Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՑԵՔ ՁԵՐ ՏԵՏՐԵՐԸ

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Լավ է, որ անցած խորհրդարանական եւ գալիք երեւանյան ընտրություններից հետո ամառ է գալու եւ այդ ընտրություններին մասնակցած, այդ ընտրություններում չարչարված, դրանցից հոգնած, ոմանքՙ բեզարած, հիասթափված, հաղթանակած, մի խոսքովՙ քրտնած պաշտոնյաները, եւ նրանք, ովքեր ուզում էին պաշտոն ստանալ, բայց չստացան, գնալու են ամառային հանգստի: Վատն այն է, որ նրանք բոլորն էլ հասուն տարիքի մարդիկ են եւ դպրոցում չեն սովորում, հակառակ պարագայում ամառային հանձնարարություններ կստանային: Օրինակՙ գրել շարադրություն, թե ինչպե՞ս անցկացրեցի ամառային արձակուրդսՙ Դուբայում: Համաձայնեք, ոմանց պարագայում այդ շարադրությունները շատ հետաքրքրական կլինեինՙ պարունակելով հայաստանյան քաղաքական դաշտի ինչ-ինչ ուշագրավ երկխոսություններ, պայմանավորվածություններ. մի խոսքով:

Բայց շարադրություն գրելը, անգամ Դուբայի կյանքի մասին, եթե իհարկե մեր պաշտոնյաներից որեւէ մեկը գրի, ամենակարեւորը չէ: Ամենակարեւորն այն է, որ նրանք ամառն օգտագործեն սովորելով: Քանի որ բոլորն էլ հրաշալի տիրապետում են ոսկեղենիկ հայերենին, ընտիր գիտեն մայրենիի քերականությունը, օրինակՙ նախկին պատգամավորներից մեկը մշտապես գերազանց է ստացել «բռնաբարել» բառը հոլովելիս, չնայած երբեք չի կարողացել գտնել այդ բառի նուրբ հոմանիշը, չնայած նրանք բոլորն էլ անգիր գիտեն հայ գրականությունը, հայոց պատմությունը, կան անգամ այնպիսիք, ովքեր փայլում են քվանտային ֆիզիկայի իրենց իմացություններով, բայց նրանցից քչերը գիտեն մի տարրական բանՙ հարցազրույց տալ: Ընդ որում, եթե հարցազրույցը գրավոր է, տպվելու համար է, կամ կայքում հրապարակվելու համար, ապա խնդիր չկա, բոլորն էլ կարող են, բայց եթե պետք է բանավոր հարցազրույց տալ, առավել եւս ուղիղ եթերում, ապա… Սովորել է պետք: Ամոթ չէ, ամոթն այն է, երբ օրինակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը գրավոր հարցազրույց է տալիս լրատվամիջոցներից մեկին, որտեղ ասում է, թե ինքն անձամբ դեմ է պատմության վերանայմանը, ռեւանշիզմին, արհեստական մաքրազերծումներին, եւ բոլոր նրանք, ովքեր կարդում են պարոն Մարգարյանի այդ հարցազրույցը չեն հավատում, որ պարոն Մարգարյանն այդ բառերն ասել է, քանի որ վստահ են, որ պարոն Մարգարյանը նման բառեր չգիտի որ ասի: Եթե կասկածում եք, ապա կարո՞ղ եք ասել վերջին անգամ ե՞րբ է պարոն Մարգարյանը հեռուստատեսությամբ հարցազրույց տվել, առավել եւսՙ ուղիղ եթերում… Քաղաքապետ է է՞, մայրաքաղաքի…

Առհասարակ յուրաքանչյուր մարդ իր խոսքում կիրառում է այն բառերը, որոնք գիտի: Ենթադրենք գեներալներից Սարոյանը գիտի «քրֆել» բառը, իր խոսքում օգտագործում է այդ բառը: Բայց գրագետ, կիրթ պաշտոնյան յուրաքանչյուր մարդուց տարբերվում է նրանով, որ ինքը շատ բառ գիտի, բայց իր խոսքում պարտադիր դրանք բոլորը չի կիրառում: Ենթադրենք բոլորն էլ, նկատի ունեմ կիրթ-գրագետները, գիտեն «բռնաբարել» բառը, բայց քանի որ կիրթ եւ գրագետ են, նաեւ դաստիարակված, այդ բառը չեն օգտագործում, հրապարակայնորեն գոնե: Այսինքն հարցազրույց տալու համար ոչ միայն պետք է շատ բառ իմանալ, այլեւ հասկանալ, զգալ, թե որ բառն է կարելի, անհրաժեշտ օգտագործել, որըՙ ոչ: Սա շատ կարեւոր է, ի դեպ առավել կարեւոր է պաշտոնյայի համար, քան հարցազրույց վերցնող լրագրողի, առավել եւս հասարակության: Լրագրողին ավելի լավ, որ պաշտոնյան բառ չգիտի, ու քանի որ բառ չգիտի, խոսել չգիտի, ու քանի որ խոսել չգիտիՙ խայտառակվում է ամեն անգամ, երբ խոսելու փորձ է անում: Ավելի լավ, քանի որ իր ստեղծագործելու դաշտը բացվում է, իր նյութն ավելի հետաքրքրական է դառնում, ավելի դիտված-ընթերցված, ինքն էլ, համապատասխանաբար, հայտնի: Հասարակության համար եւս խնդիր չէ, քանի որ ինքը պաշտոնյաների «չխոսք»-ից ոչ զարմանում է, քանի որ հրաշալի գիտի, ոչ էլ դարդ է անում, քանի որ պաշտոնյաներին հասարակությունն առանձնապես յուրային չի համարում: Սա, ինչպես արդեն ասացի, խնդիր է բացառապես պաշտոնյաների համար, քանի որ նրանք են խայտառակ լինում, իսկ նրանք խայտառակ լինում են:

Ու որպեսզի է՛լ այդպես չլինի, առաջարկում եմ մեր պաշտոնյաներին առաջիկա ամառն օգտագործելՙ սովորելով հարցազրույց տալ: Ոմանց կհերիքի, ոմանքՙ հաջորդ ամառ կշարունակեն, ոմանց էլ անգամ 60 տարին չի բավարարի, որ սովորեն: Իսկ եթե սովորեն, միայն մի վատ բան տեղի կունենա. աշխատանքից կազատվեն այն աղջիկներն ու տղաները, որոնք կարդում են, թե ինչ հարցեր են տվել իրենց շեֆին ու այդ հարցերին պատասխաններ են գրումՙ շեֆի փոխարեն:

Հա, մի խնդրանք էլ, աշնանն արդեն. երբ սովորած կլինեք, թե ինչպես է պետք հարցազրույց տալ, խնդրում եմ ձեր տետրերի վերջում նշեք այն ամբողջ գրականությունը, գրքերը, որոնցից օգտվել եքՙ սովորելու ժամանակահատվածում: Գրքից օգտվելՙ նշանակում է գիրք կարդալ:

Նախորդ գրառումը

ԾԱՆՐ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ՍՏԻՊՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔ Է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍՏԻՊՈՂԻ ԱՆՈՒՆԸ ՀԱՄԱՅՆՔ Է

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական