Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, ներգրավված է նաև Արցախը․ փոխնախարար

13/12/2022
- Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լաչինի միջանցքը ապաշրջափակելու շուրջ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների միջև այս պահին բանակցություններ չկան, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց փոխարտգործնախարար Վահե Գևորգյանը, նշելով, որ նախևռաջ բանակացություններ են ընթանում ռուս խաղաղապահների և Ադրբեջանի միջև, Արցախի իշխանությունները նույնպես ներգրավված են ռուս խաղաղապահների հետ այս խնդրի կարգավորման գործում։

Փոխնախարարի խոսքով՝ պաշտոնական Երևանը ստեղծված իրավիճակը ներկայացնում է միջազգային գործընկերներին և շուտով ամենաբարձր ատյաններից Հայաստանը կանդրադառնա այս խնդրին, քանի որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել ոչ միայն եռակողմ հայտարարության խախտում, այլև Արցախի նկատմամբ կոլեկտիվ պատժի փորձ է կատարվում։

«Քաղաքական գնահատականը շատ հստակ է՝ տեղի է ունեցել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում, շատ լուրջ խախտում, որովհետև եռակողմ հայտարարությունը հստակ սահմանում է Լաչինի միջանցքի գործունեությունը: Ինչ վերաբերում է խնդրի իրավական մասին, փաստորեն, տեղի է ունենում միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային մարդու իրավունքի լայնածավալ խախտումներ, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կոլեկտիվ պատժի փորձ, ինչը միանշանակ դատապարտվում է միջազգային բոլոր հումանիտար օրենքներով։ Զրկել մարդկանց ազատ տեղաշարժից, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ամենօրյա մատակարարումից և զրկել ոչ թե 1-2 մարդու, այլ զրկել հավաքական իրավունքներից, դա, իրավական տեսակետից, նույնպես լրջագույն խախտում է, որը կարող է ծառայել որպես էթնիկ զտումների և ցեղասպանության վաղ ահազանգ», – ասաց Գևորգյանը:

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն բացում ճանապարհը, ինչո՞ւ չի գործում այստեղ ռուս խաղաղապհաների մանդատը, թե պարզապես նրանք այդպիսի մանդատ չունեն։ Փոխարտգործնախարարի համոզմամբ, խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը։

«Միանշանակ ասել, որ ռուս խաղաղապահները չեն օգտագործում իրենց մանդատը, այս պահին ժամանակավրեպ է։ Կարծում եմ՝ փորձեր են կատարում՝ իրավիճակը շտկելու ուղղությամբ, բայց ես համաձայն եմ, որ այս քայլերը՝ Լեռնային Ղարաբաղը պաշարման մեջ վերցնելու փորձերը, կատարվում են ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, և խաղաղապահների առաջնահերթ մանդատի ներքո է այս խնդրի լուծումը», – ասաց Վահե Գևորգյանը։

Հարցին, թե կա՞ հույս, որ այսօր ճանապարահը կապաշրջափակվի, Գևորգյանը պատասխանեց․ – «Իրավիճակն անընդհատ զարգանում է, աներկբա է միայն մի բան՝ ճանապարհը պետք է բացվի»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրավիճակի հանգուցալուծումը ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ. Ռուբինյան

Հաջորդ գրառումը

Արցախը կտրված է Հայաստանից. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է. Զոհրաբ Մնացականյան

Համանման Հոդվածներ

Քաղաքականություն

Համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն. Արարատ Միրզոյան

09/05/2025
Քաղաքականություն

Պուտինը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև Փաշինյանին

08/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս իշխանությունը երկար կյանք չի ունենալու, և հաջորդ իշխանությունը չի լինելու միաբևեռ. Աղվան Վարդանյան

07/05/2025
Քաղաքականություն

Սա պարզապես ներքաղաքական խնդիրները որոշ արտաքին գործոնների միջոցով լուծելու փորձ է. Զախարովա

06/05/2025
Հաջորդ գրառումը

Արցախը կտրված է Հայաստանից. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ գործողությունների ժամանակն է. Զոհրաբ Մնացականյան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական