Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ո՞ՒՐ ԿՈՐԱՎ 2000-ԱԿԱՆՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ «ԲՈՒՄԸ»

21/04/2017
- 21 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ոլորտի համակարգված եւ կայուն զարգացման համար լուրջ խթաններ են անհրաժեշտ

Շատ ժամանակ չի անցել 2000-ականների շինարարական «բում»-ի տարիներից: Այդ ժամանակ շինարարությունը Հայաստանի երկնիշ տնտեսական աճի լոկոմոտիվն էր: Սկսած 2002-ից, այս ճյուղն աճում էր թռիչքային տեմպերով, եղան տարիներ, երբ աճի տեմպը հասնում էր 30-45 տոկոսի: Դրա արդյունքում 7 տարվա ընթացքումՙ 2002-ից 2008-ը, շինարարության ծավալներն ավելացան 5 անգամՙ 166 մլրդ դրամից հասնելով 858 մլրդ դրամի: Թե պետական ծրագրերըՙ միջպետական ճանապարհների լայնածավալ վերականգնում, ջրատարների կառուցում, աղետի գոտու մասնակի վերականգնում, թե մասնավոր խոշոր նախագծերըՙ Հյուսիսային պողոտա, Գլխավոր պողոտա եւ այլն, Հայաստանը դարձրել էին մի մեծ շինհրապարակ: Սակայն 2008-ի վերջերից մեծ արագությամբ առաջ սլացող շինարարությունը կտրուկ արգելակեցՙ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ալիքները հասան նաեւ Հայաստան:

Ճգնաժամի ամենածանր հարվածը ընկավ հենց երկնիշ տնտեսական աճ ապահովող հիմնական ճյուղիՙ շինարարության վրա, որի ծավալներն արդեն 2009-ին նվազեցին ավելի քան մեկ երրորդով, հասնելով 588 մլրդ դրամի: Տարեց տարի նվազման տեմպը խորացավ: Անցյալ տարիՙ 2016-ին իրականացված շինարարության ծավալները կազմեցին ընդամենը 397 մլրդ դրամ: Սա ավելի քան կրկնակի ցածր ցուցանիշ էր շինարարության ծավալների գագաթնակետային տարվաՙ 2008-ի համեմատ:

Դատելով այս ցուցանիշներից, կարելի էր փաստել, որ շինարարության ոլորտի վերականգնման ուղղությամբ վերջին տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունների ջանքերը կա՛մ բավարար, կա՛մ արդյունավետ չեն եղել եւ կամՙ այդ երկուսը միասին: Ճգնաժամային 2009-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարության կողմից շինարարությունը խթանելու նպատակով կառուցապատողներին որոշակի հարկային արտոնություններ տալու մասին նախագիծ դրվեց շրջանառության մեջ, բայց անհասկանալի պատճառներով այն այդպես էլ կյանքի չկոչվեց:

Այս ոլորտում վերջին տարիների պետական ծրագրերից թերեւս կարելի է առանձնացնել միայն աղետի գոտու բնակարանաշինական խոշոր ծրագիրըՙ 80 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Դրա իրագործմամբ երկրաշարժից տուժած մոտ 5 հազար ընտանիքներ վերջապես բնակարան ստացան: Սակայն անգամ այդ պետական ծրագիրը չբերեց շինարարության ոլորտի ցուցանիշների էական բարելավման:

Ճգնաժամի պատճառով 2009-ին անշարժ գույքի շուկան նույնպես հայտնվեց վատթար վիճակում: Հետագա տարիների տնտեսական աճի ցածր տեմպերը եւ շարունակվող արտագաղթը հնարավորություն չտվեցին վերականգնելու միմյանց փոխկապակցված շինարարության աճի տեմպերն ու անշարժ գույքի շուկայի աշխուժությունը: Հարց է առաջանումՙ հնարավո՞ր է վերականգնել դրանք հիմա:

Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի տեղեկացմամբ, ներկայումս շինարարությունում 200-250 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կան, չհաշված մոտ 300 մլն դոլար արժողությամբ 33-րդ թաղամասի («Ֆիրդուսնոց») կառուցապատման ծրագիրը: Վերջինիս իրագործումը, ըստ կոմիտեի նախագահի, կսկսի առաջիկա ամիսներին: Սակայն ոլորտում համակարգված եւ կայուն զարգացում ունենալու համար անհրաժեշտ են լուրջ խթաններ կիրառել, ինչի հնարավորությունները կառավարությունում վերջերս քննարկել են վարչապետ Կարեն Կարապետյանը եւ շինարարական ընկերությունների ներկայացուցիչները:

Կառուցապատողները ներկայացրել են այն խնդիրները, որոնք խոչընդոտում են այս ոլորտում աշխուժության եւ ակտիվության վերականգնմանը` hարկային վարչարարության մեխանիզմների պարզեցում, թափանցիկության ավելացում, հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցում, կառուցապատողի կողմից ենթակառուցվածքներով ապահովում, տեղական ընկերությունների խրախուսումՙ ռեյտինգավորման մեխանիզմի կիրառմամբ, պետություն-մասնավոր հատված համագործակցություն եւ այլն: Կարեն Կարապետյանը խոստացել է, որ կառուցապատողների ներկայացրած բոլոր առաջարկությունները քննարկվելու են եւ համապատասխան արձագանք ստանալու:

Կոնկրետ ի՞նչ կառաջարկվի կառավարության կողմից կառուցապատողներին, ե՞րբ դա տեղի կունենա եւ ինչպե՞ս կարձագանքեն այդ առաջարկներին վերջիններս, առայժմ անհայտ է: Պարզ է, որ շինարարական «բում»-ը այն տարիների տեմպերով հազիվ թե հնարավոր լինի վերակագնել, բայց հրատապ քայլեր են անհրաժեշտ գոնե որոշակի աճի տեմպ հաղորդելու եւ այդ տեմպը կայուն աճի միտում դարձնելու ուղղությամբ: Այդպիսի մի քայլ կատարվեց մարտի վերջինՙ գծային ինժեներական ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները կառավարության որոշմամբ դասվեցին նախագծման թույլտվություն կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք չպահանջող շինարարական աշխատանքների շարքում, որի արդյունքումՙ շինթույլտվությունների համար նախատեսված` 20 օրվա փոխարեն դա տեղի կունենա 3 օրում:

Հարկ է նշել, որ շինարարության զարգացումը պակաս կարեւոր չէ արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումից: 2000-ականներին այս ճյուղն իր հետեւից տանում էր տնտեսության մյուս ճյուղերին, հատկապես շինանյութերի արդյունաբերությանը, ծառայություններին եւ առեւտրի ոլորտներին: Այն լուծում է կարեւոր սոցիալական խնդիրներՙ տղամարդկանց համար նոր աշխատատեղերի բացում, նոր շինությունների, այդ թվում բազմաբնակարան շենքերի կառուցում եւ բազմաթիվ ընտանքիների բնակարանային խնդրի լուծում, նպաստում զբոսաշրջության եւ այլ ծառայությունների զարգացմանը: Մնում է միայն հուսալ, որ այս անգամ կառավարության ջանքերն ավելի կոնկրետ կլինեն եւ տեսանելի արդյունք կտան: Այսինքն, շինարարության անկումը նախ կդադարի, ապա հիմքեր կստեղծվեն աճի համար:

Նախորդ գրառումը

ՉԱՓԱԶԱՆՑՈՒԹԻՒՆԸ ՍԱՀՄԱՆ ՉՈՒՆԻ՞

Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԵՎ ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄՙ ՈՐՔԱ՞Ն ԵՎ ԻՆՉԻ՞ ՇՆՈՐՀԻՎ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական