Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարեվերջյան գնումների մեկնարկ՝ զեղչային մրցավազքով

09/12/2022
- 09 Դեկտեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ

«Mаксимальные скидки только сегодня», «Black Friday», «Թարմացված գներ», «Sales up to 90% off». այս եւ նման «շահավետ» գրությունների հանդիպում ենք  առեւտրի կենտրոնների գրեթե բոլոր ցուցատախտակներին, որոնք  իրենց մասին հիշեցնում են նաեւ սմարթֆոնների էկրաններին պարբերաբար հայտնվող ծանուցումներով:

Պատճառը ամանորյա զեղչային իրարանցումն է: Ամեն տարի նոյեմբերի վերջին ուրբաթ օրը ամբողջ աշխարհում հայտարարվում է «Black Friday», որը լավ առիթ է շահավետ գնումներ կատարելու համար՝ թարմացնել զգեստապահարանը, նվերներ գնել, կամ փոխել կենցաղային տեխնիկան նոր սերնդի ապրանքներով:         

«Հենց նոր Kiko-ի էջից օնլայն գնումներ կատարեցի, երեք ապրանք գնում ես, եւս երեքը նվիրում են: Իրոք ձեռնտու գնում է»,- մեզ հետ զրույցում նշում է 31-ամյա Լիլիթը, որն ապրում է Ֆրանսիայում: 

Ուսումնասիրելով եւ համեմատելով տարբեր երկրների զեղչային համակարգը  թե՛ վաճառասրահներում եւ թե՛ օնլայն խանութներում, հասկանում ենք, որ Հայաստանում «սեւ ուրբաթ»-ը  այնքան էլ «սեւ»  չէ, իսկ «կիբեր» երկուշաբթին՝ անծանոթ հասկացություն գնորդներին, մեզ մոտ զեղչային իջեցված տոկոսները երբեմն անփոփոխ են կամ գնային  էական տարբերություն չկրող: Ամեն տարի մինչեւ ամանորյա գնիջեցումները սկսվում են «սեւուրբաթյան» զեղչերը, որին էլ հաջորդում է «կիբեր»  երկուշաբթին, եւ մարդիկ գրոհում են համացանցը՝ օնլայն գնումներ կատարելու: 

22-ամյա Հասմիկը կիսում է իր տեսակետը մեզ հետ. «Երբեք երեւելի տարբերություն չեմ նկատել մեր խանութներում գործող սեւուրբաթյան զեղչերից,  բայց ռուսաստանյան Wildberries.ru օնլայն խանութում իրոք զեղչեր էին, եւ ես օգտվեցի: Եթե լիներ այլ երկրների նման, միանշանակ՝ ավելի հետաքրքրված կլինեի նոր գնումներով»:      

Մեր հայրենակիցներից շատերը նշում են, որ հատկապես այդ օրերին ոչինչ չեն գնում, քանզի չեն ցանկանում մարքեթինգի զոհ դառնալ եւ գնել իրեր, որոնք իրենց անհրաժեշտ չեն իրականում: Իսկ այն քաոսը, որը տիրում է այդ օրերին խանութներում, հավելյալ սթրես է ու գերհոգնածություն:                 

«Հայաստանում զեղչ չի եղել ու չկա: Եվրոպայի զեղչերից օգտվածները միայն կհասկանան, թե ինչ է զեղչը, այն էլ որակով ապրանքի դիմաց: Իսկ եթե Հայաստանում հանդիպում է գնիջեցում, ապա անպայման վնասված կամ ինչ-որ խնդրով ապրանքի դեպքում, որը օգտագործելուց հետո ես միայն նկատում»,-ասում է տիկին Լյուսիան: Այս ամենի ֆոնին կարող ենք առանձնացնել նաեւ այն իրողությունը, որ հասարակության շրջանում չկա վստահություն, որ մեր երկրում եւս զեղչեր ու շահավետ առաջարկներ լինում են:                  

Հաշվի առնելով հասարակության լայն շրջանակներում տարածված տեսակետները զեղչերի վերաբերյալ՝ մայրաքաղաքում գործող կենցաղային տեխնիկայի խանութ-սրահի մենեջեր Արսենը հակադարձում է նշելով, որ «Մեր հասարակության համար «սեւ ուրբաթ»-ը, ինչպես նաեւ տոնական զեղչերը որպես այդպիսին  նոր մշակույթ են, ուստի շատերը կարծում են, որ իրական զեղչեր Հայաստանում չկան, բայց դա այդպես չէ, եւ մենք զգում ենք, թե  ամեն տարի այդ օրը ինչպես է հաճախորդների հոսքը մեծանում»:                       

Այս ամենին զուգահեռ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) հատկապես «Սեւ ուրբաթ»-ի շրջանակներում հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ այդ օրերին կիրառվող զեղչերին եւ այլ ակցիաներին առնչվող խախտումներից: Նույն հանձնաժողովը հիշեցնում է, որ «այս տարվա հուլիսի 31-ից ուժի մեջ են մտել Հանձնաժողովի նախաձեռնությամբ ընդունված ««Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը եւ հարակից օրենքները, որոնցով կարգավորումներ են սահմանվել զեղչերի եւ այլ ակցիաների համար»:

Հավելելով, որ օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել անբարեխիղճ մրցակցության, որի դեպքում կարող է նշանակվել տուգանք տնտեսավարողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 %-ի չափով:                   

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Նախորդ գրառումը

Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականությունը

Հաջորդ գրառումը

Մարտիրոս Բադալյանի միջավայրն իր ներկապնակն է

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

Նոր հրատարակություն

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական