Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՔՐԴԵՐԻ ՄԵԾ ԲԼԵՖԸ

06/10/2017
- 06 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Քրդերի անկախության հանրաքվեից անցել է 10 օր: Հիշեցնեմ, Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կայացավ սեպտեմբերի 25-ին, քվեարկության մասնակիցների շուրջ 93 տոկոսը «Այո» պատասխանեց «Ցանկանո՞ւմ եք ստեղծել անկախ Քրդաստան պետություն» հարցին, Բարզանին գոհ է, Բաղդադն ու մյուսները անցել են պատժամիջոցների, Իրաքի իշխանություններն անգամ որոշ առաջարկներ են արել քրդերին, որոնք, սակայն Բարզանին մերժել էՙ հավատարիմ մնալով անկախության սկզբունքին: Այսպես խոսում են…

Բայց անցնող տասը օրերի ընթացքում ոչ Բարզանին, ոչ էլ որեւէ քուրդ չասաց, թե ի՞նչ պետք է հիմա արվի քուրդ ժողովրդի ձայնի հետ: Չնայած հանրաքվեում ավելի քան վստահ հաղթանակին, անկախ Քրդաստանի ստեղծման մասին որեւէ մեկը դեռ չի հայտարարել ու կարծես թե չի էլ պատրաստվում հայտարարել: Որտե՞ղ կամ ո՞վ պետք է այս մասին հայտարարվի կամ հայտարարի, քրդերը պետական, կիսապետական, պետականին մոտ ի՞նչ մարմին ունեն, որը կարող է Քրդստանը հռչակել անկախ պետությունՙ հիմք ընդունելով քուրդ ժողովրդի ձայնը: Եթե ունեն, ապա ի՞նչ են մտածում, բանակցում են Բաղդադի հե՞տ, ինչի՞ շուրջ, անկախությա՞ն, այն վիճարկելո՞վ, մի՞թե անկախությունն այլեւս փաստ չէ քրդերի համար: Քանի որ պետության ստեղծման մասին հանրաքվեից տասն օր անց անկախ պետություն ստեղծելու հայտարարություն չկա, անգամ խոսք չկա այն մասին, թե երբ է լինելու. կնշանակի քրդերը վիճարկում են անկախությունը, կամ չգիտեն ի՞նչ են անում նման դեպքերում: Հասկանալ կարելի է. մարդիկ երբեք անկախ չեն եղել. առաջին անգամ են պետություն ստեղծում:

Բայց այստեղ քուրդ ժողովուրդն ասելիք չունի՞: Նրանց ներկայացրեցին, ինչպես Մասուդ Բարզանին է ասումՙ քուրդ ժողովրդի դարավոր երազանքը , նրանց խնդրեցին քվեարկել, համոզեցին, որ հենց հիմա է եկել այն պահը, երբ կարելի է պետություն ստեղծել, ու քուրդ ժողովուրդը քնաց քվեարկության եւ քվեարկեց: Փաստորեն իզո՞ւր, խաբեցի՞ն, խաբեցին ու նրանք լռե՞լ են: Իհարկե հասկանալի է, որ Իրաքի հետ կան վիճելի տարածքներ, մասնավորաբար Քիրքուկը, որի նավթի հույսով էլ Բարզանին գնաց անկախություն խաղին, հասկանալի է եւ այն, որ անկախ պետություն հռչակելու համար պետք է հստակ լինեն դրա սահմանները, եւ գուցե հիմա քրդերն ու Բաղդադը նստած քննարկում են, թե ո՞ր գծով պետք է անցնի քուրդ-իրաքյան սահմանը, ու այս հարցը հստակեցնելուց հետո Բարզանին հայտարարելու է անկախ Քրդստանի ստեղծման մասին: Բայց նման բանակցությունների մասին, եթե դրանք ընթանում են, ինչո՞ւ որեւէ մեկը չի խոսում. Ուրեմն բանակցություններ չե՞ն ընթանում, թե՞ ընթանում են, պարզապես այլ օրակարգով:

Ամեն դեպքում քուրդ ժողովուրդն իրեն չի պահում այնպես, կարծես թե հասել է իր դարավոր երազանքի իրականացմանը: Գուցե դա է՞լ է խաբեություն, դե այն, որ քուրդ ժողովուրդը դարեր շարունակ երազել է անկախ պետականության մասին: Համաձայնեք, որ եթե դա իրոք այդպես լիներ, ապա նույն Բարզանին չէր ասի, թե «Մենք չենք պատրաստվում անկախ պետություն հռչակել անկախության հանրաքվեից անմիջապես հետո. մենք երկար տարիներ եղել ենք կայունության գործոն եւ այդպիսինը կմնանք» : Այսի՞նքն, բա ինչո՞ւ քուրդ ժողովրդին չեք հարցրել, թե դուք ցանկանո՞ւմ եք մնալ կայունության գործոն, ինչպիսինը եղել եք տարիներ շարունակ: Գուցե քուրդ ժողովուրդն այլեւս չի ցանկանում այդ գոծոնը մնալ: Կամ եթե ուզում եք կայունության գործոն մնալ, ինչո՞ւ եք քուրդ ժողովրդին խնդրում, որ քվեարկի անկախության օգտին, իսկ երբ քվեարկում է, ասում եք, թե չեք պատրաստվում հռչակել անկախ պետություն, խաբո՞ւմ եք, փաստորեն խաբում եք:

Ամեն դեպքում քրդական հանրաքվեին մասնակցել է ավելի քան 3 միլիոն մարդ, ճիշտ է վավեր է ճանաչվել 2մլն 385 հազար քվեաթերթիկ, բայց անվավեր քվեաթերթիկների առատությունը հավանաբար պատմական պահին քրդերի հուզմունքից է եղել: Ու այսքան մարդու խաբել են, տարել են անկախության հետեւից ու խաբել են: Գուցե մի օր Քրդստանը հռչակվի անկախ պետություն, բայց առայժմ քրդերը մնում են կայունության գործոն:

Բարզանին սեփական ժողովրդի հանդեպ հանցագործություն է գործել, եթե իհարկե քրդերն իրոք անկախ պետություն են ուզում:

Նախորդ գրառումը

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԱՊՐՈՂՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐԱ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԻՏԱԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական