Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՋԱՀԱԿԻՐԻ» ՅԱՒԵԼՈՒԱԾ ՄԱՏԵՆԱՇԱՐԸ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. Բ.

Կահիրէի «Ջահակիր» շաբաթաթերթն անցեալ տարուանից սկսել է որպէս իր յաւելուած հրատարակել ճանաչողական գրքոյկներՙ սահմանափակ տպաքանակով: Այն նախատեսուած չէ վաճառքի համար եւ անվճար տրամադրւում է գրադարաններին եւ տուեալ նիւթով հետաքրքրուողներին: Գրքոյկների մեծ մասի հեղինակը եւ խմբագիրը շաբաթաթերթի աշխատակից, ճանաչուած երաժշտագէտ եւ լրագրող Հայկ Աւագեանն է:

Մատենաշարի վերջինՙ 12-րդ գրքոյկը նուիրուած է 2004-ին ողբերգական վախճանով կեանքից հեռացած եգիպտահայ դերասանուհի Վանիա Էքսերճեանին, որն ակտիւ մասնակցութիւն է ունեցել ինչպէս եգիպտահայ գաղթավայրի ձեռնարկներում, այնպէս էլ արաբալեզու թատրոնում եւ կինոյում: Դերասանուհու կենսագրութիւնից բացի որպէս յաւելուած ընդգրկուել է Յովհաննէս Թումանեանի «Մի կաթիլ մեղրը» վիպերգն արաբերէնՙ Վանիա Էքսերճեանի թարգմանութեամբ:

Մինչեւ հիմա որպէս «Ջահակիրի» յաւելուած հրատարակուել է 12 գրքոյկ: Անցեալ տարի լոյս են տեսել «Չորս հարցազրոյց Հրանդ Տինքի հետ», «Հայր Լեւոն Զէքիեան, Մեծ Եղեռնի հարիւրամեակ` յիշողութիւն եւ մարտահրաւէր (դասախօսութիւն)», «Թէոդիկի նամակները Արարատ Քրիսեանին» (խմբագիր` Հայկ Աւագեան) եւ Հայկ Աւագեանի «Փարիզի Քոմիւնը, Կայսրութիւնը եւ Հայոց ցեղասպանութիւնը. մարքսիսթական-անարշիսթական ընթերցում» գրքոյկները: Այս տարի լոյս տեսած բոլոր գրքոյկները կեանքի են կոչուել Հայկ Աւագեանի աշխատասիրութեամբՙ «Papasian & Co. երաժշտական ընկերութիւնը (ըստ ազդագիրներու եւ յայտագիրներու)», «Աղեքսանդրիոյ հայկական երաժշտական կեանքի ուրուագիծ (ըստ ազդագիրներու եւ յայտագիրներու)», «Խմբավար եւ երաժշտահան Հայկ Սարգիսեանի Եգիպտոսի շրջանի գործունէութեան ուրուագիծ (ըստ վաւերաթուղթերու եւ փաստագրութիւններու)», «Դաշնակահար եւ մանկավարժ Նուարդ Տամատեանի կեանքի ուղեգրութիւնը (ըստ վաւերաթուղթերու եւ փաստագրութիւններու)», «Ուրուագիծ Գոհար Գասպարեանի Եգիպտոսի շրջանի գործունէութեան (1940-1948)», «Տիրան Կարապետեան. յօդուածներ իր մասին, նկարներու ալպոմ (ծննդեան 135-ամեակին առիթով)» եւ «Վանիա Էքսերճեան. բազմերանգ աշխարհ մը համակ կենսունակութեամբ»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԿԱԽ ՔՐԴՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ ԵՎ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԱՆՏԻԿ ԱՇԽԱՐՀԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԵՋ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական