Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՃԱՆԱՉԵՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԸՙ ՈՐՊԵՍ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍԱՌԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ, Նյու Յորք

Չորեքշաբթի, ինչպես կանխատեսվում էր, երեկոյան ժամին հնչեց ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունը Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման մասին: Սրան շունչը պահած սպասում էին աշխարհի լիդերները, քանզի Սպիտակ տան պաշտոնական այս հայտարարությունը խառնելու է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ մերձավորարեւելյան ողջ քաղաքական օրակարգը:

Իսլամական աշխարհը Թուրքիայի ղեկավարությամբ պատրաստվում է արտակարգ համաժողով անցկացնել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ որոշման կապակցությամբ: Թուրքիան սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Թրամփի հայտարարությանը անմիջապես հետեւեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտեռեշի արձագանքը, որում ասվում էր, որ Երուսաղեմի երկու պետություններիՙ Իսրայելի եւ Պաղեստինին պատկանող ներկայիս երկակի կարգավիճակը այլընտրանք չունի, քանի դեռ կողմերը չեն եկել ընդհանուր համաձայնության: Նշվեց, որ անընդունելի է այսօր միակողմանի փոխել քաղաքի ստատուս-քվոն, ինչը կհանգեցնի տարածաշրջանում լարված իրավիճակի էլ ավելի վատթարացմանը: Թրամփի հայտարարությունը աջակցություն չունի նաեւ Անգլիայում, Ֆրանսիայում, համաձայն այդ երկրների հնչեցրած պաշտոնական արձագանքների:

1995-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունել էր ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ ակտը: Միաժամանակ նախագահին իրավունք էր վերապահվել յուրաքանչյուր 6 ամիսը մեկ հետաձգել տեղափոխությունը, ինչն էլ արվել է ԱՄՆ նախագահների կողմից 22 տարիների ընթացքում: Թրամփը, սակայն, կատարելով նախընտրական իր խոստումը, այս տարեվեջին որոշեց իրականացնել Կոնգրեսի որոշումը: Լուրերում կարծիք հայտնվեց, որ Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացումը կարող է տեւել մոտ երեք տարի: Այս քայլն այժմ մեծ ռիսկի հետ է կապված, բացի դրանիցՙ պետք է ընտրել տարածք, դեսպանատան համար շենք կառուցել եւ ավարտի բերել ադմինիստրատիվ բնույթի այլ հարցեր:

Այս որոշումը Իսրայելից բացի ոչ մի պետություն չի ողջունում: ԱՄՆ-ն ու Իսրայելը, բնականաբար, պատրաստ են առերեսվելու այն իրողությունների հետ, որոնք կբխեն են այս սենսացիոն քայլից: Իսրայելը վստահ է, որ իր բանակը ունակ է չեզոքացնել իր անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր ոտնձգություն, որի մասին այս օրերին հնչել են: Ինչեւէ, Թրամփն իր մասով որոշումը կայացրել է, միաժամանակ հույս հայտնելով, որ կողմերը կշարունակեն բանակցային գործընթացը:

Թե ի՞նչ պտուղներ կքաղի մարդկությունը Թրամփի այս հերթական քաղաքական արկածախնդրությունից, ցույց կտա առաջիկան: Մի բան հաստատ է, Ամերիկան եւ տարածաշրջանը այս որոշման հետեւանքով էլ ավելի անվտանգ չեն լինի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԶԻՆՎՈՐԱԿԱՆԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական