Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵԼ-ԱՎԻՎԸ ԵՎ ԷՐ-ՌԻԱԴԸ ՎԵՐԱԾՆՈՒՄ ԵՆ ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

03/11/2017
- 03 Նոյեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Պ.Ք.

Նոր երթուղին կարող է դառնալ Սուեզի այլընտրանքը

Հոկտեմբերի 24-ին սաուդյան արքայազն Մոհամմադ բին Սալմանը հայտարարեց Հորդանանի ու Եգիպտոսի սահմանագծին NЕОМ արդյունաբերական եւ գործարար կենտրոն ստեղծելու նախագծի մասին: Այն կկառուցվի Կարմիր ծովի եւ Աքաբա ծոցի ափին, ինչը ենթադրում է Սուեզի ջրանցքի փոխադրական հնարավորությունների օգտագործում: Նախաձեռնության պաշտոնական նպատակը Սաուդյան Արաբիայի պետբյուջեի կախման նվազեցումն է նավթային եկամուտներից: Պատահական չէ, որ քաղաքի հայեցակարգը կառուցվում է քամու եւ արեւի էներգիայի օգտագործման վրա:

«NЕОМ-ը գտնվում է աշխարհի խոշորագույն մայրուղիների վրա: Իր ռազմավարական դիրքի շնորհիվ քաղաքը մոտ ժամանակներս կդառնա Ասիան, Եվրոպան եւ Աֆրիկան միացնող կցակետ», հայտարարել է սաուդցի գահաժառանգ իշխանը, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

NЕОМ նախագծի գործադիր տնօրեն է նշանակված գերմանացի գործարար Կլաուս Քլայնֆելդը, որն անցյալում եղել է Siemens AG-ի եւ Citigroup-ի ղեկավարներից մեկը: Նոր քաղաքի արժեքը գնահատվում է 500 մլրդ դոլար: 26,5 հազար քառ. կմ մակերեսով տարածքում կտեղաբաշխվեն էներգետիկայի, ջրային ռեսուրսների, կենսատեխնոլոգիայի, սննդարդյունաբերության, թվային արտադրությունների, ԶԼՄ-ների եւ զվարճանքի օբյեկտներ:

Ֆինանսական տեսակետից խնդիրը անչափ բարդ է նույնիսկ Էր-Ռիադի համար, որը սեպտեմբերին 12,5 մլրդ դոլար պարտատոմսեր վաճառեց բյուջեի պակասորդը փակելու համար: Այնպես որ NЕОМ-ը արտաքին ներդրումներից կախված կլինի ավելի մեծ չափով, քան սաուդյան որեւէ այլ նախագիծ: Ի դեպ, Amazon-ը, Alibaba-ն եւ Airbus SE-ը արդեն բանակցություններ են սկսել սաուդցիների հետ:

Էր-Ռիադը 2017-ի ամռանը Եգիպտոսից գնեց Տիրան եւ Սանաֆիր կղզիները, որոնք Կարմիր ծովը անջատում են Աքաբայի ծոցից:

Եգիպտական Mobtada հրատարակության բնորոշմամբ, «Տիրան եւ Սանաֆիր կղզիները ռազմավարական նշանակություն ունեն եւ կարեւոր միջանցք են դեպի Հորդանանի Աքաբա եւ Իսրայելի Էյլաթ նավահանգիստները»:

Այսինքն, քաղաքական եւ տնտեսական առումներով NЕОМ-ը ձեռնտու է Իսրայելին եւ Հորդանանին, բայց թուլացնում է Սուեզի ջրանցքի տարանցման մենաշնորհը, քանի որ մեծացնում է միջազգային ներդրողների հետաքրքրությունը Էլաթ-Աշդոդ երկաթգծի նկատմամբ: Հատկանշական է, որ «Իսրայել-Քուվեյթ» եւ «Իսրայել-Սաուդյան Արաբիա» երկաթգծերի դեպքում հաղորդակցությունները գրեթե պատրաստ են: Մնում է երկաթգծի տեղամասեր կառուցել Հորդանանի տարածքում:

Դեռ հարյուր տարի առաջ օսմանյան կառավարությունը այդ գծի կառուցուցումը սկսել էր, Գերմանիայի օգնությամբ, Բաղդադի երկաթուղու շրջանակներում, բայց աշխատանքը դադարեցվել էր Փարիզի եւ Լոնդոնի ջանքերով, որոնք հաղթել էին կայզերական Գերմանիային: Սակայն Վերսալի կոնֆերանսում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Լլոյդ Ջորջը եւ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Կլեմանսոն այդպես էլ համաձայնության չէին եկել բաժնեմասերի հարցում: Քիրքուկի հետ կապված նավթային վեճը բաժանել էր նրանց: Ուստի Առաջին աշխարհամարտից մինչեւ «արաբական գարուն» նախագիծը մոռացության էր մատնվել բոլորի կողմից, բացի հայերից, որոնք տասնյակ հազարավոր երիտասարդներ էին կորցրել Առաջին աշխարհամարտում:

Միայն 2015-ին Shanghai International Port Group-ը հաղթեց Հայֆայի նոր նավահանգստի կառուցման մրցույթում, որը ըստ Nikkei Asian Review գործարար հրատարակության, պարտավոր է շահագործման հանձնել միչեւ 2021 թվականը: Իսկ ս.թ. հոկտեմբերին Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը Ճապոնիային առաջարկեց մասնակցել հրեական պետության ենթակառույցային նախագծերին:

Իսրայել Կացը վերոհիշյալ հրատարակությանն ասել է. «Այս նախաձեռնությունը այլընտրանք կստեղծի Արեւելք-Արեւմուտք բեռնափոխադրումների համար, այլընտրական երթուղի, որը կլինի ավելի կարճ, արագընթաց, ապահովՙ նկատի ունենալով իրանական վտանգը Պարսից ծոցում, Օրմուզի նեղուցում եւ Կարմիր ծովում»: Այսպիսին է սաուդյան NЕОМ նախագծի եւ դեպի Իսրայել-արաբական աշխարհ երկաթգծի կապը: Թել-Ավիվը եւ Էր-Ռիադը Բաղդադի երկաթուղին վերածնում ենՙ Չինաստանի եւ Եվրոմիության հետ դաշն կնքած:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԶԱՆԻՆ ՀԵՌԱՆՈՒՄ Է ԵՎ ՄՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԵՍԿՕ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԱՄՆ-Ն ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՒՆԵՍԿՕ. ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ ԱՄՆ-Ն ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
Նորություններ

«Սահմանազատումը» Տավուշի Բաղանիս-Ոսկեպար հատվածում. Դավիթ Գալստյան

17/04/2026

Google-ի քարտեզի վրա նշել եմ, թե ինչպես է անցել նոր սահմանը։ Դեղինով Google-ի սահմանն է, կարմիրով՝ «սահմանազատման/սահմանագծման» շրջանակներում հաստատված նոր...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական