Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետպատերազմյան վերականգնման փուլից անցնում ենք ստեղծարար աշխատանքի. Արցախի պետնախարարը՝ պաշտոնանկությունների մասին

24/11/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է նախարարների պաշտոնավարումների դադարեցմանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Կարեւորելով թափանցիկության սկզբունքը, հարկ եմ համարում ավելի հանգամանալից անդրադառնալ երեկվա որոշումներին.

Արցախի քաղաքական համակարգի մասին

Արցախի կառավարման համակարգը պետք է համապատասխանի այն մարտահրավերներին, որոնց առաջ այսօր կանգնած են Արցախը եւ Արցախի ժողովուրդը։ Ամեն երկիր չէ, որ անցել է այն ճանապարհով, որով անցել են Արցախի Հանրապետությունը եւ Արցախի ժողովուրդը։ Այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է գոյութենաբանական խնդրի առաջ։ Ու մենք բոլորս հստակ պետք է գիտակցենք դա:

Արցախի ներկայիս քաղաքական համակարգը չափազանց բարդ է: Մեզ նման փոքր երկրների համար արդյունավետ կարող է լինել ավելի պարզ համակարգը, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրումն ու կիրառումը:

Շատ կարեւոր է, որ ժողովուրդը հնարավորություն ունենա ներգրավվել իր ճակատագրին վերաբերող հարցերի լուծմանը: Հանրաքվեների միջոցով կամարտահայտման մեխանիզմի ներդրումը թույլ կտա քաղաքացուն մասնակից դառնալ իր, իր երեխաների ապագայի ու իր երկրին վերաբերող կոնկրետ որոշումների կայացմանը, տեղեկացված լինել ու ինչ-որ չափով նաեւ պատասխանատվություն կրել կայացված որոշումների համար:

Թափանցիկ աշխատանքը, որոշումների կայացման հիմնավորվածությունը, առաջնահերթությունների որոշման չափանիշների սահմանումը կօգնեն հաղթահարել անարդարության այն սուր զգացողությունը, որ այսօր կա Արցախում, վերականգնել ապագայի նկատմամբ նրանց հավատն ու վստահությունը:

Սա ռազմավարական այն գիծն է, որն անհրաժեշտ է հաշվի առնել առհասարակ բոլոր բարեփոխումներն իրականացնելիս:

Համոզված եմ, որ քաղաքական համակարգի բարեփոխումներին պետք է զգուշությամբ վերաբերվել, չխուսափել պարզ խոսելուց եւ մինչեւ դրանց իրականացումը հանրության հետ բովանդակային քննարկումներ անցկացնել:

Նախարարների հրաժարականի մասին

Այո, դա դժվար որոշում էր եւ դա իմ որոշումն էր, եւ քննարկվել է բոլոր նախարարների հետ։ Ինչ–որ ներքին կոնֆլիկտներ կան, որոնց ես անգամ չեմ ցանկանում միջամտել։ Ես Արցախում իրավիճակը գնահատել եւ գնահատում եմ որպես ծայրահեղ, ուստի այն միջոցները, որոնք ես մտադիր եմ առաջարկել ճգնաժամը հաղթահարելու համար, այնքան էլ դասական չեն։ Այսօր գործադիր իշխանության առաջ բոլորովին նոր տիպի խնդիրներ են դրված, եւ դրանց լուծման համար այլ մասնագետներ են պետք, որոնք այլ փորձ, հմտություններ եւ գիտելիքներ ունեն։

Երբ աղետի հետեւանքով շենքը փլվում է, առաջին հերթին շտապ փրկարարական խմբեր են կանչվում փլատակները մաքրելու եւ մարդկանց դուրս բերելու համար: Հետո գալիս են շինարարներն ու ճարտարապետները, որոնք մաքրված վայրում նոր շենք են կառուցում։ Հիմա մենք հենց այդպիսի իրավիճակում ենք․ հետպատերազմյան վերականգնման փուլից անցում ենք կատարում դեպի ստեղծարար աշխատանք:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ազնվորեն եւ բարձր պրոֆեսիոնալիզմով են կատարել գործի իրենց մասը։ Հիմա արդեն առաջ է գալիս նոր տեսակի աշխատանքի անցնելու եւ նոր բնույթի խնդիրներին լուծումներ տալու, ըստ դրանց «վերադասավորվելու» հարցը:

Մենք ունենալու ենք երեք հիմնական ուղղություն եւ խնդիրների վեց խումբ՝ յուրաքանչյուրն իր նախագծերով։ Մենք պետք է տասնյակ բարեփոխումներ իրականացնենք։ Այս ճակատը ենթադրում է բոլորովին նոր մոտեցում. դա ավելի շատ նախագծերի կառավարում է, քան ընթացիկ վարչական աշխատանք։

Ճիշտ ձեւավորված թիմը հաջողության երաշխիքն է ռազմավարական նպատակներին հասնելու ճանապարհին: Եթե հիմա կառավարչական սխալներ թույլ տրվեն, ապա այս չափազանց կարեւոր ու բարդ փուլում կարող ենք վտանգել Արցախի անվտանգության եւ զարգացման նպատակը: Իսկ դա անթույլատրելի է։

Մեր հանձնառությունը մեկն է՝ երաշխավորել հայկական Արցախի կայուն եւ հարատեւ զարգացումը»։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 23–ին, Արցախի պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարներն ազատվել են աշխատանքից։ Նրանցից չորսը կշարունակեն պաշտոնավարել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մյուսների փոխարեն պաշտոնակատարներ կնշանակվեն փոխնախարարները: 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ՀԸԳՀ ստորագրման 5-ամյակին նվիրված միջոցառմանը

Հաջորդ գրառումը

ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արթուր Ստեփանյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Սա նպատակային, ծրագրված հոգևոր սպանդ է. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի հայտարարությունը

18/04/2026
Նորություններ

Պետբյուջեն, միլիարդավոր դոլար վարկերը պարգևավճարներով, մեկ անձից հրատապ գնումներով, Ջենիֆեր Լոպեսի համերգով մսխել են. Ոսկան Սարգսյան

18/04/2026
Նորություններ

Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին. ուղիղ

18/04/2026
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԴԽ-ն նկատողություն հայտարարեց դատավոր Արթուր Ստեփանյանին

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական