Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՐՁՈՐԻ «ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ» ԴՊՐՈՑՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ ՆՈՐՈԳՎԱԾ ԴԱՍԱՐԱՆ

13/10/2017
- 13 Հոկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ

Շուրջ 10 տարի է, ինչ Ամերիկայի եւ Կանադայի Թեքեյան Մշակութային Միությունը Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի Վահան Թեքեյանի անվան N-1 միջնակարգ դպրոցում իրականացնում է «Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրը, որի շարունակականությունը հնարավոր է դառնում սփյուռքի մեր հայրենակից թեքեյանցիների մասնակցությամբ թե՛ անհատապես, եւ թե՛ ընտանիքների ու կազմակերպությունների կամավոր աջակցությամբ:

Ծրագրի նպատակն է գործնականորենՙ բարոյապես եւ նյութապես խրախուսել ուսուցիչներինՙ իրենց տքնաջան աշխատանքի համար, ինչպես նաեւ բարձրացնել ուսուցչի վարկանիշը, դերն ու նշանակությունը հասարակության մեջ, քանզի հենց նրա ուսերին է ծանրանում վաղվա քաղաքացուն կրթելու եւ դաստիարակելու բարդ ու պատասխանատու գործը:

Բերձորի Վահան Թեքեյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչները միշտ լավատեսությամբ են նայում ապագային, խաղաղության երազանքով ապրելովՙ ապացուցում, որ արժանի են ուսուցիչ լինելու բարձր կոչմանը, քանզի նրանք անմնացորդ նվիրված են իրենց գործինՙ անտեսելով պատերազմական գոտում առկա բոլոր խնդիրնեն ու դժվարությունները:

Այս տարի էլ ծրագրի շրջանակում դպրոցը կրկին հյուրընկալեց Հայաստանում Ամերիկայի եւ Կանադայի ԹՄՄ ներկայացուցիչ Գայանե Մուրադյանին եւ Փարիզի Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանին :

Այցելության խորհուրդը երկակի էրՙ«Ուսուցիչ մը հովանավորէ» ծրագիրը, եւ Մոնթրէալի Թէքէեան Մշակութային Միութեան Սարօ Արմէն Մանուկեան ֆոնդի օժանդակութեամբ հիմնանորոգված դասարանի բացման արարողությունը:

Այցելության առաջին մասում ուսուցիչները շնորհակալություն հայտնեցին նման ջերմ վերաբերմունքի համար եւ մեծ երախտիքով ընդունեցին իրենց հայրենակիցների նվերները, որոնք հավաքվել էին թեքեյանցիների նվիրատվություններից: Ուսուցիչները աստիճանաբար հավաքվում էին Մոնրեալի Թեքեյան Մշակութային միության Սարօ Արմէն Մանուկյան հիմնադրամի կողմից վերանորոգված եւ բարեկարգված դասարանում: Վերանորոգված դասասենյակի բացման պատիվը ընձեռվեց Վարուժան Սիրապյանին եւ Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին:

Արցախի Քաշաթաղի շրջանի «Բերձորի Վահան Թեքեյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հայոց լեզվի եւ գրականության նորոգված դասասենյակի բացման արարողությանը Արտուշ Մխիթարյանը ներկաներին փոխանցեց վարչակազմի ղեկավար Ս. Վ. Խաչատրյանի շնորհավորական ուղերձը, եւ «Մոնթրէալի Թէքէեան մշակութային միության Սարօ Արմեն Մանուկյան Ֆօնտ» -ին պարգեւատրեց շնորհակալագրովՙ բարեգործական այս քայլի համար:

Շնորհակալագիրը ստացան Գայանե Մուրադյանն ու Վարուժան Սիրապյանըՙ խոստանալով փոխանցել ֆոնդի ներկայացուցիչներին:

Ներկաները հայտնեցին իրենց շնորհակալական խոսքը, իսկ դպրոցի շրջանավարտ Անի Դավթյանը , որն այսօր արդեն դպրոցում դասավանդում է հայոց լեզու եւ հայ գրականություն, օրն ավելի հիշարժան դարձնելու համար կազմակերպել էր գեղեցիկ դաս-միջոցառում նվիրված Համո Սահյանին: Դպրոցի մեկ այլ շրջանավարտ Ֆիրուզա Արզումանյանն էլ միջոցառումը ամփոփեց Ալեքսանդր Հեքիմյանի «Հայրենական» երգի գեղեցիկ կատարմամբ: Հայոց լեզվի եւ գրականության հիմնանորոգված այս դասասենյակում պարբերաբար կանցկացվեն հայ գրողներին նվիրված դաս-միջոցառումներ:

Այնուհետեւ ավագ դպրոցի աշակերտների խնդրանքով Արշակ Չոպանյան ինստիտուտի տնօրեն Վարուժան Սիրապյանը անցկացրեց դասՙ նվիրված Արշակ Չոպանյանին: Բանախոսը ներկայացրեց Արշակ Չոպանյանի կյանքն ու գրական, մշակութային եւ ազգային գործունեությունը: 11-րդ դասարանի աշակերտուհի Հասմիկ Հովսեփյանը ներկայացրեց հայ անվանի մեծերի խոսքերը նվիրված Արշակ Չոպանյանին, իսկ 12-րդ դասարանի աշակերտուհի Լուսինե Դանիելյանը արեւմտահայերենով արտասանեց հեղինակի ստեղծագործություններից:

Վարուժան Սիրապյանը հաճելիորեն զարմացած էր, որ դպրոցի աշակերտներն Արշակ Չոպանյանի մասին այդքան տեղեկացված էին: Հյուրը շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի կառուցվածքին եւ պատմությանը:

Հագեցած օրը եզրափակվեց դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանի ելույթով, որն ընդգծեց. «Դպրոցի հիմնանորոգման խնդիրը մնում էր հրատապ, եւ դպրոցի աշակերտները եւս արժանի են ուսանել բարվոք կրթական միջավայրում: Տարիներ շարունակ անլուծելի համարվող այս հարցին առաջինն արձագանքեց ԹՄՄ Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ Գայանե Մուրադյանը, ում ջանքերի շնորհիվ էլ հարցը լայն արձագանք ստացավ սփյուռքում: Որոշվեց դպրոցի վերանորոգումը իրականացնել քայլ առ քայլ: Առաջին քայլի հեղինակը Մոնթրէալի Թէքէեան Մշակութային Միութեան Սարօ Արմէն Մանուկէան ֆոնդն էր, եւ լիահույս ենք, որ այն կունենա իր տրամաբանական շարունակությունը: Այսօր արդեն կան հովանավորներ, ովքեր ցանկություն են հայտնել իրականություն դարձնել մյուս դասարանների նորոգումը»:

Այսպիսով, հույս ունենանք, որ ծրագիրը կլինի շարունակական եւ մի օր կիրականանա դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների երազանքըՙ դպրոցը տեսնել նորոգված, հարմարավետ եւ լուսավոր:

Նախորդ գրառումը

ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՔՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՆԱՎԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆԸ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական