Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԵՎՄՈՒՏՔԻ ԵՎ ԱՐԵՎԵԼՔԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ

08/12/2017
- 08 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության եւ միջազգային անվտանգության մասնագետ

ԵՄ ու ԵԱՏՄ համակարգերի համատեղելիության սկզբունքի կիրառելիության մասին

Բրիտանացի հայտնի գիտնական Մակինդերի աշխարհաքաղաքականության տեսության հիմքում պետության քաղաքական ճակատագրում նրա աշխարհագրական դիրքի նշանակության իմաստավորումն է: Վերջինս պնդում է, որ աշխարհագրությունն է ազդում պետության եւ ժողովուրդների զարգացման ու գոյատեւման ողջ համակարգի վրա: Այս տեսությունը հատկապես նկատելի է, երբ քննարկում ենք հայ ժողովրդի պատմությունը եւ հասկանում, թե ինչպես է Հայաստանի աշխարհագրական դիրքը ազդել մեր ժողովրդի ճակատագրի վրա:

Արեւմուտքի եւ արեւելքի խաչմերուկում գտնվող Հայաստանը միշտ էլ ենթարկվել է հարձակումների երկու կողմերից էլ, թե՛ Հռոմեական կայսրությունը եւ թե՛ Պարսկաստանը, թե՛ Բյուզանդիան եւ թե՛ արաբական արշավանքները, թե՛ խաչակիրները եւ թե՛ Մամլուկյան Եգիպտոսը ազդել են հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա: Հետագայում այստեղ իրենց ազդեցությունն են տարածել մոնղոլները, օսմանցի թուրքերը, ռուսները եւ նույնիսկ բրիտանացիները: Սակայն այս աշխարհաքաղաքական իրավիճակները չեն նպաստել հայկական պետականությունների գոյությանը, այլ միայն անկմանը, ինչն էլ հայ ժողովրդին դարերով զրկել է պետություն ունենալու հնարավորությունից:

Հյուսիս-հարավի, արեւմուտք-արեւելքի արանքում գտնվելու հանգամանքը, սակայն հայ ժողովրդին հնարավորություն է տվել նաեւ ճանաչել, ուսումնասիրել ու գոյատեւել այլ էթնոմշակութային միջավայրում: Այն ճանաչել ու նույնիսկ օգտագործել ու հարստացրել է սեփական մշակույթը, կենցաղը ու, հարմարվելով այդ միջավայրում, հասել է հաջողության, ամրապնդելով սեփական դիրքերը:

Հայերի հարմարվելու, այլ մշակույթների պայմաններում գոյատեւելու ընդունակությունն իր ձեւի մեջ յուրօրինակ է եւ նույնիսկ ուսանելի, քանի որ մեր տարածաշրջանը բնակեցնող այլ ազգեր, կրոնա-էթնիկական խմբեր պետության բացակայության պայմաններում չդիմացան, ազգերի յուրօրինակ խառնարանի վերածված մեր տարածաշրջանում` խառնվելով եւ վերջնականապես ձուլվելով այլ մշակույթների ու կրոնների: Գերիշխող, պետականություն ունեցող ազգերին ու էթնիկ խմբերին միշտ էլ հաջողվում էր օգտագործելով իր դիրքը իրեն միացնել ու ձուլել ազգային ու նույնիսկ կրոնական փոքրամասնություններին:

Հայ ժողովուրդը այս պայմաններում կենդանի մնալու մի յուրօրինակ կոդ է մշակել, որի հիմքում հայկական էթնիկ մշակույթն է, լեզուն ու կրոնը: Եվ նույնիսկ նշված տարրերից մեկի բացակայության պայմաններում, միեւնույն է, մյուս երկուսը բավարար էին, որ հայերը կարողանային գոյատեւել: Էթնիկ առանձնահատկության այս յուրօրինակ կոդը աշխատեց նաեւ, երբ հայությունը հայտնվեց իր բնօրրանից շատ ավելի հեռու, ասենք Հնդկաստանում, Չինաստանում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում:

Լավագույնս հասկանալ այլ մշակույթը, նրա լեզուն, կրոնական առանձնահատկությունները եւ այլն, նպաստեց, որ օտար միջավայրում գտնվող հայերը ոչ միայն գոյատեւեն, այլեւ լրջագույն հաջողության հասնեն քաղաքականության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառներում: Օրինակ Եգիպտոսի առաջին վարչապետը, Հունգարիայի, Ռումինիայի, Բելառուսի եւ այլ շատ պետությունների ղեկավարներ եւ հիմնադիր հայրեր հայեր են եղել:

Այսինքն ադապտացման հնարավորությունը ոչ միայն գոյատեւման, այլեւ զարգացման ու ծաղկման հիմք է եղել հայության համար: Այս իրավիճակը շարունակվեց նաեւ 20-րդ դարում, երբ արդեն ԽՍՀՄ-ի մաս կազմող Հայաստանը (կամ ավելի շուտՙ այն, ինչ որ մնացել էր Հայաստանից) կարողացավ զարգացման ու ծաղկման բացառիկ ցուցանիշներ գրանցել: Նույնիսկ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո ստեղծված ծայրահեղ անբարենպաստ պայմանները եւ Արցախում մեզ պարտադրված պատերազմի պայմաններում, Սպիտակի ավերիչ երկրաշարժից ընդամենը 2 տարի անց հայ ժողովուրդը կարողացավ շատ արագ ադապտացվել եւ անհավասար պայմաններում ջախջախել մի քանի անգամ իրեն գերազանցող թշնամուն մարտի դաշտում եւ հաղթանակով հաստատել Հայկական Երրորդ Հանրապետության գոյությունը:

Դարերի ընթացքում ձեւավորված այս մշակույթը անդրադարձավ նաեւ անկախ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա եւ Արեւմուտքի ու Արեւելքի քաղաքական նոր իրողության արանքում հայտնված Հայաստանը ստիպված էր առաջ քաշելու, այսպես կոչված, փոխլրացման քաղաքականության կուրսը, ինչը նախատեսում էր ընդլայնված համագործակցության ձեւաչափ թե՛ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի եւ թե Արեւմուտքի եւ իսլամական աշխարհի հետ: Հայության էթնոմշակութային առանձնահատկությունից բխող քաղաքական այս կուրսը միշտ չէ, որ հասկանալի էր շատ տերությունների համար, որոնք փորձում էին իրենց ազդեցությունը տարածել Հարավային Կովկասում, որի մի մասն է նաեւ Հայաստանը:

Եվրոմիության հետ նոյեմբերի 24-ին կնքված հայտնի համաձայնագիրը վերը նշված իրավիճակի տրամաբանության դասական շարունակությունն է, եւ բնական է Հայաստանի համար, որ մեզ համար ավելի ընդունելի է եւ-եւ -ի, քան կամ-կամ-ի քաղաքականությունը: Իսկ երբ պարտադրում են կամ-կամ, ապա հայերը կարող են ելք գտնել եւ, այնուամենայնիվ, առաջ տանել եւ-եւ -ի սկզբունքը, հստակ կերպով գիտակցելով, որ հակառակը կարող է կործանարար լինել հայկական պետականության համար:

Հասկանալ դիմացինին եւ այն օգտագործել ի շահ իրեն, սա դարերով ձեւավորվածՙ այդ թվում սեփական սխալների հիման վրա, փորձ է, որը եւ նպաստում է, որ Հայաստանը իր քաղաքական հարաբերությունները թե՛ Արեւմուտքի եւ թե Ռուսաստանի հետ փորձում է կառուցել` օգտագործելով վերջիններիս ընդհանրությունները, այլ ոչ թե հակասությունները: Բացի այդ, Հայաստանը բաց է իր քաղաքականության մեջ եւ չի թաքցնում իր հետաքրքրությունները եւ նկրտումները թե՛ իր ռազմավարական դաշնակցից եւ թե իր ռազմավարական գործընկերներից:

Նկատենք, որ այս քաղաքականությունը լիովին հակասում է մեր հարեւան Ադրբեջանի քաղաքականությանը, որը ոչ միայն փորձում է օգտվել Եվրոպայի ու Ռուսաստանի միջեւ առկա հակասություններից, այլեւ փորձում է գնել Արեւմուտքի ու նույնիսկ ռուսական քաղաքական, անգամ ռազմական աջակցությունը, հսկայական գումարներ ծախսելով դրա վրա: Սակայն ադրբեջանական «լվացքատուն» կոչվող հայտնի սկանդալի բացահայտումից հետո պարզ դարձավ, որ այլ պետությունների հավատարմությունը գնելու քաղաքականությունը ի վերջո ենթակա է ձախողման ու հաճախ ոչինչ չի բերում պաշտոնական Բաքվին:

Այս առումով հետաքրքրական է թերեւս Հայկական Կիլիկյան թագավորության վերջին թագավորիՙ Լեւոն 5-րդի պատմական փորձը, որն իր հերթին եւս գաղտնի համաձայնության գալով եվրոպական մի շարք թագավորությունների հետ, փորձում էր գնել նրանցՙ վճարելով ու հրահրելով նոր խաչակրաց արշավանք: Եվրոպացիները հայկական ոսկիները վերցնելուց չէին խորշում, սակայն հերթական արշավանքը կազմակերպել այդպես էլ չցանկացան եւ, արդյունքում, Կիլիկյան Հայաստանը կործանվեց, դավաճանված իր եվրոպացի դաշնակիցների կողմից:

Արեւմուտք թե Արեւելք օրակարգը Հայաստանի համար այլեւս կեղծ է, մեր պետությունը պետք է իր պատմական փորձի հիման վրա սովորի համագործակցել միմյանց հակառակորդ բոլոր կողմերիՙ Ռուսաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի, Իրանի, Իսրայելի, Չինաստանի, Ճապոնիայի հետ եւ այսպես շարունակ: Սա քաղաքական այն կուրսն է, ինչը հնարավորություն կտա հզորացնել Հայաստանը համագործակցության տարբեր ձեւաչափեր մշակելով իրար հետ չհամագործակցող ու նույնիսկ հակասություններ ունեցող կողմերի հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼԻ ԱՇՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՃԱՆԱՉԵՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԸՙ ՈՐՊԵՍ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ՃԱՆԱՉԵՑ ԵՐՈՒՍԱՂԵՄԸՙ ՈՐՊԵՍ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. Բարբաջել, նույն ինքը՝ տուֆտել, կարելի է ցանկացած բան։ Բայց անկախ որևէ մեկի բարբաջանքից, նույն ինքը՝...

ԿարդալDetails

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025

Չտրվել ֆանատիզմին և ատելությանը. Հռոմի պապի կոչը՝ լրագրողներին

12/05/2025

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դավթյան

12/05/2025

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական