Ստեփանակերտ-Շուշի, Լիսագոր-Շուշի ավտոճանապարհին 100 արգելափակված անձ կա. տեղեկացնում է Արցախի հանրապետության Ներքին գործերի նախարարությունը։
Ադրբեջանցի «բնապահպանները», որնց միացել են նաև հատուկ ծառայությունների աշխատակիցներ, պատրաստվում են գիշերել Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին։ Նրանք պարբերաբար սադրում են ռուս խաղաղապահներին։
Տարբեր սոցցանցերով ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ հայտարարություններ են տարածում, թե իբր արցախցիները տարհանվում են Ստեփանակերտից։
Արցախի իշխանությունները հորդորում են՝ կասկածելի տեղեկություն ստանալու դեպքում դիմել Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությանը՝ զանգահարելով 047 94-41-26 հեռախոսահամարով։