Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՅՏԱՐԱՐՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

ՌԴ արդարադատության նախարարությունը հատուկ որոշումով արգելեց «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարչական կենտրոնի», իսկ ավելի պարզՙ «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը երկրի ողջ տարածքում: Վերացվում են աղանդի 395 տեղական կազմակերպությունները, բոլոր աղոթատները: 175 հազար «հավատացյալները» կարող են նույնիսկ ազատազրկվել արգելքը խախտելու դեպքում:

Ինչո՞ւ է այսքան անողոք վերաբերմունքը այս աղանդի նկատմամբ: Բանն այն է, որ մինչ այդ այն արգելվել էր սոսկ մի քանի տարածաշրջաններում, այդ թվում նաեւ Մոսկվայի մարզում: Սակայն կազմակերպությունը շարունակում էր իր վտանգավոր գործունեությունը, ավելի ու ավելի լայնորեն տարածելով իր աղանդավորական կենսակերպը, օրական 10-12 ժամ քարոզելով իր ուսմունքը: Արդարադատության նախարարությունը նրա գործունեությունը բնութագրեց որպես ծայրահեղական ու տոտալիտար, որի նպատակը ոչ թե մարդկանց մերձեցնելն է Աստծուն, այլ զոմբիացնել նրանց, վերահսկել նրանց բանականությունը:

Իրավական տեսակետից որո՞նք են մեղադրանքները. կրոնական կազմակերպությունը խախտում է մարդկային անհատականության ազատության ու անկախության իրավունքները, քայքայում է սահմանադրական կարգի, պետականության, մշակույթի, հասարակության, բարոյականության եւ ռուս ժողովրդի ինքնության հիմքերը, խիստ բացասաբար է ներգործում աղանդավորների ֆիզիկական ու հոգեբանական վիճակի վրա, կրոնական ատելություն ու թշնամանք է սերմանում այն բոլորի նկատմամբ, ովքեր չեն ճանաչում աղանդի հավատքը, այլասերում է ընտանեկան ու բարեկամական հարաբերությունները:

Հատուկ չի բարձրաձայնվում, բայց եւ չի թաքցվում խնդրի քաղաքական կողմը: Բանն այն է, որ այդ կազմակերպությունը հիմնադրվել է ԱՄՆ-ում եւ այսօր էլ այդ «համաշխարհային միասնական աստվածպետության» կենտրոնը գտնվում է Բրուքլինում: Հիմնադիրըՙ թերուս Չարլզ Թեյզ Ռասելը (1852-1916) եղել է ընդամենը արդուզարդի խանութների սեփականատեր, սակայն կարողացել է ստեղծել ամենայնս կազմակերպված կառույցՙ հիմնավորելով աղանդի գլխավոր սկզբունքներն ու կողմնորոշիչները: Կազմակերպության գործունեությունը միշտ ուղեկցվել է սկանդալներով, ֆինանսական շահարկումներով ու բազմաթիվ դատական քաշքշուկներով: Մեր ժամանակներում «Եհովայի վկաները», աշխարհի տարբեր երկրներում զբաղվելով ավանդական կրոնների ու մշակույթների քայքայմամբ, մոլորյալներից տարեկան գանձում է 3 միլիարդ «նվիրատվություն»: Ռուսաստանցի եհովականները իրենց ամերիկացի «հովվապետերին» են նվիրաբերում 40-50 միլիոն դոլար: Առհասարակ Ռուսաստանում այն համոզմունքը գոյություն ունի, որ իրենց երկրում գործող ոչ մի ամերիկյան կառույց, լինի դա կրոնական, հասարակական թե քաղաքական, երբեք չի կարող ելնել Ռուսաստանի ազգային շահերից:

Ինչու ենք այսքան հանգամանորեն անդրադառնում այս արգելիչ իրավական գործողությանըՙ իրականացված Ռուսաստանում: Արդյո՞ք միջուկային հզոր գերտերությունը անվստահության հիմքեր ունի կրոնական մի կազմակերպության նկատմամբ: Պարզվում է, որ ունի: Վերջիվերջո ինչ է բացահայտորեն քարոզում «Եհովան». մերժում է ծառայությունը բանակում, երդմնատվությունը, հայրենասիրությունն առհասարակ եւ իր երկիրը զավթիչներից պաշտպանելու անհրաժեշտությունը, պետական տոները, ազգային դրոշին պատվելը, իր անդամներին արգելում է օգտվել բժշկական որոշակի ծառայություններից (արյան փոխներարկումից) եւ այլն: Հենց միայն այս «ծայրահեղականությունների» համար ոչ թե պետք էր արգելել այս աղանդավորական կազմակերպության գործունեությունը, այլ հենց սկզբից մերժել նրա գրանցումը:

Ահաեւ, եթե, ինչպես ասվեց, հսկա Ռուսաստանն է վնասազերծում այդ վտանգավոր աղանդը, ապա ինչն է խանգարում նույն բանն անել փաստացի պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում: Ավելի կոնկրետՙ ամեն անգամ լինելով հայրենի Տավուշի մարզումՙ նախկին Շամշադինի տարածաշրջանում, ապշում ես, թե ինչքան «անխռով» է այստեղ իր շոշափուկները տարածում այս կեղծ կրոնական ուղղությունը: Եվ դա սահմանամերձ բնակավայրերում, երբ թշնամին քթիդ տակ է եւ քանակական մեծ գերազանցություն ունի: Իսկ քեզ քարոզում են չծառայել բանակում: Ի դեպ, աղանդի անդամներից բացի ոչ ոք որեւէ համակրանք չունի դրա եկվոր ակտիվիստների նկատմամբ, եթե չասենք հակառակ զգացման մասին: Այստեղ էլ ամենաարտառոցը մնում է զոմբիացվածության բարձր մակարդակը: Եթե Հայաստանում խուսափում են վճռական «հակաամերիկյան» գործողությունից, ապա թող վարվեն ռուսների պեսՙ սկզբում արգելեն «Եհովայի» գործունեությունը գոնե սահմանամերձ մարզերում: Ի՞նչն է խանգարում Հայաստանի արդարադատության նախարարությանը իրագործելու, առանց չափազանցության, նման հայրենասիրական քայլ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍՈՒՏ»

Հաջորդ գրառումը

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական