Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ադրբեջանցիները հայ գյուղացիներին ահաբեկում են «Ալլահ Աքբար» ձայնագրություն միացնելով (տեսանյութ)

Ադրբեջանցիներն ահաբեկում են Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչներին՝ գիշերները բարձր միացնելով մահմեդական աղոթքի` նամազի ձայն։

Այսկերպ նրանք փորձում են ահաբեկել իրենց հետ շփման գծում հայտնված, սահմանամերձ Կուտականի բնակիչներին ու հոգեբանական ճնշման ենթարկել։