Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 9․15-ի դրությամբ, Շիրակի մարզի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհներին տեղացած ձյան շերտի հաստությունը հասնում է 3-5 սմ, որոշ հատվածներում առկա է մերկասառույց։
Այս մասին հայտնում են մարզպետարանից՝ նշելով, որ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ճանապարհները բաց են: Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների աղ ու ավազով մշակման աշխատանքներ։
Մարզի ճանապարհներին աշխատում է 12 միավոր տեխնիկա։