Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Բրիտանիային պետք է Սյունիքի միջանցքը, որը տնտեսապես կմիացնի թյուրքական աշխարհը

28/11/2022
- ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչեւ Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երեւի չհանգստանա. Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Բրիթիշ Փետրոլիումը Ադրբեջանում մոտ 80 միլիարդ դոլարի ներդրում է արել, չհաշված մի քանի տասնյակ միլիարդի ներդրումները Ադրբեջանի մյուս ոլորտներում։ Դրան պետք է գումարել Կենտրոնական Ասիայում Բրիտանիայի տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումները, այդ թվում էներգակիրների ոլորտում ու դրա համար ։

Հաշվի առնենք նաեւ այն, որ 2020 թվականի պատերազմից հետո՝ նոյեմբերին, 18 միլիարդ լրացուցիչ ներդրումներ է կատարել Թուրքիայում, նաեւ 100 միլիոն՝ ռազմական ոլորտում. դրանք ընդամենը արցախյան պատերազմի «հաջողված կոմպանիայի» արդյունքի համար միանվագ խրախուսական բոնուսներն էին։ Սա արցախյան պատերազմի աշխարհքաղաքական պատճառներից ընդամենը մեկն է։ Մյուս ասպեկտները դեռ մի կողմ թողնենք։

Հիմա գանք Ֆրանսիային։ Ֆրանսիական Total-ն ընդամենը 1 միլիարդի ներդրում ունի Ադրբեջանում, իսկ մյուս ոլորտների հետ միասին ընդամենը 3 միլիարդ (դա այն դեպքում, երբ Ադրբեջանի ներդրումները Ֆրանսիայում մոտ 6 միլիարդ է), նաեւ 2017-ին Total-ը 4,8 միլիարդի ներդրում է կատարել Իրանում ու Իրանի հետ միջուկային պայմանագրից Տրամպի դուրս գալուց հետո Ֆրանսիան իրեն տուժած է համարում։

Ֆրանս-անգլիական դարավոր մրցակցությունը հատկապես սրվեց Բրիտանիայի ԵՄ-ից դուրս գալուց հետո ու հիմա Ֆրանսիան ցանկանում է պատասխան հարված հասցնել Բրիտանիային, ադրբեջանական էներգակիրները Եվրոպա մատակարելու գործին խանգարելով։ Դրա համար Ֆրանսիայի Սենատը ակտիվացել է։ Մինչեւ Ֆրանսիան մի հանքավայր Ադրբեջանից չպոկի, երեւի չհանգստանա։ Ռուսաստանը նմանապես իր շահերով է շարժվում, ինչը նույնպես բնական է, սակայն հիմա պարտությունների փուլում է գտնվում։

Nothing Personal, Just business.

Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, մարդիկ գործ են անում, բայց դա ո՞նց բացատրես կողմնորոշումներով կյանքը ընկալող ու Վիլսոնի չորացած հավկիթներից դեռեւս կախված զանգվածին»,- գրել է նա:

Նախորդ գրառումը

«Ծաղկաքաղ»՝ «Պայքար» շաբաթաթերթի նոր համարից

Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանն այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Աննա Հակոբյանն այցելել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական