Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԽՊԱՐ, ԱԽՊԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

15/12/2017
- 15 Դեկտեմբերի, 2017, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Րոպեներ առաջ վերադարձա ՌԱԿ կենտր. վարչության կողմից կազմակերպված Մեծ հայրենադարձության 70-ամյակին նվիրված «կլոր սեղանից», եւ քանի դեռ տպավորություններս թարմ են, որոշեցի այդ օգտաշատ, արդիական միջոցառման որոշ դրվագներ հանձնել թղթին:


Կազմակերպիչները շատ տեղին եւ ճիշտ, առաջին իսկ պահից, խնդրեցին ներկաներին քննարկվող հարցը չքաղաքականացնել եւ այսօրվա արտագաղթի պայմաններում շեշտը դնել երեւույթի հոգեբանական ֆակտորների վրա ( ):

Մթնոլորտն ավելի քան դասական էր, թե՛ պարոն Ավետիքյանի բացման խոսքով եւ թե՛ պատմական գիտությունների դոկտոր Սուրեն Սարգսյանի, որպես վարողի, չափի զգացողության եւ նյութին լիիրավ տիրապետելու արվեստով:

Քանի որ տողերիս հեղինակը մասնակից է եղել 1964-65թթ. քարավանների ընդունման կազմակերպչական աշխատանքներին, նրան ավելի սրտամոտ ու հարազատ էր քննարվող թեման, գումարած իր արեւմտահայ ծագումը:

Արդ մեկ-երկու օրինակով, հատկապես երիտասարդներին ներկայացնեմ այդ օրերի մթնոլորտն ու իրավիճակը Հայաստանում, ամենայն օբյեկտիվությամբՙ թվարկելով ե՛ւ լավը, ե՛ւ վատը… Վերջին մոտեցումը (վատն ու լավը) խիստ կարեւոր եմ համարում, քանի որ անկախությունից հետո միայն անպատասխան հարց առաջացավ, թե ինչո՞ւ տվյալ ժամանակըՙ ներկան, միշտ թերագնահատում է անցյալը, իր պատմությունը, իր ճշմարտությունները:

Երբ խոսում ենք քսան տարի ետ գնալով, ժողովրդի գոնե կեսը (տաքսիստներին չհաշված) կարոտով է հիշում անցյալը, բայց երբ հայտնվում է պաշտոնական կարծիք, լավագույն դեպքում լռութուն է: Այսօր մենք չենք ընդունում մեր խորհրդային շրջանը, որն էլ իր հերթին չէր ընդունում Առաջին հանրապետության շրջանը: Ինչո՞ւ: Այդ հարցին կպատասխանի քաղաքագետը, պատմաբանը, թե՞ հոգեբանը, միեւնույն էՙ միայն լինի՛ որեւէ պատասխան:

Սփյուռքահայ գրողների քանի՞ առաջին համագումար եղավ, քանի՞ առաջին համաժողով, ո՞ւր են նախկինները:

Ցավոք, երբ ետ ենք նայում, տեսնում եւ հիշում ենք միայն, որ ջարդվել ու աքսորվել ենք, բայց որ աշխարհի առաջավոր երկրների շարքում ենք եղել, գիտությամբ, մշակույթով, նույնիսկ արդյունաբերությամբ, դրանք չենք հիշում ու չենք ասում:

Գալով ներգաղթինՙ չեմ կարող չհիշել «մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում»-ը, եւ եթե ներգաղթն իր բացառիկ ու անգնահատելի արդյունքը տվեց մեր երկրին, ապա դրա կողքին եղան, կասեի, անձնական ողբերգություններ:

Ընթերցողը կպատկերացնի, թե ի՞նչ ապրեցին Եգիպտոսից ժամանողները, երբ բարեկեցիկ կյանքից հետո մտան Լենինականի «փափախանա» թաղամասը, ուր աննկարագրելի ցեխ էր, եւ բեռնատարը չէր կարողանում մոտենալ արդեն պատրաստ, անորակ շենքերին, որոնց տեղաբնակներն էին սպասում տասնյակ տարիներ: Անշուշտ, Հասաքեից եկած Անտուանն իր վեց մանկահասակ զավակներով նստած էր գորգերը փռած ջեռուցվող տան հատակին, իսկ նկարիչ Հակոբ Հակոբյանի եղբայրըՙ Սարգիսը, գլուխն առած ափերի մեջ չէր ցանկանում «քակել» իրերի արկղերը: Նա ուզում էր ետ գնալ հենց այդ պահից ու գնաց տարիներ անց, չնայած տեքստիլ կոմբինատում դիրքի հասավ, ճանաչվեց որպես լավագույն քիմիկոս:

Հակոբյան, Ծուլիկյան, Դոստումյան եւ այլ ընտանիքների կողքին էր Կիպրոսից ժամանած վարորդ Ժանոն, որն աղմուկ էր անումՙ ասելով, որ իրեն խոստացել են «լյուքս ավտոբուս», բայց հիմա տալիս են «Պազ», եւ որքան գնահատելի էր այն փաստը, որ Ժանոն դեռ երկիր չհասած արդեն գործ ուներ, նույնքան այպանելի էր այն, որ Հայաստանի վարորդների համար «Պազ»-ը լյուքս էր: Եթե Ժանոն հիմա Հայաստանում է, վստահաբար լյուքս կգտնի, իսկ գո՞րծ…

Ահա ժանոների, սարգիսների, անտուանների դժվարությունների, զրկանքների շնորհիվ էր, որ Հայաստանը թարմ արյուն ստացավ, ծաղկեց, միության մեջ առաջատարի դեր ունեցավ, ունեցավ սրտաբան Զավեն Դոլաբչյան, իսկ վերջինսՙ ախպար կին, որն էլ գիտնականին ԱՄՆ առաջնորդեց: Ո՞ւր է այժմ նրա սերունդը օտար փեսայովՙ գուցե Եգիպտոսո՞ւմ…

Չեմ կարող գայթակղությունս զսպել ու չհիշել մի դրվագ վերոհիշյալ «կլոր սեղանից». երբ ներկաներից մեկը դժգոհեց, թե ժամանակին իրեն ախպարի ճուտ են ասել, մեկ այլ դասական ախպարի ճտի ճուտՙ հայտնի մտավորական Վերժինե Սվազլյանի նույնպես մտավորական աղջիկըՙ Քնարիկն ասաց, որ ինքն այդ ախպար չարչրկված հասկացության մեջ միշտ որակի իմաստ է տեսել եւ օրինակներով, կասեիՙ երկրաչափորեն, ապացուցեց իր կարծիքըՙ երկրորդելով վարողի նույն մոտեցումը:

Ավարտելով խոսքսՙ ասեմ, որ զեկուցողըՙ պատմական գիտությունների դոկտոր Արման Եղիազարյանն իրեն հատկացված ժամի մեջ մնաց, այնուհանդերձ ստիպված եղավ պատասխանելու հարցերի մի տարափիՙ ցույց տալով տվյալ թեմայի իր գերազանց իմացությունը եւ ընդհանուր զարգացումը:

Շնորհակալություն կազմակերպիչներին, որ այս «հայ ես դու, հայ եմ ես, վայ քո ցավը տանեմ ես» ժամանակներում կարողացան կազմակերպել գիտական, բարեկամական, ջերմ մթնոլորտով հանդիպումը:

12.12.2017.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՂԵՍՏԻՆ

Հաջորդ գրառումը

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՙ 10 ԱՄՍՈՒՄ ԳՐԵԹԵ ՀԱՍԵԼ ԵՆՔ 2016-Ի ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՆԵՐՄՈՒԾՈՒՄ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՙ 10 ԱՄՍՈՒՄ ԳՐԵԹԵ ՀԱՍԵԼ ԵՆՔ 2016-Ի ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

29/09/2025

Դատական հայցեր ընդդեմ մի քանի ՔՊ-ակնների Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պապոյանի, Լուսինե Բադալյանի և...

ԿարդալDetails

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական