Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՋԼԻՍԻ ՀԱՅԸ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵՋԼԻՍԱԿԱՆԸ

22/09/2017
- 22 Սեպտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Պայքարող տղերքին մենք սիրում ենք, կապ չունիՙ հանուն ինչի են պայքարում, միայն մեր դեմ չպայքարեն, ամեն ինչ, ինչպես Կարո Փայլանի հետ սելֆի անողներն են ասումՙ Օ.Ք. է: Փայլանն, ի դեպ, այդ պայքարողներից մեկն է, ճիշտ է նա պայքարում է հանուն ժողովրդավարական Թուրքիայի եւ Մեջլիսի պատգամավոր է ընտրվելՙ քրդամետ կուսակցությունից, բայց մեզ թվում է, որ նա հանուն հայերի է պայքարում, գուցե ճիշտ է թվում: Ամեն դեպքում, ինչպես Փայլանն է ասումՙ միայն ժողովրդավարական Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ միայն ժողովրդավարական Թուրքիան կբացի Հայաստանի հետ սահմանը: Փայլանն, իհարկե, չի ասում, թե ժողովրդավարական Թուրքիան նախ Ցեղասպանությո՞ւնն է ճանաչելու, թե՞ սահմանն է բացելու, բայց սա արդեն ներքին թուրքական հարցեր են, իրենք գիտեն:

Մեր հարցը պայքարն է ու սելֆին: Օրինակ, Ծիծեռնակաբերդում, որտեղ, ինչպես գիտենք, մենք սիրում ենք սելֆի անել, դեմքի հրաշալի արտահայտությամբ, չմոռանալով նկարի տակ գրել, որ մենք պայքարում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար, այդ նույն Ծիծեռնակաբերդում Հայաստան ժամանած (որպես մեջլիսականՙ առաջին անգամ) Կարո Փայլանի հետ սելֆի անել չի ստացվել: Ոչ թե Փայլանն է մերժել, այլ ինքը պարզապես Ծիծեռնակաբերդ չի գնացել: Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները գնացել են Ծիծեռնակաբերդ, իսկ ինքը չի գնացել. վատառողջ է եղել. իրոք բավականին վիրուսներ կան այս օրերին տարածված: Հետո Փայլանն իհարկե ասել է, որ ինքը շարունակելու է պայքարել, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ավելինՙ առանձին գնացել է Ծիծեռնակաբերդ: Այնպես որ, Բոյուկ Մեջլիսի հայ պատգամավորի պայքարելու ցանկությունն ու մղումը քննարկման առարկա չէ:

Արագ կազդուրվելովՙ Փայլանը գնացել է ԵՊՀ, որտեղ հանդիպել է համալսարանի ուսանողներին, որոնք հերթ էին կանգնել Փայլանի հետ սելֆի ունենալու համար: Նրանցից մեկն էլ, մի տաքարյուն ու խիզախ տղա, հարցրել է Փայլանին, թե ե՞րբ ենք բարձրացնելու հայոց եռագույնը Մասիսի գագաթին: Փայլանն էլ ասել էՙ գիտեք, հիմա սահմաններ կան. Թուրքիան սահմաններ ունի Իրաքի հետ, Սիրիայի հետ,… Հայաստանի հետ… Առաջ մենք միասին էինք ապրում, անարդարություններ կային, բայց միասին էինք ապրում: Հիմա, Արարատի մասին, անշուշտ այն մերն է (ո՞ւմը- Հ. Ա.), բայց հիմա այնտեղ քրդեր են ապրում, թուրքեր են ապրում եւ հայեր են ապրում, ու իմ փափագն է, որ մենք ճանապարհ գտնենք, որ սահմանները վերանան… Հետո ԵՊՀ-ն Փայլանին հանձնել է մայր համալսարանի «Ոսկե մեդալ»ՙ մարդու իրավունքների եւ այլն… Մի խոսքովՙ պայքարելու համար: Խմբակային սելֆի են արել ու Փայլանն ասել էՙ «Այս անգամ ավելի ուժեղ Հայաստան տեսա»: Ավելի վաղ, արդեն Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում, Թուրքիայի Մեջլիսի պատգամավորն ասել էր. «Միասին կարող ենք զարգացնել Հայաստանը»: Միասի՞ն, այսինքն հայերո՞վ, թե՞ հարեւաններով…

Հիմա Հայաստանն ապրում է հետփայլանական շրջան: Համացանցում նրա հետ սելֆիների հոսքն է, լրատվական կայքերում նրա ոսկեղենիկ հայերենն է, Հայաստան-Սփյուռք համաժողովի որոշ մասնակիցների սրտերում էլ դառը կսկիծ է, որ իրենք չեղան համաժողովի աստղը, այլՙ Փայլանը, իսկ քաղաքապետարանին առաջարկում եմՙ «Հայ մեծերը» պաստառներում ներառել նաեւ Կարո Փայլանին, չմոռանալով տակը գրելՙ Թուրքիայի Մեջլիսի պատգամավոր: Ի դեպ, գիտե՞ք ինչու է Թուրքիայի Մեջլիսում հայ պատգամավոր ընտրվել, քանի որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է…

Ամեն դեպքում, մտածելու հարց է. Փայլանը Մեջլիսի հա՞յն է, թե՞ Հայաստանում մեջլիսականը: Ինչպես ինքըՙ Փայլանն է ասումՙ գիտեք, սահմաններ կան, նկատի ունեմՙ սելֆիի, եւ կամ պայքարողների հանդեպ տածած սիրո, մանավանդ երբ չգիտես, թե հանուն ինչի է այդ պայքարը եւ կամ ի՞նչ է նշանակում ժողովրդավարական Թուրքիա, որը բացելու է Հայաստանի հետ սահմանը, որպեսզի սահմաններ չլինեն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈԼՈ՞Ր ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐՆ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՀՀ-ՈՒՄ ԿԻԲԵՌՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ՀՀ-ՈՒՄ ԿԻԲԵՌՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԵՐՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական