Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ԳՅՈՒՄՐԻԻ 3-ՐԴ ԴՊՐՈՑՆ ԷԼ ՉԿԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կառավարության հերթական նիստում որոշում է ընդունվել լուծարել Գյումրիի 3-րդ դպրոցը: Դպրոցի տարածքը անհատույց օգտագործման համար տրամադրվել է «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամինՙ նպատակային նշանակության օգտագործման համար:

Դպրոցի լուծարման հիմնավորումը աշակերտների թվի նվազումն է: 2016-17 ուսումնական տարում այնտեղ սովորել է 141 աշակերտ: Դպրոցն ուներ 39 աշխատող, որոնցից 21-ը մանկավարժ են, 4-ըՙ վարչական աշխատող, 14-ըՙ ուսումնաօժանդակ եւ տնտեսական աշխատողներ:

Կառավարության նիստում, ի դեպ, չի քննարկվել այն հարցը, թե ինչո՞ւ է նվազել Գյումրիի 3-րդ դպրոցի աշակերտների թիվը: