Հինգշաբթի, Նոյեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՎԻՏԱԼՍԿՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՆ ՈՒԺԳՆԱՆՈՒՄ Է

23/06/2017
- 23 Հունիսի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այն, որ Հայաստանի իշխանություններն, իրենց յուրաքանչյուր քայլն անելիս, շարունակում են անընդհատ հետ նայել եւ ահուդողով սպասել, թե ինչ կասեն ամերիկյան եւ եվրոպական բազմաթիվ եւ բազմապիսի կառույցները, կարծես թե նորություն չէ: Սկսած Սահմանադրության փոփոխությունիցՙ վերջացրած փողոցներ փակող ցուցարարներից երթեւեկությունն ազատելու գործողություններից, երկրի նախագահից մինչեւ շարքային քաղաքացի սարսափահար սպասում ենք, թե ի՞նչ կասեն ԵՄ-ն, Եվրոհանձնաժողովը, ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ը, ԵԽԽՎ ԽՎ-ն, Եվրոխորհդարանանը, ԵԽ-ն, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, Վենետիկի հանձնաժողովը, Էլ Գրեկոյի հանձնաժողովը, ԵԺԿ-ն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, Հայաստանում ԵՄ ներկայացուցիչը եւ մյուսները, որոնց բոլորին պարզապես հնարավոր չէ հիշել: Ամեն օր, ամեն պահ, ինչ-որ առիթով կամ առանց առիթի, վերոնշյալ բոլոր կառույցները սովոր են մեզ դաս տալ, սովորեցնել, ուղղորդել, երկակի ստանդարտներով գործող «արժեքներ» պարտադրել, մի խոսքով մեր երկրի ներքին գործերին միջամտել:

Հանուն արդարության պետք է ասենք, որ նման ճնշումների եւ միջամտությունների ենթակա են նաեւ աշխարհի երկրների գերակշիռ մեծամասնությունը: Մատների վրա կարելի է հաշվել այն երկրների թիվը, որոնք վարում են ինքնուրույն քաղաքականություն եւ չեն ենթարկվում Արեւմուտքի ճնշումներին (Ռուսաստան, Չինաստան, Հնդկաստան, Իրան եւ էլի մի երկու-երեք պետություն): Մենք այդ երկրների թվում չենք: Ավելին, տեղի-անտեղի սիրում ենք մեզ անվանել «արեւմտյան ժողովրդավարության» կրողներՙ ամերիկացիներին եւ եվրոպացիներին դուր գալու ակնհայտ միտումով: Թելադրանքի նկատմամբ նման ստորաքարշ վերաբերմունքը լավ տեսնում եւ զգում են թելադրողները: Պատահական չէ, որ որքան ավելի շատ ենք ձգտում մեզ պահել լավ սովորող աշակերտի պես, այնքան ավելի շատ պարսավանքների ենք արժանանում: Եվ այդ միտումը մշտական է լինելու, այն երբեք չի ընդհատվելու: Արեւմուտքը երբեք չի ընկալելու մեզ եւ ընդհանրապես իրենից դուրս գտնվող մնացած աշխարհը հավասարազոր, քանի որ այդ պարագայում պետք է դադարի թելադրել եւ դասեր տալ: Մինչդեռ, ոչ միայն նման ցանկություն չկա, այլեւ թելադրանքն ավելի լկտի եւ առարկություն չընդունող է դառնում: Դրա վառ ապացույցը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությունն էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոփոխելու անհրաժեշտության մասին:

Ըստ էության, զարմանալի կամ նոր ոչինչ չկար դեսպանի հայտարարության մեջ: Զարմանալին այն էր, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները վերջապես համարձակվեցին իրերն իրենց անունով կոչել, նման հայտարարությունն անվանել երկրի ներքին գործերին միջամտություն եւ նշել, որ դա անթույլատրելի է: Դժվար է ասել, թե ինչո՞վ էր դա պայմանավորված: Հազիվ թե արժանապատվության հանկարածակի պոռթկում լիներ, առավել եւս ԵՄ հետ Հայաստանի անհատական գործընկերության համաձայնագրի ստորագրման նախօրյակին: Գուցե խնդիրնե՞ր են առաջացել վերոնշյալ պայմանագրի հետ կապված, եւ Հայաստանն այդպիսով փորձում է ինչ-որ փշրանքներ պոկել: Կամ, որ առավել հավանական է ՙ ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Հայաստանին պահանջելով անհապաղ եւ առանց առարկությունների ստորագրել այդ համաձայնագիրը: Մոտ ապագայում իրավիճակն ավելի հասկանալի կդառնա: Ամեն դեպքում, քիչ հավանական է թվում, որ Հայաստանը կսկսի գոնե որոշ չափով ընդդիմանալ նման թելադրանքինՙ դատելով Սվիտալսկու արձագանքից:

ԵՄ պատվիրակության ղեկավարը ոչ միայն սխալ կամ ոչ կոռեկտ չհամարեց իր հայտարարությունը, այլեւ մեր «աչքը խոթեց» ԵՄ կողմից, Հայաստանի իշխանությունների խնդրանքով, 7 մլն եվրոյի տրամադրումը Հայաստանի ընտրական գործընթացների ֆինանսավորման համար: Այսինքն, եթե վճարել ենք, ապա թելադրելու ենքՙ ինչպես միշտ: Եթե չեք ուզում, չենք ֆինանսավորի, բայց միեւնույնն էՙ թելադրելու ենք: Թե ո՞վ եւ ինչպե՞ս կիրականացնի նրանց թելադրանքը Հայաստանում, նույնպես դժվար չէ կռահելՙ սեփական երկիրը հանուն եվրոպական դրամաշնորհների քայքայելու եւ ոչնչացնելու համար արդեն տասնյակներով, եթե ոչ հարյուրներով հաշվվող հասարակական կազմակերպություններ ունենք:

Եվ, այդուհանդերձ, զարմանալու առիթ կա: Պարզվում է Սվիտլասկու եւ, ընդհանրապես, Արեւմուտքի միջամտությունը մեր երկրի ներքին գործերինՙ «լավ» միջամտություն է, քանի որ, ինչպես նշվում է հայտնի ստեղծագործության մեջ, «ավելի հավասարների» կողմից է արվում: Այլ բան է, երբ Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարը հայտարարում է միջինասիական երկրների այբուբենները կիրիլիցային վերադառնալու նպատակահարմարության մասին: Ըստ ոմանց տխմար տրամաբանության, ավելի ճիշտ դրա լիակատար բացակայության, դա նշանակում է, որ ռուսաստանցի պաշտոնյան նաեւ մեր այբուբենը կիրլիցայով փոխելու մասին է ասել: Ոչինչ որ մենք ոչ միջինասիական երկիր ենք, ոչ էլ կիրիլիցայով այբուբեն ենք oգտագործել, որ վերադառնանք կամ չվերադառնանք դրան, կարեւորը, որ կարելի է այդպես ներկայացնել: Ներկայացնողների համար ԵՄ-ն միշտ էլ փող ունի, որոնք կառավարվող ամբոխին կարող են հիմարացնել եւ ներկայացնել գոյություն չունեցող թելադրանքը որպես գոյություն ունեցող եւՙ հակառակը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՄ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ. ՏԵՍԼԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ՄՐՑԱԿՑՈՂ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆՙ ԱՌԱՆՑ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

Համանման Հոդվածներ

7 նոյեմբերի, 2025

Հակահայ ատելությունն ու ռասիզմը՝ Ադրբեջանի պետական գաղափարախոսություն

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

Ալիեւը յուրացնում է «Լեզուն հայրենիք է» պատգամը՝ հայ  լեզվաբաններին, հնագետներին մարտահրավեր ուղղելով

07/11/2025
7 նոյեմբերի, 2025

… Եվ ակադեմիական համակարգը քանդում՝ ոստիկանականն ենք զորացնում

07/11/2025
Հաջորդ գրառումը

ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆՙ ԱՌԱՆՑ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական