Ավստրալիայից ստացված հուլիսի 5-ի հեռախոսազանգը գուժում էր վաստակաշատ խմբագիր, եգիպտահայ համայնքի հարյուրամյա «Արեւ» օրաթերթի եւ վերջին շրջանում ավստրալահայ համայնքի ՀԲԸՄ-ի «Միութիւն» ամսագրի հայերեն բաժնի, ինչպես նաեւ բազմաթիվ պատմական գրքերի հեղինակ եւ բազմաբեղուն թարգմանիչ-հրապարակագիր դոկտ. Ավետիս Յափուջյանի մահը, որը պատահել է «Ռոյալ Նորթ Շոր» հիվանդանոցում, հետ վերջին շրջանի հոգեկան ծանր ապրումների: Նա 86 տարեկան էր:
«Ազգ»ի անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում հանգուցյալի այրիին, որդունՙ Արեգին, դստերըՙ Մարոյին, Յափուճյան եւ Ճեպեճյան ընտանիքներին ու ծանոթների լայն շրջանակներին: Համբերություն եւ մխիթարություն բոլորին:
Կանդրադառնանք նրա վաստակին:
***
Ընկեր Ավետիս Յափուճյանի մահվան կապակցությամբ Ռամկավար Ազատական կուսակցության Կենտրոնական վարչությունը խորին ցավակցություններ է հայտնում հանգուցյալի ընտանիքին, մյուս հարազատներին, ՌԱԿ Եգիպտոսի եւ Ավստրալիայի շրջանակներին, Կահիրեի «Արեւ» եւ Սիդնեյի «Միութիւն» պարբերաթերթերի խմբագրություններին:
***
ՌԱԿ Գերագոյն խորհուրդը խորապէս կը սգայ բազմավաստակ խմբագիր, հրապարակախօս, պատմաբան եւ հեղինակ ընկեր Աւետիս Եափուճեանի մահը եւ խորազգած ցաւակցութիւններ կը յայտնէ ընտանիքին, ՌԱԿ Եգիպտոսի եւ Աւստրալիոյ շրջանակներուն: