ալեքսանյանը չէին եկել ԵԿՄ հիշյալ համագումարին, բայց նրանց ԵԿՄ-ի շարքերից ոչ ոք չի հանել, եւ ուրեմն նրանք եւս «հոպարներ» են: Ընդհանուր առմամբ, եթե «հոպար» անվանենք միայն ԵԿՄ վարչության անդամներին, որոնցից, ի դեպ, ոչ բոլորն են սպիտակ մազերով, ապա ստացվում է, որ պաշտոնական տվյալներով Հայաստանում կա 165 «հոպար»: Իսկ, եթե «հոպար» կոչվելու համար ԵԿՄ վարչության անդամ լինելը պարտադիր պայման չէ, այլ բավական է միայն երկրապահ լինելը, ապա «հոպարների» թիվը Հայաստանում հասնում է մի քանի հազարի, եթե ոչՙ տասը հազարի: Ավելին, ըստ ԵԿՄ կանոնդարության 6.1 կետի, կազմակերպության անդամ/«հոպար» կարող է դառնալ յուրաքանչյուր քաղաքացի (պարտադիր չէՙ ՀՀ-ի- Հ.Ա.), որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, աջակցում է այդ գործընթացին եւ ընդունում է կազմակերպության կանոնադրությունը, նրա նպատակներն ու խնդիրները, ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը: Այսինքն, եթե դուք անձամբ ճանաչում եք մի ղազախի, կամ բելառուսի, որը մասնակցել է Հայաստանի պաշտպանությանը, հիմա էլՙ աջակցում է այդ գործին, նախ ծանոթացել է, ապա եւ ընդունում է ԵԿՄ կանոնադրությունը, կազմակերպության նպատակներն ու խնդիրները եւ ցանկանում է մասնակցել ԵԿՄ գործունեությանը, ապա այսուհետ դիմեք նրա «հոպար»-ով: Բայց քանի որ Հայաստանի պաշտպանությանը մասնակցած եւ այդ գործին հիմա աջակցող որեւէ բելառուս եւ ղազախ չկա, կարող եք շատ չանհանգստանալ, որ ղազախներին կամ բելառուսներին «հոպար» ենք անվանելու: Մեզ մեր «հոպարներն» էլ հերիք են: Ինչպե՞ս կոչել նրանց:

Իմիջիայլոց, ԵԿՄ վարչության կազմում 7 կին կա:

Նախորդ գրառումը

ԱՅՔԱԶՅԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԻՐԱՔ

Հաջորդ գրառումը

ՂՐԻՄՅԱ՜Ն ԿՈՏԼԵՏՆԵՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՂՐԻՄՅԱ՜Ն ԿՈՏԼԵՏՆԵՐ

Լրահոս

Ձերբակալվել է Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը

24/07/2026

Ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրեն Արման Դավթյանը։ Այս մասին հայտնում է Armenia...

Variety of dairy products on the table outdoors

Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին

24/07/2026

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումների տարեկան ծրագրի շրջանակում, ինչպես նաև սպառողներից ստացված բողոքների հիման վրա մշտապես վերահսկողական միջոցառումներ...

Հակոբ Ղազանչյանը հիմնադրում է նոր թատրոն. այն իր դռները կբացի սեպտեմբերի 15-ին

24/07/2026

Հայաստանի թատերական աշխարհը կհամալարվի ևս մեկ թատրոնով․ շուտով իր դռները կբացի Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը, որի  հիմնադիրը Հայաստանի...

Մերժվելուց մեկ տարի անց. Հակոբ Բադալյան

24/07/2026

Արձանգրվում է դեպի Մերձավոր Արեւելք ամերիկյան ռազմատրանսպորտային եւ բեռնափոխադրող ավիացիայի թռիչքների ինտենսիվություն, ինչը թերեւս վկայում է, որ ռեգիոնում իրավիճակի առավել...

Մեղադրող կողմն էլ է ընդունում՝ հիմնավոր ապացույցներ չկան․ Անդրանիկ Թևանյան

24/07/2026

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը «Երևան–Կենտրոն» ՔԿՀ-ից նամակ է հրապարակել. Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված...

Գուտերեշը հայտարարել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի անվերահսկելի դառնալու մասին

24/07/2026

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։ Գուտերեշն այդ մասին հայտարարել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական