Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՄՈ ՆԱԽԱԳԱՀ

28/04/2017
- 28 Ապրիլի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մամուլում հայտնված տեղեկության համաձայն, Սամվել Ալեքսանյանը, որը չի սիրում իր մականունը, հակառակ պարագայում կտայի, որոշում է կայացրել, ըստ որի Երեւան-Սիթի սուպերմարկետների ցանցում շուտով աշխատանքից ազատվելու են բոլոր նրանք, որոնք Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներ չեն եւ ընդունվելու են նրանք, ովքեր այդ համայնքի բնակիչներ են: Քանի որ արդեն մի քանի օր է անցել այս տեղեկությունից, եւ Սամվել Ալեքսանյանը, ոչ էլ նրա աշխատողներից մեկը այս տեղեկությունը չի հերքել, կնշանակի կա՛մ ծանոթ չեն, չեն կարդացել, ինչը չի կարող լինել, քանի որ մենք գիտենք, թե պարոն Ալեքսանյանը որքան է կարդում, կա՛մ էլ այդ տեղեկությունը ճշմարտություն է:

Զարմանալ պետք չէ: Բանն այն է, որ պարոն Ալեքսանյանը վաղուց է հայտնի հարազատ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հանդեպ իր անհագուրդ սիրով եւ նրա սիրտը կարեկցանքով է լցված առ յուրաքանչյուր մալաթիա-սեբաստացի: Ընդ որում, որքան վատ է ապրում համայնքի բնակիչը, այնքան նրան ավելի շատ է սիրում պարոն Ալեքսանյանը: Այդ սերը մինչեւ հիմա արտահայտվում էր զանազան բարեգործական ակցիաներով, որոնցից ամենահատկանշականը ձրի լավաշի բաժանումն է Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչներին: Ինչպես գիտենք, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են օրը երեք հատ ձրի լավաշ ստանալ, կարող են ներկայանալ Մալաթիայում գտնվող Երեւան-Սիթի, ներկայացնել անձնագիրը, որտեղ պարտադիր պետք է նշված լինի, որ այն կրողը համայնքի գրանցում ունի, ապա ստանալ իրեն հասանելիք երեք հատ ձրի լավաշը: Անձամբ եմ տեսել, որ հերթեր են գոյանում: Ուշագրավ է, որ ձրի լավաշ ստանալու համար պարտադիր չէ, օրինակ, թաղապետարանից տեղեկանք ներկայացնել սեփական անապահովության վերաբերյալ: Կարող ես լավ եկամուտ ունենալ, եւ ձրի լավաշ ստանալ, կարեւորը դու մալաթիա-սեբաստացի ես:

Պարոն Ալեքսանյանի այս ակցիան այնքան սիրվեց եւ ընդունվեց համայնքի բնակիչների կողմից, որ վերջիններս նրան օծեցին մեկ այլ մականունով, որին կարծես, թե պարոն Ալեքսանյանը դեմ չէ: Լավաշ-Սամո. հենց այսպես է պարոն Ալեքսանյանը հայտնի նրա բարեգործությունից խիստ ազդված բնակիչների շրջանում, որոնք, ի դեպ, եւս չեն սիրում պարոն Ալեքսանյանի առավել հայտնի մականունը:

Ինչեւէ, արձանագրենք, որ Սամվել Ալեքսանյանի հատուկ վերաբերմունքը Մալաթիա-Սեբաստիայի բնակիչների հանդեպ հին պատմություն ունի: Եւ հիմա ահա, մարդը որոշել է առաջ քայլ անել, մանավանդ որ համայնքի բնակիչները դրան արժանի են: Ինչպես գիտենք, պարոն Ալեքսանյանը միայնակ, շեշտում եմՙ միայնակ, անցած խորհրդարանական ընտրություններում, ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց եւ Մալաթիա-Սեբաստիայում ստացավ, ուշադրություն, ավելին քան 42 հազար ձայն: Այսպիսով պարոն Ալեքսանյանը դարձավ ոչ միայն ամենառեյտինգայինըՙ ռեյտինգայինների մեջ, այլեւ բավականին անհարմար վիճակում դրեց պարոնայք Սեյրան Օհանյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին եւ Վարդան Օսկանյանին, որոնք, չնայած ահռելի քաղաքական փորձառությանը, բայց երեքով հավաքեցին 30 հազարից քիչ ավել ձայն, սա այն պարագայում, երբ մի քանի տարի առաջ պարոն Րաֆֆին հայտարարում էր, որ իրեն ընտրել ենք ՀՀ նախագահ:

Բայց չշեղվենք, մանավանդ, որ մեր հերոս, գուցե անգամՙ ժամանակների հերոս Սամվել Ալեքսանյանը նախագահ դառնալ չի պատրաստվում, գոնե Հայաստանի Հանրապետության: Բացատրեմ, ամենայն հավանականությամբ, պարոն Ալեքսանյանը ցանկանում է նախագահ դառնալ, բայց նախՙ պետություն ստեղծել, ենթադրում եմ նախագահական համակարգով, որպեսզի ինքը լինի երկրի լիարժեք ղեկավարը, գերագույն գլխավոր հրամանատարը, մի խոսքով: Այդ պետությունը կկոչվի կամՙ Երեւան-Սիթի, կամ պարզապեսՙ Մալաթիա-Սեբաստիայի Հանրապետություն, հնարավոր էՙ ուղղակի Մալաթիայի Հանրապետություն, կամՙ Սեբաստիայի: Չի բացառվում, որ երկիրը կոչվի ավելի նորաձեւՙ Սամոլենդ: Այս պետության քաղաքացիները կունենան իրենց առանձին անձնագրերը, եւ, հասկանալի է, կօգտվեն երկրի ղեկավարի անմնացորդ սիրուց, նվիրումից եւ հայրենասիրությունից: Բոլորը կունենան պետության խանութներում էժանով առեւտուր անելու կտրոններ, բոնուս քարտեր, հենց խանութներում նրանց համար շատ արագ կձեւակերպեն վարկեր, ընդ որում որեւէ մեկին չեն մերժի, քանի որ յուրաքանչյուր վարկառու իր վճարած տոկոսներով կլցնի պետության բյուջեն, այլ կերպՙ կավելացնի պարոն Ալեքսանյանի սերը: Իմիջիայլոց, այդ երկիրը կունենա իր դրամը, որի վրա պատկերված կլինեն ոչ թե անծանոթ մարդիկ, ինչպես, օրինակ, հայկական դրամի վրա, այլ մեր օրերի հայտնի բարեգործների, ավելի ճիշտՙ բարեգործի պատկերը:

Պետությունը կունենա իր զինանշանը, որտեղ պատկերված կլինեն ուս-ուսի տված ու պարտադիր երջանիկ խանութպանն ու խանութից առեւտուր անողը, վերջինս լավաշով փաթաթված, դրոշը, որտեղ առյուծ հաստատ չի լինի, քանի որ այն ամենայն հավանականությամբ հարեւան, մեկ այլ նոր պետության դրոշի վրա կլինի, եւ կարգախոսըՙ «Վատություն անելը հեշտ է եւ դյուրին, եթե կարող եսՙ բարի գործ արա»: Բոլորն իրար կժպտան, միմյանց հանդեպ կլինեն բարի, քանի որ բոլորը կունենան աշխատանքՙ Երեւան-Սիթիներում, աշխատավարձՙ Երեւան-Սիթի-ներից, վարկերՙ նույն տեղից եւ ձրի լավաշ, երեք հատ, բայց այս թիվը, հաշվի առնելով պետության ղեկավարի սիրառատությունը, կարող է աճել, մանավանդ որ բնակիչների կենսամակարդակը առանձնապես չի աճի դրան զուգահեռ, դրանից ածանցյալ:

Իրավական հարցերը բավականին հեշտ կկարգավորվեն. որտեղ երկու հայկական պետությունը, այնտեղ երեքը, չորսը, հինգը… եւ պայմանականորեն Սամոլենդը կդառնա պետությունՙ պետության մեջ:

Արդեն դառնում է, բայց մի տխրեք, քանի որ յուրաքանչյուր իրավիճակ հնարավոր է փոխել:

Նախորդ գրառումը

ԿԱԼԻՖՈՌՆԻԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ «Promise ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»

Հաջորդ գրառումը

ԽՆՁՈՐՆ ԱՆԳԱՄ ԴՐԱԽՏՈՒՄ ԷՐ ԱՐԳԵԼՎԱԾ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԽՆՁՈՐՆ ԱՆԳԱՄ ԴՐԱԽՏՈՒՄ ԷՐ ԱՐԳԵԼՎԱԾ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական