Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՐԶԱՆԻՆ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆՈՒՄ Է ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

16/06/2017
- 16 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Պ. Ք.

Մերձավոր Արեւելքում կրկին ամեն ինչ փոխվում է

Մերձավոր Արեւելքում վերստին խաղաքարտեր են բաժանում, եւ ամեն ինչ սերտորեն միահյուսվում է իրար: Երբ քուրդ քաղաքական գործիչների հետ Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդ Մասուդ Բարզանիի բանակցություններից հետո հաղորդումներ հայտնվեցին սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու որոշման մասին, Մերձավոր Արեւելքում շատերը իրար անցան: Ի՞նչ է կատարվում: Վերհիշեցին, որ Բարզանին այդ մասին խոսել էր դեռ 2014 թ. հուլիսի 1-ինՙ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Իրաք կատարած ներխուժումից հետո: Այն ժամանակ Էրբիլը Բաղդադին մեղադրել էր անգործունեության մեջ, թեեւ կասկածներ կային, թե «օբյեկտիվորեն «Իսլամական պետությունը» օժանդակում է քրդերին», փաստորեն մասնատելով Իրաքը: Արեւմուտքը չպաշտպանեց քրդերի նկրտումները: Մեկ տարի անց, Վաշինգտոնում ելույթ ունենալով, Բարզանին հայտարարեց, որ հանրաքվեն տեղի կունենա «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողությունների հաջող ավարտից հետո:

Էրբիլը գտնում է, որ «Իսլամական պետության» դեմ հաղթանակ է տարված, եւ ակտիվացրել է իրաքյան Քրդստանի ստեղծմանն ուղղված իր գործունեությունը: Ինչո՞ւ հենց հիմա: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի գծով փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ տվյալ գործընթացը ծայր է առել այս տարվա ապրիլի սկզբներին, երբ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները իր առաջին ուղեւորությունը կատարեց դեպի Մերձավոր Արեւելք: Նա ուղեկցում էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդին:

Պատահական չէ, որ Ջարեդ Քուշների Իրաք կատարած այցը ժամանակի առումով համընկավ այն պահին, երբ Քրդստանի դեմոկրատական կուսակցության եւ Քրդստանի հայրենասիրական միության միացյալ պատվիրակությունը Քրդստանի իսլամական կուսակցությունների հետ հանդիպում էր անցկացնում անկախության հանրաքվեի հարցի քննարկման համար: Բարզանին համաձայնեց միացյալ պատվիրակություն կազմել Բաղդադի հետ բանակցելու համար: Միեւնույն ժամանակ, Իրաքի նույն շրջանում ապրող էթնիկական եւ դավանանքային մյուս խմբերի ներկայացուցիչները հանդես եկան «վիճելի շրջանների» ապագան որոշելու պահանջով:

Այդպես էր ծավալվում տարածաշրջանային սուր ինտրիգը: Բաղդադը Էրբիլին մեղադրեց այն բանում, որ նա այդ ձեւով փորձում է մարդկանց ուշադրությունը շեղել «Իսլամական պետության» նկատմամբ իրաքյան բանակի հաղթանակներից:

Արձագանքեց նաեւ Անկարան: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իրաքի Քիրկուկ նահանգի վարչակազմից պահանջեց հրաժարվել Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության դրոշների օգտագործումիցՙ սպառնալով, որ հակառակ դեպքում տեղական իշխանությունը ստիպված կլինի թանկ վճարել: Նրա խոսքերով, «Թուրքիան համաձայն չէ այն բանին, թե Քիրկուկը պատկանում է քրդերին: Քիրկուկը պատկանում է թուրքմաններին, արաբներին եւ քրդերին, ամենքին միասնաբար»:

Միեւնույն ժամանակ, Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարեց, որ թույլ չի տա Սիրիայում տարածքային նոր կազմավորումների ստեղծում: Թուրք փորձագետները, հետախուզության տվյալներ վկայակոչելով հայտարարում էին, որ երբ վերջնականապես պարզ դարձավ սիրիացի քրդերին աջակցող ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը, սկսեցին կարգավորվել Էրբիլի եւ Հյուսիսային Սիրիայում գերիշխող Դեմոկրատական միության հարաբերությունները: Ընդ որում, Վաշինգտոնը Անկարային դրդում էր հավանություն տալ իրաքյան եւ սիրիական քրդերի միավորմանը, որպեսզի հետագայում գտնվի քրդական հարցի լուծում նաեւ բուն Թուրքիայում:

Իհարկե, իրականացվող գործարքի բոլոր մանրամասնությունները չէ, որ հայտնի են: Պարզ է, որ առանց արտաքին որոշակի աջակցության Բարզանին դժվար թե համարձակվեր նշել հանրաքվեի ստույգ օրը, հասկանալով, որ դա կհանդիպի Բաղդադի դիմադրությանը եւ կառաջացնի տարածաշրջանի մյուս տերությունների սուր հակազդեցությունը: Սիրիայում շարունակվող ճգնաժամի ֆոնի վրա Իրաքի իրադարձությունները կարող են հայտնվել առաջին պլանում: Թեկուզ այն պատճառով, որ Իրաքում անկախ Քրդստանի հայտնվելը վերակենդանացնում է «Սեւրի պայմանագրի ոգին»:

Այս կապակցությամբ արժե հիշեցնել, որ քրդական անկախ պետության գաղափարը առաջին անգամ ի հայտ եկավ Օսմանյան կայսրության անկումից հետո: Այն իրավաբանական որոշակի ձեւակերպում գտավ 1920 թ. օգոստոսի 10-ի Սեւրի պայմանագրում: Ենթադրվում էր, որ անկախ Քրդստանի սահմանները միացյալ ուժերով պետք է որոշեն Անգլիան, Ֆրանսիան եւ Թուրքիան: Այդ պայմանագիրը այդպես էլ չվավերացվեց, Մոսուլի վիլայեթում Քրդստան պետության կազմավորման նախագիծը թողնելով թղթի վրա: Բայց ընդսմին Թուրքիան եւ դաշնակից պետությունները Սեւրի պայմանագրով ճանաչում էին Հայաստանի անկախությունը, որին անցնում էին Թուրքիայի հարավ-արեւելյան վիլայեթների որոշ տարածքներ:

Քրդստանում պետականության կազմավորման երկրորդ փորձը ձեռնարկեցին Իրանում գտնվող խորհրդային օկուպացիոն իշխանությունները 1946 թ.: Հետագայումՙ 1970-ական թթ. Իրաքի հյուսիսում ստեղծվեց քրդական ինքնավար շրջան երեք նահանգներովՙ Դահուկ, Էրբիլ եւ Սուլեյմանիե: Ինքնավարությունն ընդգրկում էր Իրաքի հյուսիսի քրդաբնակ տարածքների կեսը: Դրա սահմաններից դուրս էր գտնվում, օրինակ, նավթառատ Քիրկուկի նահանգը: Ինքնավարացման փորձը ընդհատեց Սադդամ Հուսեյնը, բայց քրդական ինքնավար շրջանը մնաց: 2003 թ. Արեւմուտքի կոալիցիոն ուժերի ներխուժումից հետո քրդերը, ներկայանալով որպես ամերիկացիների եռանդուն դաշնակիցներ, ստացան հավելյալ տարածք, թեեւ Նայնավի, Քիրկուկի, Դիալայի հողերի մի մասը դեռեւս չեն մտնում իրաքյան Քրդստանի կազմի մեջ:

Վերջին հաշվով քրդերը հասան իրենց ուզածին: Իրաքի սահմանադրության մեջ ամրագրվեցին Քրդստանի անչափ լայն իրավունքները, ընդհուպ Իրաքի կազմից դուրս գալու իրավունքըՙ կենտրոնական կառավարության պարտավորությունների խախտման դեպքում: Քրդական պետության օրինականացման գործում վերջին կետը դրեց 2005 թ. իրաքյան սահմանադրության ընդունումը: Արաբ հետազոտողներից մեկը մեջբերում է Բարզանիի այն խոքսերը, որ «նա ով առաջինը կստեղծի անկախ եւ ճանաչված Քրդստան, կստանա այն պետություն կոչելու իրավունք», ճիշտ է, նա «կբախվի ազգային ինքնության եւ այս կամ այն պետությանը պատկանելու խնդիրներին»:

Իսկ Արեւմո՞ւտքը: Գերմանիայի արտգործնախարարությունը նշել է Քրդստանի անկախությունը միակողմանիորեն հռչակելու վտանգավորությունը: Նախարար Զիգմար Գաբրիելի խոսքերով, այդ քայլը կարող է էլ ավելի բարդացնել ոչ միայն Էրբիլում, այլեւ Բաղդադում տիրող առանց այդ էլ բարդ եւ անկայուն իրավիճակը, ինչպես նաեւ թուլացնել «Իսլամական պետության» դեմ համատեղ պայքարը: Բացասաբար է արձագանքել նաեւ Թուրքիայի ԱԳՆ-ն, ըստ որի, հանրաքվե անցկացնելու որոշումը չի արտացոլում Իրաքի ժողովրդի կամքը: «Ռեգնում» գործակալությունը նշում է, որ Վաշինգտոնն առայժմ չի կողմնորոշվել տվյալ հարցում, բայց միանգամայն հնարավոր է, որ ԱՄՆ նոր վարչակազմը որոշակի մարտավարական քայլերի միջոցով հավանություն տա Բարզանիի որոշմանը:

Այնպես որ, Մերձավոր Արեւելքում իրադարձությունները առանձնահատուկ դրամատիկ ընթացք են ստանում, որը կմտնի տարածաշրջանի պատմության մեջ:

Նախորդ գրառումը

ՂՊՏԻՆԵՐԸ, ԱՍՈՐԻՆԵՐՆ ՈՒ ՀԱՏԿԱՊԵՍ ԵԶԴԻՆԵՐԸ…

Հաջորդ գրառումը

ԵՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Լրահոս

Բագրատ Սրբազանը Մայր Աթոռում է

21/06/2026

Դատարանի որոշմամբ Բագրատ Սրբազանին (Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան) թույլատրված է մասնակցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին-ում կիրակնօրյա Սուրբ Պատարագներին։ Մեկ տարվա ընդմիջումից...

Ուկրաինացի քաղաքական գործիչները հրաժարվում են լեհական պարգևներից

21/06/2026

Ուկրաինացի մի քանի քաղաքական գործիչներ շաբաթ օրը՝ հունիսի 20-ին, հայտարարեցին, որ հրաժարվում են լեհական պարգևներից։ Դրա պատճառը Լեհաստանի նախագահ Կարոլ...

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական