Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 17։00-ին, «Թեքեյան» կենտրոնում (հասցեն՝ Երեւան, Խանջյան 50) կկայանա Հայաստանի Թեքեյան Մշակութային միության՝ www.armtmm.com կայքի շնորհանդեսը։
www.armtmm.com կայքում կծանոթանաք ինչպես Հայաստանի Թեքեյան մշակութային միության գործունեությանը, օրվա լրահոսին, այնպես էլ մշակութային ցուցասրահին։

Մշակութային ցուցասրահում ներկայացված են ժամանակակից հայ ստեղծագործողների աշխատանքները։
Նրանք Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչներ ու վարպետներ են, որոնց աշխատանքները զարդարում են աշխարհի հայտնի ցուցասրահները եւ վաղուց հայտնի են աշխարհի մշակութային հանրությանը։
Մենք ներկայացնում ենք հայ մշակույթը՝ իր բազմադարյան շքեղությամբ եւ ժամանակակից մոտեցումներով։