Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆՔ ՄԱՅՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՇԵՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՄԲ»

06/10/2017
- 06 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ասում են համաժողովի մասնակիցները

Հայրենիքը կրկին իր գիրկն էր կանչել աշխարհասփյուռ զավակներին: Նրանց մեջ միշտ էլ եղել են եւ այսօր էլ կան մեծ թվով շնորհալի, տաղանդավոր եւ արժանապատիվ մարդիկ, ովքեր կարողանում են ոչ միայն պահպանել հայ մարդու դիմագիծը, այլեւ ուժերի ներածին չափով ձեռք մեկնել Հայրենիքին:

Ահա հենց այսպիսի մարդկանց հանդիպեցի Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի ընթացքում: Հեռուներում իրենց հայրենանպաստ բազմաթիվ գործերով աչքի ընկած մեր հարգարժան հայրենակիցներից այս տարի համաժողովին իրենց մասնակցությունն էին բերել նաեւ ԱՊՀ Միջկառավարական ասամբելայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի խորհրդական, հասարակական գործիչ եւ բարերար Հրաչյա Պողոսյանը` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից, եւ Ռուսաստանում շատ հայտնի ու մեծ ճանաչման արժանացած բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը: Հենց այս պատվարժան մարդկանց էլ խնդրեցի իրենց տպավորությունները կիսել համաժողովից` միաժամանակ ներկայացնել նաեւ այն ծրագրերը, որոնք առաջիկայում պետք է իրականացնեն Հայրենիքում:

Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է, նրա հասարակական ու բարեգործական գործունեությունը լայնորեն հայտնի է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում: Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Հրաչյա Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 80-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 24 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 7-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրապարակված գրքերից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգի ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն:

– Յուրաքանչյուր մարդ պետք է իր ունեցածի չափով բարեգործ լինի,-ասում է Հրաչյա Պողոսյանը: Աստվածահաճո գործ կատարելը ինձ համար սրտի ցանկություն է, ուրախության մի անբացատրելի պոռթկում: Ես չափազանց կարեւորում եմ Հայրենիքի հետ շփումը, նաեւ համոզվում, որ ամեն մի այց մեծացնում է սերը Հայաստանի հանդեպ:

Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը մինչ այդ եղածների գագաթնակետն էր բոլոր առումներով,- ասաց Հրաչյա Պողոսյանը: Հաճելի էր տեսնել հատկապես Սփյուռքի նախարարության աշխատակիցների պրոֆեսիոնալ, եվրոպական չափանիշներին հարիր աշխատաոճը` համեմված հայկական հյուրասիրության բոլոր կանոններով:

Ուզում եմ ընդգծել նաեւ, որ համաժողովը հիանալի առիթ է ընձեռում ոչ միայն առնչվելու մեր երկրի պատմությանը, այլեւ ծանոթանալու եւ շփվելու, օրինակ, երկրի նախագահի եւ վարչապետի հետ: Մարդիկ, ովքեր մտահոգ են Հայաստան երկիրը ծաղկուն եւ բարգավաճ տեսնելու համար:

Ավելացնեմ նաեւ, որ ես մասնակցել եմ մի շարք կարեւոր նիստերի, եւ չափազանց գոհ եմ համաժողովի արդյունքներից: Քննարկումներն ընթացել են փոխադարձ վստահության մթնոլորտում, եւ հույս ունեմ, որ իմ հայրենակիցների խոստացված ներդրումները առաջիկայում կյանքի կկոչվեն եւ կբարգավաճի Հայաստանը: Ես նույնպես դատարկաձեռն չէի եկել Հայրենիք եւ ուրախ եմ, որ իմ առաջարկած ծրագիրը կարեւորեցին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այն կյանքի կկոչվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` «Էրեբունի-Երեւանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում եւ կներկայացնի Ցեղասպանության զոհերի` Սուրբ նահատակների պատկերներով խճանկար: Վիգեն Սարգսյանը եւ Տարոն Մարգարյանը առաջարկեցին նաեւ, որպեսզի իմ ներկայացրած ծրագրի առնչությամբ իր հեղինակավոր կարծիքը հայտնի նաեւ Հայ եկեղեցին…

Ես լիահույս եմ, որ 2018 թվականը Երեւանի հոբելյանական տարին լինելուց բացի, մեր մայրաքաղաքի պատմության մեջ կնշանավորվի նաեւ որպես մեծ նախաձեռնությունների եւ նշանակալի ձեռքբերումների տարի: Եվ մեծագույն երջանկություն է, երբ մասնակիցն ես Հայրենիքիդ հզորացման սուրբ գործին…

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը ծնվել է Երեւանում, 1974-ին ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը, 1975-ից Մոսկվայում է: Փայլուն տիրապետում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժման մեթոդաբանությանն ու գաղտնիքներին, հարյուրավոր վիրահատությունների հեղինակ է, այդ թվում` աշխարհում առաջին անգամ սրտի մի շարք կարեւոր վիրահատությունների: 2007-ից անվանական կրթաթոշակներ է տրամադրում Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում:

– Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել համաժողովի կազմակերպիչներից` ջերմ ընդունելության համար: Ամեն ինչ արված էր հավուր պատշաճի, դրական մեծ լիցքեր ստացանք, համաժողովը մեզ ուժ ու ոգի հաղորդեց: Մենք բոլորս մեծ առաքելություն ունենքՙ Հայաստանի կողքին լինել, օգտակար լինել Հայրենիքին: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ եւ Ռուսաստանում ինձ հետ աշխատող գործընկերներիս հետ, բնականաբար, մեծ անելիքներ ունենք Հայաստանում եւ Արցախում` մեր պարբերաբար այցելություններով օգնության ձեռք մեկնելու եւ բժշկելու մեր հայրենակիցներին: Ես նաեւ կողմնակից եմ հայ-ռուսական դարավոր բարեկամությունը էլ ավելի սերտացնելուն եւ խորացնելուն, ուստի իմ այցելությունների ընթացքում ինձ հետ կլինեն նաեւ ռուս բժիշկներ, ովքեր սիրով պատրաստակամություն են հայտնել ընկերակցելու մեր թիմին…

Այո, մեր սփյուռքահայ հայրենակիցները համաժողովից հեռանում են իրենց խոստումներն ու ծրագրերը կյանքի կոչելու եւ Հայրենիքը շենացնելու պատրաստակամությամբ: Ես առավել քան վստահ եմ, որ նրանք իրականություն կդարձնեն իրենց խոստումները, եւ ամենեւին էլ չզարմացա, երբ համաժողովի նիստերից մեկի ժամանակ այդ մասին ինձ ասաց նաեւ կողքիս նստած ռուս կինը, որը, ինչպես պարզվեց, Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող է. «Դուք հայերդ արժանապատիվ մարդիկ եք, եւ իմ տարիների փորձով եւ դիտարկումներով կարող եմ ասել հետեւյալը. եթե հայը խոստանում է, ուրեմն վստահ եղեք` կկատարի…»:

Այս գնահատականի հետ ես լիովին համաձայն եմ, ուստի բարի ճանապարհ եւ բարի վերադարձ եմ ցանկանում իմ հայրենակիցներին…

Նախորդ գրառումը

ՎԵՐՋԱՊԵՍՙ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ, «ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅՐԻԿԻՍ»

Հաջորդ գրառումը

ՄԱԿ-Ի ՆՈՐ ՃԱՄԲԱՐԸՙ ԹԱԼ-ԱՖԱՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՄԱԿ-Ի ՆՈՐ ՃԱՄԲԱՐԸՙ ԹԱԼ-ԱՖԱՐԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾՆԵՐԻՆ

Լրահոս

Ուղիղ. Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը

23/07/2026

https://www.youtube.com/watch?v=bZKrPLXKCDo

Ընդդիմությունը գնում է «պատերազմ». «Փաստ»

23/07/2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Քաղաքական նոր փուլի մեկնարկը Հայաստանում ոչ թե պարզապես օրենսդիր աշխատանքի սկիզբ է, այլ համակարգային, լարված և...

Տեսանյութ. Ռուբիոն չի պատասխանել լրագրողի հարցին. Մանիլայում Լավրով-Ռուբիո հանդիպումն ավարտվել է

23/07/2026

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում. գրում է ՌԻԱ Նովոստին:...

Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. Վահե Հովհաննիսյան

23/07/2026

Ինչ ԿԱ և ՉԿԱ Հայաստանում 1. Հայաստանում ՉԿԱ քաղաքական կյանք։ Մենք չպետք է ձևացնենք, թե ունենք քաղաքական պրոցես, կամ ասենք...

Հորմուզի նեղուցն ականապատված է, մեկ նավ հրդեհվել է. Իրանը նորից է զգուշացնում ԱՄՆ-ին «չարաճճիություններ չանել»

23/07/2026

ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ հինգշաբթի  ականապատված Հորմուզի հարավային նեղուցով անցնելու փորձից հետո մի տանկեր հրդեհվել է, մինչդեռ երկու այլ նավեր...

Զինծառայող Նարեկ Թորոսյանին ինքնասպանության հասցնելու դեպքով կրտսեր սերժանտի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

23/07/2026

Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում վերջինիս համածառայակից կրտսեր սերժանտի նկատմամբ...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական