Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իսկ ո՞ւր է ՕԳԳ-ն

25/11/2022
- 25 Նոյեմբերի, 2022, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իրադարձություններով արտակարգ հարուստ եղավ վերջին շաբաթը։ Գլխավորներից առաջինը՝ Թունիսում, ֆրանկոֆոն երկրների տարեկան համաժողովում, բնականաբար նախագահ Մակրոնի գլխավորությամբ եւ մասնակցությամբ, բնականաբար նաեւ նախագահող երկրի՝ Հայաստանի վարչապետ Փաշինյանի, որը թեեւ Մակրոնի պատվին չարժանացավ, այսինքն ոչ մի ապտակ չստացավ թունիսցիներից, սակայն բոլորին, բոլորիս զարմացրեց համաժողովում ֆրանսերեն իր ճառը ղ-երով կարդալու ջանասիրությամբ, ինչպես իրեն ընկերակցող արտգործնախարար Միրզոյանը, որ աշխարհի տարբեր ուղղություններով զիգզագային իր ուղեւորությունների արանքում ժամանակ էր գտել ներկա գտնվելու նախագահությունը Թունիսին հանձնելու արարողություններին։

Նախագահության հանձնման 2-րդ արարողությունը տեղի ունեցավ արդեն Երեւանում, չորեքշաբթի օրը, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների ինքնաթիռների շքերթային վայրէջքի, դիմավորման արարողությունների ապաշնորհության, մայրաքաղաքի փողոցներում առաջացած դժոխային խցանումների պայմաններում։ Այստեղ էլ գլխավոր հերոսը նախագահ Պուտինն էր, որ թեեւ նույնպես զերծ մնաց այտերի «փաղաքշական» շփումից, սակայն փոխարենը արժանացավ հակադիր՝ համակրական ու հակադրական ցույցերի՝ մի տեղ ռուսական եւ մի տեղ ուկրաինական դրոշներով։ Թեեւ բոլորը, բոլորս ակնկալում էինք, որ բուն հանդիսավարը կհանդիսանա Ռուսաստանի առաջնորդը, սակայն բոլորին գերազանցեց Լուկաշենկոն՝ Բելառուսի նախագահը, որի տրամադրությունը շատ էր բարձր՝ դժվար է ասել ՀԱՊԿ-ի նախագահությունը ստանձնելո՞ւ, այդ առթիվ Բաքվի իր «ախպորից» կրկին կամ նորից թեյավճար ստանալո՞ւ, թե՞ գիշերը Գագոյի հետ քեֆ անելու հեռանկարից։

Համենայնդեպս, Լուկաշենկոն հարկ համարեց սփոփելո՞ւ, ծաղրելո՞ւ, թե՞ նկատողություն անելու մարմաջով տարված, Փաշինյանին նկատել տալ նրա դեմքի մռայլությունը, որին չիմացվեց ինչ պատասխան տվեց Հայաստանի վարչապետը։ Այսուհանդերձ վերջինս շա՜տ լուրջ եւ խիստ էր, երբ կարդում էր, միշտ փաշինյանական ռուսերենով, իր ճառը, եւ է՛լ ավելի խիստ՝ երբ հայտարարում էր, որ չի ստորագրի ո՛չ հռչակագիրը, ո՛չ էլ համաձայնագիրը, որտեղ ընդառաջում չկա Հայաստանի պահանջին, ենթադրաբար՝ սաստել Ադրբեջանին, պահանջել նրա զորքերի հեռացումը ՀՀ տարածքներից, վերջ տալ ագրեսիվ ու հրահրիչ գործողություններին, որոնք չդադարեցին նույնիսկ ՀԱՊԿ նիստի կայանալու օրը։

Ինչպես Թունիսից, այնպես Երեւանի «Դվին» հյուրանոցից սպրդած տեղեկությունները խորքային չեն, իսկ պաշտոնականը՝ «քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» մակարդակից՝ ոչ այնքան բարձր։ Սպասելով հետագա պարզաբանությունների՝ կարող ենք արձանագրել, որ հայկական կողմը, փաստորեն եւ արդարորեն, մերժել է վավերացնել իր գլխավոր պահանջներին անհամարժեք փաստաթղթերը, որոնք ենթակա են, դիվանագիտական բացատրությամբ, հետագա մշակման, այսինքն… էշի զատիկին։ Չգիտենք նաեւ, նախ Մակրոնի, ապա Պուտինի հետ խորհրդապահական բնույթի հանդիպումներում ի՞նչ է քննարկվել եւ ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել, եթե այդպիսիք կան։ Առավել հետաքրքրական պիտի լիներ իմանալը, թե ի՞նչ արդյունք է ունեցել Պուտին-Փաշինյան tete-a՝-tete-ը, որը կայացել է Ռուսաստանի նախագահի ավտոմեքենայում, Զվարթնոց-Երեւան ճանապարհին։

Բոլոր դեպքերում կարելի է ասել, որ շաբաթվա բոլոր հանդիպումները, շփումները, քննարկումներն ու ելույթները կարելի է բնութագրել որպես «բազում աղմուկ վասն ոչինչի»։ Այսինքն՝ գործնականորեն դրական ոչ մի բան։ Այլ ընդհակառակն՝ փակուղի, ավելի ճիշտ՝ կրկնակ փակուղի։

Քաղաքական հարաբերությունների ասպարեզում, ի տարբերություն անձնականի, սխալները, թերացումները եւ մյուս մեղքերը բնավ ու երբեք չեն ներվում, ընդհակառակն՝ պատժվում են անպայման, խիստ կամ նվազ խիստ չափերով։

Մաղթենք, որ պատիժը լինի նվազ խիստ։

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Լարախաղաց պետք չէ լինել

Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ռազմական ագրեսիան շարունակում է. կրկին կրակոցներ են արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Վերլուծություն

Քաղաքական գործընթացի աստիճանական էրոզիա. Վահե Դավթյան

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Դնել ժամանակակից հայկական պետության հիմքերը. Վահե Հովհաննիսյան

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ադրբեջանը ռազմական ագրեսիան շարունակում է. կրկին կրակոցներ են արձակվել հայկական դիրքերի ուղղությամբ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական